Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

Արխիվ 12-16

ԵԿԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԸ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը այլեւս պատմական իրողություն է, սակայն միջազգային լայնամասշտաբ արձագանքը, համայն հայության համախմբումն ու տարելիցին նվիրված պատշաճ արարողությունները զուր կլինեն, եթե այդ ամենին չհաջորդի մյուս քայլը: Իսկ թե որոնք կլինեն այդ հաջորդող քայլերը` ճանաչման, պահանջատիրության ու հատուցման ասպեկտում, «Իրավունքը» հետաքրքվեց ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներից, ինչպես նաեւ պարզեց միջազգային փորձագետի տեսակետը:


«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՄՆՈՒՄ Է
ՄԵՐ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ»


ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ Հայոց պահանջատիրության մասով առանձնացրեց երկու տիրույթ
. «Նախեւառաջ նշեմ, որ, բնականաբար, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մնում է մեր պետության արտաքին քաղաքականության օրակարգում` որպես կարեւոր թեզ: Եվ երկրորդ` մեր ամբողջ հանրությունը, այսինքն` քաղաքացիական հասարակությունը, Սփյուռքը եւ այլն, բոլորը միասին արդեն իսկ պետք է սկսեն մտածել փոխհատուցման մասին: Դրա բավարար հիմքերը` միջազգային իրավունքի նորմերի հետ կապված, կան: Բայց հայտնի քաղաքական կոնյուկտուրայից ելնելով` դրանք դեռ չենք կարող բարձր ինստանցիաներով կյանքի կոչել»: Հակառակ Վ. Մկրտչյանի լավատեսության` ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ Հայոց ցեղասպանության հարցում հաջորդ քայլ չի տեսնում. «Ես դժվարանում եմ ասել: Այսինքն` բավական մեծ հանձնաժողով կա, պետական մարմիններ են գործում ու աշխատում այդ ուղղությամբ, հետեւաբար կդժվարանամ կռահել, թե ինչ քայլեր են անհրաժեշտ: Մենք ասել ենք, թե ինչը պետք չէր անել, ու հիմա դժվարանում եմ ասել, թե ինչ է պետք անել»:

«ՉԿԱ ՈՐԵՎԷ ՎԵՐՊԵՏԱԿԱՆ ԱՏՅԱՆԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ
ՆՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ»


Իսկ ՀՀԿ-ական պատգամավորը հստակ գիտի, թե ինչ քայլեր են անհրաժեշտ, օրինակ, իրավական հարթությունում հարցը բարձրացնելու համար, ինչի մասին մեզ հետ զրույցում նշեց. «Այնուամենայնիվ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ընթացքը եւ արձագանքը առաջադեմ աշխարհի կողմից ցույց տվեց, որ կարծես թե եկել է ժամանակը եթե ոչ պետական, ապա հանրային կյանքի տարբեր մակարդակներում (քաղաքացիական հասարակություն, իրավաբանական որոշակի գրասենյակներ, միջազգային իրավունքի մեջ հմտացած մարդիկ) բարձրաձայնելու հարցը: Նույնիսկ կարելի է անհատական հայցերով նաեւ դիմել դատարան, ում մոտ պահպանված են որոշակի փաստաթղթեր: Եվ սա պետք է լինի առաջին ծիծեռնակն այս ուղղությամբ»: Շարունակելով խոսել Ցեղասպանության 100-րդ տարելիցին հաջորդող քայլերի մասին` պարոն Մկրտչյանը հավելեց. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված երկօրյա ֆորումի ժամանակ մեր ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը հարց բարձրացրեց միջազգային մակարդակի փորձառու ցեղասպանագետների առաջ, թե ինչպես են վերաբերվում «հայրենազրկում» տերմինին: Ավելին` առաջարկություն արեց, որ ՄԱԿ-ի ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման 1948 թվականի կոնվենցիայի մեջ ամրագրվի այդ թեզը: Թերեւս, հայ ժողովուրդը միակ ժողովուրդն է, որը ցեղասպանվել է հատկապես հայրենազրկման նպատակով, այսինքն` թուրքերի նպատակը եղել է այդ հողերին վերջնականապես տիրանալը: Հետեւաբար, այս տերմինը եթե մենք կարողանանք ամրագրել այդ կոնվենցիայի մեջ, այստեղ բավականին լուրջ հնարավորություններ կունենանք հետագա մեր քայլերում»: Մինչդեռ խոսելով իրավական հարթությունում Հայոց պահանջատիրության հնարավոր քայլերի մասին` ՀԱԿ խմբակցության պատգամավորը շարունակեց իր պեսիմիստական գաղափարներն առաջ քաշել. «Այս առումով մենք չունենք միջազգային օրենսդրություն եւ չունենք նաեւ նախադեպային որեւէ դատական ակտ: Ես ձեզ խորհուրդ կտամ ծանոթանալ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի` Ազգային ակադեմիայի տարեկան ժողովում ցեղասպանության խնդրի վերաբերյալ իր զեկույցին: Այնտեղ այդպիսի ուղենիշներ նշված են, բայց չկան կոնկրետ մեխանիզմներ` այդ նպատակը հետապնդելու: Եվ այդպիսի միջազգային իրավական դրույթներ չկան, չկա նաեւ, ինչպես ասացի, որեւէ վերպետական դատական ատյանի նախադեպային նման որոշում»:

«ՀՀ-Ն ԿԱՐՈՂ Է ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ
ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԵԼ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՏՅԱՆՆԵՐԻ»


Ի տարբերություն Գ. Ջհանգիրյանի հոռետեսության` այս հարցում իրական հեռանկարներ են տեսնում նաեւ մեր կողքին կանգնած մի շարք միջազգային կառույցներ: Անգամ Դատական կատարողների միջազգային միության նախագահ ԼԵՈ ՆԵՏԵՆ «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձավ ապրիլի 24-ին հաջորդող քայլերին. «Կարծում եմ` այսօր շատ բան կարող է անել Հայաստանի Հանրապետությունը: Նախեւառաջ ՀՀ-ն մեր միջազգային միության անդամ է եւ դրանով հանդերձ կարող է նաեւ մեր ու իր գործընկերների օգնությամբ դիմել բազմաթիվ ատյանների, ինչպես օրինակ ՄԱԿ-ն է, ՄԱԿ-ի տնտեսական հանձնաժողովներն են, մասնավորապես կարող են լինել աֆրիկյան տարածաշրջանների, մի շարք այլ տարածաշրջանների հանձնաժողովներում կազմակերպություններ, որոնց անհրաժեշտ է դիմել` եւս մեկ անգամ բարձրացնելով Հայոց պահանջատիրության հարցը»:
Ամփոփելով թեման` պարոն Ջհանգիրյանը մնաց իր տեսակետին. «Լավ կլինի իշխանություններին հարցնեք, թե ինչ են պահանջում եւ պահանջելով ո՞վ է մինչեւ հիմա բան ստացել ու ո՞ր պետությունից»: Եզրափակելով բարձրացված հարցը պարոն Մկրտչյանն էլ ընդգծեց. «Կարծում եմ, որ մենք առաջիկայում ունենալու ենք լուրջ հնարավորություններ, ինչը, իհարկե, բոլորիս հայտնի է, որ շատ հանգամանքներից է կախված»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ