Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԾՈՌՆՈՒՀԻՆ

Արխիվ 12-16

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ԾՈՌՆՈՒՀԻՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Հայաստանում է 1913-16 թթ.-ին Թուրքիայում ԱՄՆ դեսպան ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻ ծոռնուհին` Հարվարդի համալսարանի դասախոս, հոգեբան, ազգությամբ հրեա ՊԱՄԵԼԱ  ՇՏԱՅՆԵՐԸ:
Տիկին Շտայներին "Իրավունքը" հանդիպեց Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանում, ուր բազմաթիվ արտասահմանցի հյուրերի հետ շրջում էր ու հետաքրքրությամբ ուսումնասիրում ներկայացված փաստերը:
ԱՄՆ դեսպանի ծոռնուհին միայն մի քանի բառ փոխանակեց "Իրավունքի" հետ, ընդգծելով, որ ասելիք շատ ունի, պարզապես, այս պահին այնքան հուզված է, որ չի կարողանում մտքերն ի մի բերել. "Շատ տպավորված եմ, չկարողացա մանրամասն շրջել ու նայել թանգարանը, բայց հաջորդ շաբաթ կրկին վերադառնալու եմ",- ասաց տիկին Շտայներն ու մի քանի անգամ կրկնեց. "Շատ եմ սիրում Հայաստանը, շատ եմ սիրում հայերին եւ գտնում եմ, որ մենք եւ հայերը շատ բան ունենք անելու...":
Նա անդրադարձավ նաեւ պապիկի` Հենրի Մորգենթաուի մասին հայկական հրատարակությամբ տպագրված գրքին, որը րոպեներ առաջ էր նվեր ստացել թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանից. "Շատ զգացված եմ այս ամենի համար: Այս գիրքը պետք է նաեւ թարգմանվի եբրաերեն, որպեսզի Իսրայելում էլ այն տարածվի":
Շրջայցի ավարտին տիկին Շտայները պապիկի մասին գիրքը կրծքին պինդ սեղմած դուրս եկավ թանգարանից եւ դանդաղ քայլերն ուղղեց դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու անմար կրակի մոտ ծաղիկներ դրեց` իր հարգանքի տուրքը մատուցելով 1915 թվականին զոհ գնացած մեկուկես միլիոն հայերին:
Ի դեպ, Հայոց ցեղասպանության ականատես Հենրի Մորգենթաուն առաջին ամերիկացին է, որն աշխարհին իրազեկել է հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի գործած զանգվածային հանցագործությունների մասին` նշելով. "Ես վստահ եմ, որ մարդկության պատմության ողջ ընթացքում չի եղել այդպիսի սարսափելի իրադարձություն, ինչպիսին սա է: Անցյալի զանգվածային սպանություններն ու հալածանքներն աննշան են թվում 1915 թ.-ին հայ ժողովրդի կրած տառապանքների համեմատ": Այո, Մորգենթաուն առաջին ու դեռեւս վերջին ԱՄՆ դեսպանն է, ում հայ ազգը երախտապարտ է ցայսօր:

"ԻՄ ԵԼՈՒՅԹԸ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՋԱՐԴԵՐԸ ՎԵՐԱՊՐԱԾ ՄԵԾ ՄՈՐՍ ՀԻՇԱՏԱԿԻՆ"

Հայաստանում է ամերիկահայ հայտնի դերասանուհի ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ: Դերասանուհին գրեթե ամեն տարի լինում է Հայաստանում, հատկապես ապրիլին, իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս անգամ Ն. Արմանին հայրենիքում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Անուշ Ասլիբեկյան- Արծրունու "Մերսեդես" ներկայացման առաջնախաղի համար, քանի որ հանդես է գալիս ներկայացման գլխավոր հերոսի դերում:
ՀԹԳՄ նախագահ, բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի ռեժիսուրայով "Մերսեդես" ներկայացումը մայիսի 3-ին եւ 4-ին Պատանի հանդիսատեսի թատրոնում  երեւանյան հանդիսատեսին ներկայացնելուց զատ, մայիսի 7-ին հասանելի կլինի նաեւ Գյումրու հանդիսատեսին:
Ն. Արմանին խոսելով իր կերտած կերպարի` Զարուհու մասին, ասել է. "Զգացված եմ, որ Հակոբ Ղազանչյանը ինձ վստահեց ներգաղթող Զարուհու դերը: Ես իմ ելույթը նվիրում եմ ջարդերը վերապրած մեծ մորս հիշատակին եւ հայրենադարձ ազգականներին, ովքեր այսօր եւ միշտ կապրեն Հայաստանում: Այս թատերախաղը մեր հայրենի իրողության շատ կարեւոր եւ ճակատագրական մի հանգրվանն է, 40-ական թվականների վերջերին սկսած ներգաղթի եւ հայրենադարձության մասին է: Այս նյութի մասին մեր գրականության մեջ շատ անդրադարձ չի եղել` հասկանալի պատճառներով: Այսօր, այս թատերախաղով մենք կպատվենք ամբողջ մի սերնդի, որ կոտորածներից փախավ եւ ապաստանեց օտար ափերում, եւ կամ այդ ափերին ծնվեց ու թողնելով ամեն ինչ` վերադարձավ Հայաստան եւ կյանքի գնով, իր ամենաբեղուն տարիները նվիրեց ի նպաստ հայրենիքը կերտելու սրբազան գործին: Առանց այդ սերնդի զոհաբերության, Հայաստանը, ստալինյան ծրագրի համաձայն, կարող էր լրջորեն վտանգված լիներ":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ