Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋՈՑՈՎ ՆՈՐԻՑ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ԼՈՒԾՈՒՄ». ՔԱՂԱՔԱԳԵՏ

Արխիվ 12-16

«ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋՈՑՈՎ

ՆՈՐԻՑ ԻՐԵՆՑ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ

ԼՈՒԾՈՒՄ». ՔԱՂԱՔԱԳԵՏ

 

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Տիեզերքը ցնցած բուռն արձագանքը թեև ոգևորիչ է, սակայն ժամանակն է եղածը վերլուծելու և հետևություններ անելու: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի դիտարկմամբ վերջին իրադարձությունները, ցույց տվեցին, որ Հայոց ցեղասպանության հարցում դերակատություն ունեցած երկրների ցանկը, որոշակի փոփոխությունների թեև ենթարկվել է, բայց նպատակը 100 տարի անց էլ նույնն է մնացել: Դա թույլ է տալիս ենթադրելու, որ գերտերությունները ցանկանում են վերականգնել եվրոպական նախկին ձևաչափը և հայկական հարցն օգտագործելով ակտիվ քաղաքական իրականություն վերադառնալ:

«Երկու գերտերություն՝ Ֆրանսիան և Ռուսաստանը հիշեցրեցին մի փաստ, որը շատ հետաքրքիր էր: 1915 թ-ի մայիսի 24-ին Անտանտի տերություններ Ֆրանսիան, Անգլիան և Ռուսաստանը հանդես եկան հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ Հայաստանի քուրդ և թուրք ազգաբնակչությունը ոճիր է իրականացնում և կոտորում է Կարինի, Վանի և այլ բնակավայրերի հայերին: Փաստորեն նախկին Անտանտի անդամ պետություններից երկուսը հաստատեցին 100 տարի առաջ ընդունած հայտարարությունը, սակայն Անգլիան լռեց: Անգլոսաքսերի ՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի լռությունը խոսում է այն մասին, որ նրանք հայ ժողովրդին չեն խոստանում բաներ, որոնք գիտեն, որ չեն իրականացնելու»,- «Իրավունք»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Լ. Շիրինյանի դիտարկամաբ, ուշագրավ է սակայն այն, որ հիշատակելով համաձայնագրի առաջին մասը, երկրորդ մասի մասին բոլորն էլ լռեցին:

«Նույն հայտարարության երկրորդ մասում ասվում է, որ Անտանտի երեք դաշնակից պետությունները այս հանցանքի մեջ որպես մեղավոր դիտում են թուրքական կառավարության ադամներին և նրանք պետք է պատժվեն: Այդ է պատճառը, որ Թուրքիան իրար է խառնվել»,- ասում է Լ. Շիրինյանը:

Իսկ Թուրքիայի դաշնակից Գերմանիայի «անսպասելի» ակտիվացումը քաղաքագետի կարծիքով պայմանավորված է նրանով, որ Գերմանիան ոճիրներ կատարած պետություն է և ժամանակն է, որ իր ոտքերից կախված կշռաքարերը թեթևացնի:

«Գերմանիան ուզում է լրիվ մաքրվել և ակտիվ քաղաքականություն վերադառնալ: Հոլոքոստն ընդունել է, հայկական հարցն այս կամ այն կերպ կընունի: Բունդեսթագի նախագահի հնչեցրած ճառից հետո այն չընդունելը դժվար կլինի: Սակայն հետաքրքիր է նաև այն, որ թեև Ռումինիան չի ընդունել Հայերի ցեղասպանությունը, բայց Գերմանիայի Բունդեսթագի նախագահի ճառի նման մի ճառ էլ ներկայացրել է նաև ազգությամբ գերմանացի Ռումինիայի նախագահը, հանդես գալով մարդասիրության, արդարության տեսանկյունից: Սրանք ազդակներ են, որոնք հուշում են այն մասին, որ Գերմանիան վերադառնում է ակտիվ քաղաքականություն»,- ասում է Լ.Շիրինյանը:


Քաղաքագետի դիտարկակամբ թեև ներկայումս Թուրքիայի դեմ ճնշումների մասին որևէ գործնական քայլ չկա՝ ամեն ինչ միայն խոսակցությունների մակարդակում է, սակայն հայկական հարցը նորից դառնում է համաշխարհային քաղաքական օրակարգի հարց, որտեղ և մենք պետք է շատ ուշադիր լինենք:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ