Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՐՑԵՐԻՑ

Արխիվ 12-16

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՆԱՎՈՐ ՀԱՐՑԵՐԻՑ

 

Ինչպես արդեն նշել էր «Իրավունքը» ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրի հաստատմանը ներկայացվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոոսյանի հեղինակած «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Հիշեցնենք, որ այս օրենսդրական փոփոխության հիմնավորման մեջ մասնավորապես ասված էր. «Հաշվի առնելով, որ պատգամավորները հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում կարող են ՀՀ կառավարությանը դիմել գրավոր եւ բանավոր հարցերով, ընդ որում՝ սահմանված կարգով առաջինը հնչում են ՀՀ կառավարությանն ուղղված գրավոր հարցերը, երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից, այդ պատճառով ավելի նպատակահարմար է նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր հարցերը, այնուհետեւ՝ գրավոր»: Սակայն, կառավարության նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ հակված էր սույն օրենսդրական նախաձեռնությանը տալ բացասական եզրակացություն, ինչի մասին նշեց «Գրավոր ձեւակերպված հարցերը պարունակում են խորքային վերլուծության եւ ուսումնասիրման առարկա հանդիսացող մասնագիտական խնդիրներ, ուստի` խնդիրը բարձրաձայնելու եւ նախապես աշխատանք կատարած պատգամավորի գրավոր հարցն ու դրա պատասխանը, պատգամավորի կարծիքը եւ կառավարության անդամի արձագանքն ուշադրության արժանանալու, ինչպես նաեւ լսելի լինելու իրավունքի տեսանկյունից ավելի արդարացված է»: Մինչդեռ ՀՀ վարչապետ ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ հարցին այլ կերպ մոտեցավ. «Կարծում եմ`  սա կառավարության խնդիրը չէ, դա իրենց խնդիրն է, թող իրենք որոշեն, եթե մեզ անտեղի մեղադրելու են, որ խուսափում ենք իրենց բանավոր հարցերին պատասխանել: Գրավոր հարցերին պատասխանելը ԱԺ կանոնակարգ- օրենքի պահանջ է, թող հարցը չհնչեցնեն, մենք էլ չպատասխանենք, փաստորեն, ի՞նչ, մենք վախենո՞ւմ ենք իրենց բանավոր հարցերից: Այնպես որ, թող իրենք որոշեն, եթե գտնեն նպատակահարմար, որ սկզբում բանավոր հարցերը լինի, այդպես էլ կանենք»:

Բարձրացված հարցը կառավարությունում դարձավ լայն քննարկման առարկա, բայց ՀՀ վարչապետն, այնուամենայնիվ, դեմ մնաց Թ. Պողոսյանի օրենսդրական նախաձեռնությանը բացասական եզրակացություն տալու առաջարկին:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ