Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«Պետք է կարողանանք հասկանալ, գերտերությունների արցունքները կոկորդիլոսի՞ են, թե՝ ոչ». քաղաքագետ

Արխիվ 12-16

«Պետք է կարողանանք հասկանալ, գերտերությունների

արցունքները կոկորդիլոսի՞ են, թե՝ ոչ». քաղաքագետ

 

Ինչո՞ւ Գերմանիայի Բունդեսթագը հետաձգեց Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը հարցին քաղաքագետ Լևոն Շիրինյանի պատասխանը հստակ է՝ «առևտրի մեջ են», իսկ բանաձևն ընդունելով Գերմանիան նպատակ ունի զսպաշապիկ հագցնել իր երկրում ապրող 5 միլիոնանոց թուրքական համայնքին: «Գերմանիայի թուրքական համայնքն ապրելով Գերմանիայում մնում են թուրք իրենց էությամբ և ձևով: Բացի այդ Թուրքիան այլ երկրներում ապրող իր բոլոր համայնքներն օգտագործում է տվյալ պետությունների և իշխանությունների դեմ ճնշումներ գործադրելու համար: Ուստիև գերմանաբնակ թուրքերին բարոյապես և քաղաքակրթորեն ճնշելու, կարգ ու կանոնի մեջ պահելու համար զսպաշապիկ է պետք, որպեսզի Թուրքիան չկարողանա թուրքական համայնքին օգտագործելով ճնշում գործադրել իր երկրի վրա:Այնպես որ, այստեղ բազմավեկտոր և բազմաֆունկցիոնալ խաղ է գնում»,- ասում է քաղաքագետը:

Լ. Շիրինյանի խոսքով մինչև Արցախյան պատերազմի հաղթանակը Մեսրոպ Մաշտոցի տարիներից այս կողմ հայերը միշտ միայն բարոյական հաղթանակներ են տարել: Ուստի այժմ պատերազմում հաղթանակած երկիր լինելով մենք պետք է կարողանանք հասկանալ, թե գերտերությունների արցունքները կոկորդիլոսի՞ են, թե՝ ոչ:

«Արցախը ցեղասպանության հետևանքով է մնացել Ադրբեջանի կազմում, ուրեմն հիմա մենք պետք է արցախյան հարցն առաջ մղենք: Մենք պետք է հարց ուղղենք, թե՝ արցախյան հարցում կունենա՞նք առաջընթաց: Եթե ասեն՝ ոչ, ուրեմն բոլոր արցունքները սուտ են»,- ասում է քաղաքագետը:

Երկրոդ ամենակարևոր հարցը, որն ըստ Շիրինյանի շրջանցվում է, այն է, թե ինչու՞ թուրքերին չեն հարցնում, թե՝ ցեղասպանություն ասելով իրենք ի՞նչ են հասկանում: Եվ երբ թուրքական կառավարությունը տարբեր հարթակներում ասում է, թե ցեղասպանություն չեն արել, իրենց կարծիքով ի՞նչ է ցեղասպանությունը: «Իրենց ուղեղերում, եթե այն կա, ի՞նչ է ցեղասպանությունը, քանի որ բոլորը մի բան են ասում, իսկ իրենք բոլորովին այլ բան են ասում»,- ասում է Լ. Շիրինյանը:

Քաղաքագետի կարծիքով չնայած Թուրքիայի պատմության բոլոր էջերն էլ մութ են, բայց այն պետք է լայնորեն լուսաբանել, քանի որ և՛ նախկինում, և՛ հիմա եվրոպական բոլոր ազգերը լացում են նրանց «ձեռքը»:

«Ու՞մ գլխին թուրքերը օյին չեն բերել: Ռուսների համար դա հստակ է և եթե 1915 թվականի մայիսի 24-ը հիշատակում է ՌԴ նախագահ Վ.Պուտինը, ուրեմն նրան պետք է ասել, որ Արցախն այդ պատճառով է Ադրբեջանի կազմում հայտնվել: Թուրք ազգաբնակչությունը նախճիր է սկսել հայ ժողովրդի դեմ, որը հիմա էլ շարունակվում է: Թուրքիայի նախճիրը քաղաքակրթության և մարդկության դեմ է և ժամանակն է, որ Թուրքիան պատասխան տա մարդկության, մարդկայնության և քաղաքակրթության դեմ կատարած բոլոր ոճրագործությունների համար»,- ասում է Լ. Շիրինյանը:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ