Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԳԱԶԻ ՆԵՐՔԻՆ ԳՆԵՐԸ ՉԵՆ ԱՃԻ

Արխիվ 12-16

ԳԱԶԻ ՆԵՐՔԻՆ ԳՆԵՐԸ ՉԵՆ ԱՃԻ


Ռուսական "Գազպրոմի" ղեկավար Ալեքսեյ Միլլերի վերջին հայտարարությունը թեեւ սպասվում էր, բայց մի տեսակ անսպասելի հնչեց: Սպասելի էր այն առումով, որ Հայաստան մատակարարվող բնական գազի գնի վերաբերյալ, ինչպես հայտնի է, ամենավերին մակարդակով էին բանակցություններ տարվում եւ նույնիսկ տեղեկություններ` նախագահների մակարդակով պայմանավորվածությունների մասին: Բայց որ բանակցություններն ավարտին են հասել, տեղեկություններ, գոնե մեր պաշտոնական խողովակներով, չի հնչել:
Բայց ահա "Գազպրոմի" ղեկավարը երեկվա իր հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ Հայաստանին մատակարարվող գազի 1000 խմ-ի գինը դառնալու է 165 դոլար, այն դեպքում, երբ մինչ այս փաստացի վճարվում էր 189: Ընդ որում, պարոն Միլլերը ընդգծում է, որ դրան նպաստել է նաեւ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության փաստը: Ավելին, ըստ Ա. Միլլերի. "Պետք է նշել, որ գների այդ մակարդակը մեզ թույլ է տալիս նաեւ իրականացնել ներդրումներ եւ մոդեռնիզացնել գազատրանսպորտային համակարգը: Մեր հայ գործընկերների հետ համաձայնություն ունենք գազաֆիկացման եւ գազամատակարարման գլխավոր սխեմայի մշակման հարցում, որը պատրաստ կլինի այս տարվա աշնանը: Մենք խնդիր ենք դրել Հայաստանում գազաֆիկացման մակարդակը հասցնել 100%-ի": Այսօր էլ Հայաստանում գազաֆիկացիայի մակարդակը համարվում է աշխարհի մասշտաբով ամենաբարձրերից մեկը, իսկ 100 տոկոսի դեպքում կդառնանք լավագույնը:
Այլ բան է, թե գնի այդ փոփոխությունը ինչ կերպ կանդրադառնա մեր երկրի շուկայում գազի գների վրա: Ազդեցությունը, ըստ ամենայնի, չի լինի: Նկատի ունենք այն հայտնի փաստը, որ գազի ներկայիս հաստատված ներքին գների հաշվարկը իրականացված է 1 դոլարը 411 դրամի հաշվարկով: Ընդ որում, այդ դոլարային հաշվարկը շրջանցել հնարավոր չէ, հաշվի առնելով, որ Ռուսաստանից ձեռք բերվող գազը նույնպես ունի դոլարային գնահատում: Այդ հաշվարկները կվերածվե՞ն ռուբլու` հաշվի առնելով նույն ԵՏՄ-ի գործոնը. ժամանակի ընթացքում` հաստատ, բայց այս պահին Ռուսաստանը նման բոլոր հաշվարկներն իրականացնում է դոլարային արտահայտությամբ եւ միայն Հայաստանի համար հատուկ ռուբլային գնահատման հաստատ չի անցնի: Մի խոսքով, դեռ մի որոշ ժամանակ դոլարային հաշվարկը պահպանվելու է, մինչդեռ փաստ է, որ ներկայումս ունենք բոլորովին այլ փոխարժեք` 470-475 դրամի կարգի: Ընդ որում` այդ փոխարժեքի տատանումը ենթադրում էր գազի ներքին գների աճ, սակայն նման հայտ առ այսօր "Գազպրոմ Արմենիան" ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով չի ներկայացրել` հաշվի առնելով ընթացող բանակցությունները: Իսկ եթե արդեն կա 189-ի փոխարեն Հայաստանին 165 դոլարով գազ տրամադրելու պայմանավորվածություն, նշանակում է, որ, եթե մեր ներքին գները չեն նվազի, ապա նաեւ այդ սպասված բարձրացումը եւս պետք է որ չեղյալ համարվի: Իսկ դա կարեւոր է գոնե այնքանով, որ այդպիսով կխուսափեն գազի գնի ամեն մի թանկացմանը հաջորդող եւ դրանից նկատելիորեն առաջ ընկած թանկացումների ընդհանուր շղթայից:
Բայց նաեւ հաշվի առնենք, որ սա թեկուզեւ "Գազպրոմի" ղեկավարի կողմից արված, բայց ընդամենը հայտարարություն է: Իսկ պաշտոնականը դա մատակարարվող գազին վերաբերող պայմանագիրն է, եւ հուսանք, որ Միլլերի հայտարարությունից հետո այնտեղ նոր գին ֆիքսելը շատ ժամանակ չի պահանջի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ