Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԱՐՎԵՍՏՈՒՄ ՔԱՈՍ Է ՏԻՐՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՐԱՐՎԵՍՏՈՒՄ ՔԱՈՍ Է ՏԻՐՈՒՄ»



Այսօր պարի միջազգային օրն է, արդեն երկրորդ տարին է Հայաստանում օրը նշվում է «Ազգերի բարեկամություն» պարային փառատոնով, որի շրջանակներում Հայաստան են ժամանում տարբեր երկրների պարային համույթներ, որոնք հանդես են գալիս հայկական անվանի պարային խմբերի հետ:
Այդ առթիվ երեկ «Ազդակ» լրագրողական ակումբում հյուրընկալվել էին «Միլեն շոու փրոդաքշնի» հիմնադիր-տնօրեն ԱՐԹՈՒՐ ԵՂՈՅԱՆԸ եւ Հնդկաստանից ժամանած «Հնդկական գույներ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար ՍՐԻՆԻՎԱՍԱՆ ԳԱՆԵՍԱՆԸ:


«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵՆՔ ՆԱԵՎ

ՊԱՐԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԻ ՇՆՈՐՀԻՎ»

Ա. Եղոյանը կարեւորելով տոնն ու կայանալիք փառատոնը` ասաց, որ ամեն ինչ արել են` մասնագիտական օրը տոն դարձնելու համար. «Ջանք ու եռանդ չենք խնայել, որ այն լինի գեղեցիկ կազմակերպված պարի օր, որի շրջանակներում Հայաստան են ժամանել Հնդկաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Իսրայելից: Առանձնահատուկ նշեմ նաեւ Ջավախքից ժամանած պատվիրակությանը, քանի որ  Ջավախքում հայկական պարային խումբ ստեղծելն արդեն աշխարհի ամենամեծ հայրենանվեր գործերից մեկն է»,- կարեւորեց Ա. Եղոյանն ու շեշտեց, որ փառատոնի նպատակը ոչ միայն Հայաստանում Պարի միջազգային օրը ավելի ճանաչելի դարձնելն է, այլեւ. «Հայաստանը փորձենք աշխարհին ներկայացնել նաեւ պարային փառատոների շնորհիվ»:
Ա. Եղոյանը նաեւ տեղեկացրեց, որ Հայաստան ժամանած պարային խմբերը փառատոնին կներկայանան իրենց երկրների ազգային ու ժամանակակից պարերով, իսկ հայաստանյան պարային խմբերից մի քանիսը կներկայացնեն տարբեր ազգերի պարեր. «Ուրիշ ազգեր շատ դժվարությամբ են կարողանում հայկական պարաոճի ինչ-որ բան սովորել: Իսկ հայերը չինական պարից սկսած մինչեւ հնդկացիների պարերը կարող են շատ հանգիստ սովորել եւ պարել: Չեմ ճանաչում մի ռուսի, հույնի, ուկրաինացու կամ վրացու, որ կարողանա հայ աղջկա գեղեցիկ նազ պարել, կամ էլ` բարկացած քոչարի: Իսկ մենք բազմաթիվ օրինակներ կարող ենք բերել` թե՛ պետական պարային կոլեկտիվների, թե՛ ինքնագործ պարային խմբերի կատարմամբ»:

«ՈՐՔԱՆ ԷԼ ԲԱՐԴ ԼԻՆԻ, ԻՆՁ ԴՈՒՐ ԵՆ ԳԱԼԻՍ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ»

Հնդկաստանից փառատոնի համար Հայաստան ժամանած «Հնդկական գույներ» պարային խմբի գեղարվեստական ղեկավար ՍՐԻՆԻՎԱՍԱՆ ԳԱՆԵՍԱՆԸ, ով լրագրողների հետ հանդիպմանը բավականին վարժ խոսում էր հայերեն, ասաց, որ փառատոնի մասին տեղեկացել է համացանցի միջոցով եւ ուրախ է, որ իր ղեկավարած պարային խմբով պիտի մասնակից լինեն փառատոնին: Գանեսանը նաեւ անդրադարձավ հայկական պարին, ասաց, որ հնդկական պարն իր համար շատ հեշտ է, բայց սեփական փորձից համոզվել է, որ հայկական պարը շատ բարդ է. «Որքան էլ բարդ լինի, ինձ դուր են գալիս հայկական պարերը, եւ փորձում եմ հայկական պարել սովորել»: Ա. Եղոյանն էլ հավելեց. «Կօգնենք մի հայկական պար բեմադրել Գանեսանի համար, որպեսզի պարեն իր ղեկավարած խմբով»:

«ՀԱՅ ՊԱՐԱՐՎԵՍՏԸ ԿԱՆԳՆԵԼ Է ՀԱԳՈՒՍՏՆԵՐԻ,

ՏԱՐԱԶՆԵՐԻ ՈՒ ՊԱՐԵՐԻ ԱՂԱՎԱՂՄԱՆ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ»

«Իրավունքի» այն հարցին, թե Պարի միջազգային օրը նշելով հանդերձ, ի՞նչ խնդիրներ կան հայկական պարարվեստում, Եղոյանը փաստեց, որ բազմաթիվ խնդիրներ ու բացթողումներ կան, սակայն դրա համար պետք է լինի պետական հսկողություն` հետեւողական աչք: Այդուհանդերձ, նաեւ հավելեց. «Հայ պարարվեստը կանգնել է հագուստների, տարազների ու պարերի աղավաղման խնդրի առաջ: ժամանակակից պարավեստում ընդհանարապես քաոս է տիրում` անգրագետ, տգեղ հագուստներ... Այսօր ով շքամուտքից մեծ տարածք է գտնում, 2 ամիս պար է սովորում, պարի խումբ է բացում ու ոտքը ոտքին գցելով ասում` ես բալետմեյստեր եմ, ես գեղարվեստական ղեկավար եմ... Բայց լավ մասնագետներ էլ ունենք, չի կարելի աչք փակել: Ոլորտում խնդիրներ շատ կան, բայց դա միայն իմ ու մյուսների արձագանքելով չէ, պետք է նաեւ պետական հսկողություն լինի»:
Հանդիպման ավարտին Եղոյանն ասաց, որ մտադիր է գրավոր առաջարկով դիմել ՀՀ մշակույթի նախարարություն, որպեսզի հիմնեն Հայաստանի պարավեստի օր. «Վրաստանում կա Վրաստանի պարարվեստի օր, իսկ ինչո՞ւ մենք էլ չունենանք մեր պարարվեստի օրը, որն ամեն տարի կկրի պարի վարպետներից մեկի անունը»,- եզրափակեց բանախոսը:



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ