ՏՄՊՊՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ «ՆԻՍԱՆՆ» ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՒ՞Մ
Արխիվ 12-16ՏՄՊՊՀ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ «ՆԻՍԱՆՆ» ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ ԵՐԿՈՒ ԱՄՍՈՒ՞Մ
«Իրավունքը» շարունակում է ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների 2014 թ-ի հայտարարագրերը: Այս անգամ հանրությանն ենք ներկայացնում ՏՄՊՊՀ-ի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանի ունեցվածքը:
Մինչ հայտարարագիրը ներկայացնելը, տեղեկացնենք, որ վերոնշյալ պաշտոնյան չինովնիկական մեծ ճանապարհ է անցել: ՏՄՊՊՀ-ի կայքում տեղադրված Պավել Ղալթախչյանի կենսագրական տվյալների համաձայն` վերջինս ԽՍՀՄ-ի տարիներին`1972-1975 թթ. Աբովյանի «Չափիչ» գործարանում աշխատել տնտեսագետ, ինժեներ- մաթեմատիկ,
1975 թ-ին`Աբովյանի «Կոտայք» միավորումում` ավագ տնտեսագետ
1975-1985 թթ. «Հայէլեկտրաապարատ» արտադրական միավորում, տնտեսագետ, ապա՝ ավագ տնտեսագետ, այնուհետեւ՝ բյուրոյի պետ, գլխավոր հաշվապահի տեղակալ, գլխավոր հաշվապահ: Նորանկախ Հայաստանում Պավել Ղալթախչյանն առանց պաշտոնի չի մնացել: 1985-1991 թթ. ՀՀ մինիստրների խորհուրդ, գործերի կառավարչության գլխավոր հաշվապահ, հաշվապահական հաշվառման եւ հաշվետվությունների բաժնի պետ
1991-1993 թթ. ՀՀ պետական ունեցվածքի տնօրինման եւ ապապետականացման կոմիտեի նախագահի տեղակալ, կոմիտեի նախագահի պաշտոնակատար.
1993-1997 թթ. ՀՀ Կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման եւ ապապետականացման վարչության պետ.
1997-2000 թթ. ՀՀ սեփականաշնորհման նախարար.
2001 թ. հունվարից՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Հավանաբար, ՏՄՊՊՀ-ի հանձնաժողովի նախագահի տեղակալն իր պաշտոնավարման ընթացքում է փորձել երկրի խնդիրները լուծելուն զուգահեռ «ձեռի» հետ իր բարեկեցությունն էլ ինչ-որ կերպ ապահովել: Դրա վառ ապացույցը վերոնշյալ պաշտոնյայի պաշտոնը ստանձնելու, ավելի կոնկրետ`տեղակալի պաշտոնում վերանշանակվելու 2015 թ-ի հայտարարագիրն է: Հողամաս, բնակարան, ավտոտնակ, Հասարակական նշանակության շինություն, անավարտ շինություն, «NISSAN SUNNY 1.6» մակնիշի ավտոմեքենա, 9,000,000 դրսմ, 5000 դոլար` այսպիսին է պրն Ղալթախչյանի հայտարարգիրը:
Հետաքրքրիրն այն է, որ Պավել Ղալթախչյանի 2014 թ-ի տարեկան հայտարարագրում (այն, ի դեպ, էթիկայի հանձնաժողով ներկայացվել է այս տարվա փետրվարին, իսկ ՏՄՊՊՀ նախագահի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը ստանձնելու հայտարագիրը` երկու ամիս անց) հանձնաժողովի նախագահի տեղակալը շինություններ չի հայտարարագրել, այլ ազգային արժույթով` 9.000.000 մլն դրամ: Կարելի է եզրակացնել`երկու ամսվա ընթացքում պրն Ղալթախչյանի եկամուտները կամ պակասել են, քանի որ 9.000.000 մլն դրամի մասին խոսք չկա պաշտոնը ստանձնելու հայտարարագրում կամ ավելացել: Պարզապես պաշտոնյան որոշել է եւս մեկ ի ցույց չդնել իր միլիոնները` դրանց փոխարեն հանրությանը ներկայացնելով շարժական իր գույքը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
