Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԸ ԲԱՎԱՐԱՐ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԲՐՈՆԶԸ ԲԱՎԱՐԱՐ ԱՐԴՅՈՒՆՔ ՉԷ


Ծաղկաձորում ավարտված շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոնի կոչումը նվաճեց Չինաստանի հավաքականը: Ապրիլի 28-ին անցկացվող վերջինª 9-րդ տուրի շրջանակներում երկրորդ տեղում գտնվող ուկրաինացիները արագ ոչ-ոքի խաղացին Հունգարիայի ընտրանու դեմª 12 միավորով պահպանելով նույն դիրքը եւ Չինաստանի ընտրանուն մատուցելով հաղթողի տիտղոսը:
Ինչ վերաբերում է առաջնությունը խիստ անհաջող սկսած Հայաստանի հավաքականին, ապա ընթացքում կարողացան կայունացնել խաղը: 7-րդ տուրում հայ շախմատիստները 2.5:1.5 հաշվով հաղթեցին Ռուսաստանի թիմինª վեջինիս վերջնականապես զրկելով չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից. մեր թիմին կարեւոր եւ հաղթական միավորը բերեց Գաբրիել Սարգսյանը, ով սպիտակներով 61-րդ քայլում հաղթեց Սերգեյ Կարյակինին: 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը նույն հաշվով հաղթեց Հնդկաստանի թիմինª այս անգամ արդեն Գուջարատի Վիդիտի նկատմամբ Հրանտ Մելքումյանի հաղթանակի հաշվին: Եվ ահա առաջնության վերջին տուրում Հայաստանի ընտրանու մրցակիցը 8 տուրերում 7 պարտություն կրած եգիպտացիներն էին, որոնց չհաղթելն առնվազն տարօրինակ կլիներ: Այսպիսովª թեեւ սկզբնական ձախողված ելույթներին, մեր հավաքականը ի վերջո տեղ գտավ երրորդ հորիզոնականում: Բայց ասել, թե անգամ աշխարհի առաջնության բրոնզե մեդալը մեզ համար հաջողություն էր, սխալ կլիներ: Համենայնդեպսª ունենալով այսպիսի թիմ, որը մշտապես տարբեր մրցաշարերում հավակնում է հաղթողի կոչման, երրորդ հորիզոնականը չի կարելի համարել լավ արդյունք: Առավել անհաջող կարելի է համարել շախմատի կանանց հավաքականի ելույթները Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված աշխարհի թիմային առաջնությունում: Վերջինª 9-րդ տուրում Հայաստանի ընտրանին պարտություն կրեց Հնդկաստանի թիմիցª թիմային 7 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղըª զիջելով չեմպիոնի տիտղոսը նվաճած Վրաստանի ընտրանուն 10 միավորով: Երկրորդ տեղը 15 միավորով գրավեց Ռուսաստանի ընտրանին, իսկ լավագույն եռյակը 11 միավորով եզրափակեց Չինաստանի հավաքականը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ