Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԽՆԱՄԻՆԵՐԻ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԹՇՆԱՄԱՆՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԽՆԱՄԻՆԵՐԻ ՏԱՍԸ ՏԱՐՎԱ ԹՇՆԱՄԱՆՔՆ ԱՎԱՐՏՎԵՑ ԴԱՆԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՄԲ


Նախօրեին Շիրակի մարզի Ողջի գյուղում դանակահարություն է տեղի ունեցել: Նշված գյուղի բնակիչ, 62-ամյա Վալերին կենցաղային դանակով հարվածներ է հասցրել 84-ամյա Մաքսիմին եւ նրա դստերըª 46-ամյա Յուլյաին` նրանց պատճառելով վնասվածքներ: Տուժածներն այժմ գտնվում են Ամասիայի առողջության կենտրոնում, իսկ դանակահարողը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Մեզ հետ զրույցում Ողջի գյուղի գյուղապետ ՀՐԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ անդրադառնալով կատարվածին` մասնավորապես ասաց.
- Դանակահարողը եւ տուժածները խնամիներ են եւ միաժամանակª հարեւաններ: Սակայն նրանց մեջ կոնֆլիկտային, թշնամական հարաբերություններ են եղել, միշտ էլ ունեցել են վեճեր, միմյանց փոխադարձ վիրավորանքներ էին հասցնում գրեթե ամեն օր: Անգամª վիճաբանության հետ կապված երկու դատական գործ է եղել, երբ կողմերը պատժվել են տուգանքով, սակայն այդպես էլ չէին հանդարտվում: Կարծում եմª էդ մարդուն հունից հանել են, թե չէ Վալերին նման քայլի չէր դիմի: Յուլյան անընդհատ Վալերիի հաշմանդամ երեխայի հետեւից հրապարակային անեծքներ, հայհոյանքներ է շպրտում: Ընդհանրապեսª դանակահարված հայրն ու դուստրը, ինչպես նաեւª մայրը տարիներ շարունակ կռիվներ եւ լարված հարաբերություններ են ստեղծել բոլոր հարեւանների հետ:   

"ԷԼ ՓՈՂՈՑԱՅԻՆ,
ԷԼ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ, ԷԼ ԼԿՏԻ"


Իսկ թե ինչն էր խնամիների տարիներ առաջվա թշնամանքի պատճառը, ինչպես նաեւ դեպքի օրվա մանրամասները, մեզ պատմեց հորն ու դստերը դանակահարած Վալերիի կինը` տիկին ԱՐՄԻԴԱՆ.
- Տասը տարի առաջ է սկսվել Յուլյայի թշնամական վերաբերմունքը մեր ընտանիքի նկատմամբ, չնայած մինչ այդ էլ առանձնապես ջերմ հարաբերություններ չենք ունեցել: Իրենք ընտանիքով միշտ կռիվներ էին ստեղծում հարեւանների հետ. մի տասը տարի առաջ էլ դիմացի հարեւանին Յուլյան հայհոյում էր, ընտանիքի հասցեին վարկաբեկող արտահայտություններ էր անում, շանտաժի էր ենթարկում, դիմել էր ոստիկանություն, թե իբր հարեւանը կացինը ձեռքին վազել է հոր հետեւից, որ բռնի, սպանի: Երբ քննիչը եկավ հարեւաններին հարցաքննելու, մենք գրեցինք, որ նման բան չի եղել: Էդ օրվանից իրենց ընտանիքը մեզ հետ թշնամացավ, թե ինչու նրանց սուտը չեմ պաշտպանել, այդ օրվանից սկսած` ամեն առավոտ լույսը բացվում էª ինքը անիծում ու վարկաբեկում է ինձ եւ ընտանիքիս անդամներին, մութը ընկնում է` նույնը: Ինձ եւ հարսիս աշխարհի վերջին անբարոյականի հայհոյանքներ է տալիս` է՛լ փողոցային, է՛լ անբարոյական, է՛լ լկտի. էնպիսի բառեր, որ ինձ թույլ չեմ տա կրկնել: Դրան գումարած անեծքները` "թաղեմ քյոռ տղուդ", "տղուդ բարուրը սատկի"... ու էսպես ամեն օր: Ինքը միշտ ասել է` պետք է Հակոբին, Վալերին նստացնեմ, որ ես հանգստանամ, ու փաստորեն ինքը իր նպատակին կամաց-կամաց հասնում է: Ամուսնուս հասցրել է այն աստիճանի, որ նա նման քայլի է գնացել:
- Իսկ ի՞նչն է եղել դանակահարությամբ ավարտված վեճի պատճառը:
- Առանձնապես ոչ մի արտառոց բան. առավոտ վեր է կացել եւ սկսել բղավել, թե Ձեր կովերն ու ոչխարները մեր տան կողքով մի տարեք, դուք չանցնեք: Էդ ճանապարհն էլ անհնար է շրջանցել` անասուններին բերելիս, մենք ո՞նց անենք, որ իր քմահաճույքները ի կատար ածենք: Ու էդ պահանջները ոչ միայն մեզ է ներկայացնում, այլեւ բոլոր հարեւաններին: Դրանից հետո ինձ պատշգամբում տեսավ ու սկսեց նորից հայհոյել վերջին անբարոյականի տեղ դնելով, գոռալ, թե ինքը ամեն բան անելու է, որ բոլորին հավատացնի, որ ես անբարոյական եմ եղել թե՛ մինչ ամուսնանալս, թե՛ ամուսնանալուց հետո: Հետո կպավ հարսիս, թե թոռս իմ տղուց չի, եւ նմանատիպ կեղտոտ, վարկաբեկող արտահայտություններ: Ամուսինս էլ լսելով էդ ամենը, շոկի մեջ էր ընկել, չիմացավ էլ, թե ինչ է անում` դե ինչքան կարելի է կուլ տալ, դիմանալ, վերջը տղամարդ է:
- Այսինքն, Ձեր ամուսինը լսեց Ձեր հասցեին հնչող վիրավորանքները եւ գնաց իրենց տո՞ւն:
- Հա, ամուսինս տուն էր գալիս, հայաթի մոտ լսել է եւ ջղայնացած միանգամից գնացել է իրենց տուն: Մինչեւ իր հետեւից գնացի, արդեն ուշ էր: Բայց առաջինը հայրը` Մաքսիմն է "լապատկի" պոչով զարկել ամուսնուս, աղջիկն էլ մյուս կողմից է հարձակվել: Ամուսինս էլ ջղայնացել է ու պահի տակ չհասկանալովª վերցրել է դանակն ու զարկել. թե չէ ինքը դանակահարելու կամ վնասելու մտադրություն չի ունեցել: Պարզապես ուզեցել է գնալ-տեսնել` ի վերջո դրանց ուզածը որն է:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ