ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՀԱԿ-Ի ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ.«ԵՍ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՔՎԵԱՐԿԵԼ, ԵԹԵ…»
Արխիվ 12-16ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՀԱԿ-Ի ՊԱՌԱԿՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ. «ԵՍ ՀԵՏԱԳԱՅՈՒՄ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՅԼ ԿԵՐՊ ՔՎԵԱՐԿԵԼ, ԵԹԵ…»
Ապրիլի 21-ին խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունեց: Հայտարարությանը կողմ քվեարկեցին նաեւ ՀԱԿ պատգամավորներ, ՎՍԴՀԿ ատենապետուհի Լյուդմիլա Սարգսյանն ու ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանն այն դեպքում, երբ ՀԱԿ-ը որոշել էր չմասնակցել հայտարարությանն ընդունմանը: Լյուդմիլա Սարգսյանից «Իրավունքը» պարզեց` արդյոք այդ քվեարկությունը նշանակում է, որ ՀԱԿ խմբակցությունում տարաձայնություններ կան, որոնց մասին պարբերաբար գրում է մամուլը: Պատգամավորը հերքեց խմբակցության ներսում առկա տարաձայնությունների մասին լուրերը, ապա հավելեց. «Ես հետագայում էլ կարող եմ այլ կերպ քվեարկել, եթե, իհարկե, համարեմ, որ իմ քվեարկությամբ ավելի ճիշտ որոշում եմ ընդունել»:
- ՀԱԿ խմբակցությունը նախապես տեղյա՞կ էր, որ Դուք մասնակցելու էիք Հայոց ցեղասպանության մասին հայտարարության քվեարկությանը:
- Իհարկե, տեղյակ էր: Մեր խմբակցությունում թաքուն ոչինչ չկա, ամեն ինչ փոխհամաձայնեցված է: Տարակարծություն ու պառակտում չկա ՀԱԿ-ում:
Հ.Գ. Դե ինչ, ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ ՀԱԿ խմբակցության պատգամավորները տեւական ժամանակ է գործում են, քվեարկում եւ հայտարարություններ կատարում իրենց քմահաճույքով: Մնում է մի պահ պատկերացնել` եթե հանկարծ իշխանության գան, ինչ հետեւանքներ կլինեն մեր երկրում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
