Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱԳԱՀ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ, ԵԹԵ …»

Արխիվ 12-16

«ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՆԱԽԱԳԱՀ  ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԱՀԱԿԱՇՎԻԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՌՆԱ, ԵԹԵ …»

 

Վրաստանի նախկին նախագահ, հակահայ հայտնի  փողկապ կրծող գործիչ Միխայիլ Սահակաշվիլին, ում  նկատմամբ Վրաստանի դատախազությունը  միջազգային հետախուզում հայտարարելու մասին փաստաթղթեր է ուղարկել «Ինտերպոլ»,  օրեր առաջ Ադրբեջանում  հարցազրույց  է տվել եւ հայտարարել`արդեն ժամանակն է, որ Վրաստանն ունենա  ադրբեջանցի նախագահ ու նախարարներ: «Իրավունքը» ՀՀԿ պատգամավոր, ծագումով ջավախեցի Շիրակ Թորոսյանից պարզեց` իրոք արդեն ժամանակն է, որ Վրաստանում ծագումով ադրբեջանցի նախագահ ու նախարարներ լինեն: «Իհարկե, չարժե:  Սահակաշվիլին շարունակում է վարել  իր տխրահռչակ քաղաքականությունը`հնարավորություն չունենալով մտնել  Վրաստան: Սահակաշվիլի վարած քաղաքականության հետեւանքով  Վրաստանը հայտնվեց  թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիայի տակ, որն աստիճանաբար վերածվեց  քաղաքականության: Վրաստանի իշխանությունն այսօր  փորձում է ձերբազատվել թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշումից ազդեցությունից»,-պատասխանեց պրն Թորոսյանը:

Պատգամավորի խոսքով` հարցազրույցն այլ նրբերանգներ ունի: Վրաստանի նախկին նախագահը, խոսելով  ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին, մոռանում է, որ իր ղեկավարման տարիներին ազգային փոքրամասնությունները  խնդիրների առաջ են կանգնել. «Պատահական չէ, որ  Սահակաշվիլու ղեկավարման տարիներին` ընտրությունների ժամանակ ազգային փոքրամասնությունները ձայն են տվել ընդդիմությանը»:

Հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահը, խոսելով Ջավախքի խնդրի մասին, հայտարարում է Ջավախքում անջատողական  վտանգի  մասին:  Չկա անջատողականություն եւ երբեք չի եղել, որովհետեւ Ջավախքը Վրաստանի մաս է կազմում. «Ջավախահայերը Վրաստանի պետականակերտ ազգերից են: Նրանք 1990 թ-ին  կողմ են քվեարկել Վրաստանի անկախությանը: Ինչ վերաբերում է «անջատողական շարժում» բառակապակցությանը, ջավախահայերը պայքարել են  իրենց  իրավունքների պաշտպանության   համար, պայքարել են, որ լինեն իրավահավասար քաղաքացիներ: Եվ որպեսզի Սահակաշվիլին կարողանար արդարացնել իր հակահայ քաղաքականությունը, նա շրջանառության մեջ դրեց «անջատողական շարժում» բառակապակցությունը »:

Ջավախահայ պատգամավորի խոսքով, եթե Վրաստանի իշխանությունները  շարունակեն  ենթարկվել թուրք-ադրբեջանական  տանդեմի ազդեցությանը, ապա Սահակաշվիլու ցանկությունը  կդառնա իրականություն:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ