ԴԱՏԱԿԱՆ ԲՈՒՐԳՈՒՄ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արխիվ 12-16ԴԱՏԱԿԱՆ ԲՈՒՐԳՈՒՄ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր Աժ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, որ դատաիրավական համակարգում ՀՀ նախագահի կողմից հանձնարարված բարեփոխումների ծրագրերը իրականացվում են շատ դանդաղ տեմպերով: Ավելին, նա նշեց, որ բովանդակային իմաստով իրականացվում են միայն այն փոփոխությունները, որոնք ամրապնդում են վճռաբեկ դատարանի նախագահի անձնական իշխանությունը՝ դատական բուրգի մեջ:
Ջհանգիրյանի հետ համաձայնեց ԱԴ նախարար Հովհաննես Մանուկյանը, որվ նշեց, որ կիսում է Ջհանգիրյանի մտահոգությունը <Ձեզ հետ համաձայնվում եմ հիմնական դրույթներով>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
