Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՐԳԵԼ ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԱՐԴՈՒՆ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Արխիվ 12-16

ՀԱՐԳԵԼ ԱՇԽԱՏԱՎՈՐ ՄԱՐԴՈՒՆ ԵՎ ՆՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԸ


Ինչպիսի՞ տրամադրությամբ է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը դիմավորում Աշխատավորների միջազգային օրը:

ՍԻՄ կուսակցության Մարդու իրավունքների հանձնաժողովի ղեկավար Ա. Աբգարյանին այս հարցով դիմեցինք նկատի ունենալով այն փաստը, որ` Հայաստանի բարոյական անվտանգությանը սպառնացող հայրենական ու արտերկրյա կամա թե ակամա գործիչների դեմ շարունակական պայքարից զատ ՍԻՄ-ը անհրաժեշտ է համարում կանգնել աշխատավոր մարդու իրավունքի պաշտպանությանը իրեն հասանելի բոլոր միջոցներով եւ հնարավորությունների սահմաններում:

«Կուսակցության տրամադրությունը բավարար լավատեսական է: Լավատեսությունը հիմնված է այն փաստի վրա, որ իր կազմավորման պահից ՍԻՄ-ը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին` պաշտպանել մարդու իրավունքները և լինել այն անձանց կողքին, որոնք կռիվ են տալիս իրենց խախտված իրավունքները վերականգնելու համար: Մեր ընթերցողները, հավանաբար, լավատեղյակ են, թե լայնածավալ ինչպիսի ճնշումների պայմաններում է իր առաքինությունը իրականացնում կուսակցությունը: Միաժամանակ, հենց այդ ճնշումները վկայում են այն մասին, որ ՍԻՄ-ի գործունեոււթյունը առավելագույնս արդյունավետ է: Դա վերաբերում է աշխատավոր ու աշխատելու ցանկություն ունեցող քաղաքացիների շահերի պաշտպանությանը դատական ու պետական այլ կառույցներում:

Վերջին ժամանակաշրջանում կուսակցության հնարավորությունները շեշտակի ավելացել են. ՍԻՄ-ն ունի իր ներկայացուցիչը ՀՀ օրենսդիր մարմնում: Կարծում եմ, կարիք չկա հատ-հատ նշել ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանի հրապարակայնորեն իրականացվող քայլերը աշխատող մարդու իրավունքի պաշտպանության ոլորտում:

2014-ին մենք ակտիվորեն աջակցեցինք «Արմենալ»-ի աշխատավորներին իրենց իրավունքները պաշտպանելու հարցում: Մեզ դիմել էին նաեւ այլ քաղաքացիներ: Պատգամավոր Հայկ Բաբուխանյանին  դիմումներ են ուղարկում տարբեր ոլորտներից: Հարցեր կան եւ Հարավկովկասյան երկաթուղու հետ: Մի շարք հարցումներ են ուղղվել Աշխատանքի տեսչություն: Այդ կառույցը չգիտես ինչու  գտնվում է Առողջապահության նախարարության կազմում, եւ, ցավոք, ոչ միշտ է արդարացնում քաղաքացիների հույսերը իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու հարցում:


Բոլոր դեպքերում հարցը գտնվում է ՍԻՄ կուսակցության ուշադրության կենտրոնում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ