ЧТО-ТО НЕФТЬЮ ЗАПАХЛО!(ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ` ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Արխիվ 12-16
ЧТО-ТО НЕФТЬЮ ЗАПАХЛО!(ԺԻՐԻՆՈՎՍԿՈՒ` ՌԴ ՊԵՏԴՈՒՄԱՅՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բաքվից հայտնում են, որ Ժիրինովսկին Ալիեւի մոտ համատեղության կարգով ծաղրածու է աշխատում:
ՊԱՏԺԻ ԽԵՐԸ
(ԲԱՆԱՆԸ 10% ԹԱՆԿԱՑՈՒՄՈՎ ԵՎ
ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՎԱԶՈՒՄՈՎ "ՔԵԹՐԻՆԻ" ՄԻՀՐԱՆԻ ՇԱՀՈՒՅԹԸ 15% ԱՎԵԼԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՏՄՊՊ նախագահ Արտակ Շաբոյանի` իրենց կողմից իրականացված "Քեթրին գրուպի" նկատմամբ պատժիչ գործողությունների արդյունքում չնայած Քեթրինի Միհրանի շահույթը 15%-ով ավելացավ, բարոյական ապտակն իր գործն արեց:
% % %
ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
(ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԻ` ՀԱՅՈՑ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի` Վրաստանը, ինչպես մնացած հարցերում, Ցեղասպանության չճանաչմամբ էլ է դրսեւորում բարիվրացիական հարաբերություն:
ՍԱՏԱՆԻ ԱԿԱՆՋԸ ԽՈՒԼ
(ԼԵՎՈՆ ԶՈՒՐԱԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ
ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՆՊԱՍՏ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԾԱՎԱԼԵԼՈՒ ԵՎ 100-ԱՄՅԱԿԻ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` ՀՀՇ-ի Լյովիկն էլ ա յոթը տարին մեկ իրեն ճիշտ պահում:
% % %
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
(ԼՏՊ-Ի ԵՎ ԺԻՐԱՅՐ ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ
ԿՈՂՄԻՑ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԴԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Լեւոն Ակոպիչն ու Ժիրայր Լիպարիտյանը, որ տանից լինեն, թուրքը Ցեղասպանությունը չի ճանաչի:
% % %
ՎԵՐԲՈՎԿԱ
(ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ` ԺԿ-Ն ՊԱՍՍԻՎ Է, "ՈՐՈՎՀԵՏԵՎ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ" ԵՎ, ՈՐ ԻՆՔԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՄԵԿՆԵԼ ԹԱՅՎԱՆ` ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Պետռեգիստրից հայտնում են` քանի որ Հայաստանում այլեւս չքաղաքականացված քաղաքացի չկա, Տիգրան Կարապետիչը որոշել Թայվանում հաճելին համատեղել գործնականի հետ` ԺԿ-ի մասնաճյուղեր բացել եւ ակտիվ հանգստանալ:
% % %
ՆՈՍՏԱԼՋԻ
ԿԱՄ ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Էն վախտ, երբ ես ժողովրդին տանում երգացնում էի, "X factor"-ը, "Հայաստանի Ձայնը", "Երկու աստղը" ո՞ւր էին:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
