Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

««ԱԼՅԱՆՍԸ» Ի՞ՆՉ ԿՊԱՀԱՆՋԻ, ԿՏԵՍՆԵՔ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ»

Արխիվ 12-16

««ԱԼՅԱՆՍԸ» Ի՞ՆՉ ԿՊԱՀԱՆՋԻ, ԿՏԵՍՆԵՔ ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ»


Ապրիլի 27-ին Նալբանդյան 116 հասցեում բացվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻ կազմավորած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության կենտրոնական գրասենյակը: Ի դեպ, նորաթուխ կուսակցությունն արդեն հաստատել է գրասենյակի մշտական աշխատակազմը, ինչպես նաեւ մայիսի 16-ին կայանալիք հիմնադիր համագումարի կազմկոմիտեի կազմը: Նոր կուսակցության, ընդդիմադիր դաշտում նոր քաղաքական ուժի ինտեգրվելու եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցեց հենց Տ. Ուրիխանյանի հետ:

«ԱՅՆ, ԻՆՉ ՀԻՄԱ ԱՆՈՒՄ ԵՆՔ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ Է
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ»


–Պարոն Ուրիխանյան, երբ դեռեւս Հայաստանի Առաջադիմական կուսակցությունն էիք ղեկավարում, նշել եք, որ ԲՀԿ-ն ցենտրիստական կուսակցություն է, հետեւաբար միանալով այդ քաղաքական ուժին` Ձեր գործելակերպում բովանդակային փոփոխություններ չեն լինի:

Արդյոք հենց այս գաղափարախոսության շրջանակում չէր գործում ԲՀԿ-ն, որ որոշեցիք նոր կուսակցություն ստեղծել:
– Որոշ տարբերություններով, անշուշտ, ԲՀԿ-ի առանցքում դա էր, եւ հենց դրանով էլ պայմանավորում էի նախեւառաջ գաղափարական համադրելիությունը: Բայց, ցավոք, քաղաքական իրականությունը բերեց մի իրավիճակի, երբ շատերը հարկադրված եղան հրաժարվել գործունեության այդ ձեւաչափից:
– Այսօր կուսակցություն պահելը բավական բարդ է, որտեղի՞ց է ֆինանսավորվելու «Ալյանսը»:
– Փաստացի ստեղծված առկա իրավիճակի պարագայում կա, թույլ տվեք ավելորդ կոռեկտության հետեւից չընկնել եւ օգտագործել այդ բառը, ԻՐԱԿԱՆ ընդդիմադիր պահանջատիրական գործունեություն իրականացնող, անշեղում քաղաքական կուրս ունեցող, ժողովրդի ձայն հնչեցնող, հանրային շահ կարեւորող եւ առնվազն խորհրդարանական եւ հրապարակային հարթակները հանուն դրա օգտագործող քաղաքական ուժեր ստեղծելու հանրային պահանջ: Համաձայնեք, որ փետրվարյան իրադարձություններից, բավականին կարճ, ըստ իս, տեւած ապատիայից հետո, այդուհանդերձ հանրային պահանջը ձեւավորվեց: Կարծում եմ` այն, ինչ հիմա անում ենք, ուղղակի, հասարակական պատվեր է քաղաքական դաշտում: Այս պարագայում, երբ, ըստ իս, հանրության բացարձակ մեծամասնությունը խիստ դժգոհություններ ունի 40 տոկոսանոց աղքատությունից, 20-ից ավել տոկոսանոց գործազրկությունից, ահագնացող, անդադար շարունակվող արտագաղթի ծավալվող տեմպերից, հուսալքությունից, անարդարությունից, իրավահավասարության եւ օրինականության բացակայությունից, պետք է չէ՞ լինեն քաղաքական ուժեր, որոնք կշարունակեն այս դիրքերից ներկայացնել հանրային պահանջատիրությունը: Եվ ներեցեք, Ձեր խոնարհ ծառայի առնվազն վերջին երեք տարին ձեր աչքի առաջ իրականացրած բաց, հրապարակային գործունեության, նաեւ վերծանման արդյունքում, Դուք մի՞թե ենթադրում եք, որ առաջին հերթին այս հարցերում կարող է լինել ֆինանսավորում, նյութատեխնիկական բազա: Իհարկե ոչ:
– Այնուամենայնիվ, չեք կարող ժխտել, որ կուսակցության ֆինանսավորումը նույնպես կարեւոր հանգամանք է:
– Իհարկե կարեւոր է, բայց թվարկածս հանգամանքների  պարագայում, այն դառնում ոչ թե երկրորդական, այլ երրորդական: Եթե մարդիկ ուզում են ինչ-որ մի բան ստեղծել` դաշտ փակելու, լրացնելու, գոլորշի թողնելու, կեղծավորություն անելու, արհեստական ընդդիմադիր խաղալու համար,  իհարկե, միջոցներ են պետք: Բայց երբ կա իրական անելիք, երբ դու շարունակում ես անել այն, ինչ արել ես, պարզապես շուրջդ հավաքվում են մարդիկ, ովքեր եւս ցանկանում են շարունակել դա այլ ձեւաչափի մեջ, կներեք, այստեղ փողը դառնում է բացարձակապես երկրորդական: Եվ գլուխը քարն է տվել մեկը, ով թույլ կտա իրեն խոսակցություններ կամ նույնիսկ ակնարկներ անել, թե "Ալյանսը" կարող է ֆինանսավորվել կամ հովանավորվել ինչ-որ մի բեեւեռից, հետեւաբար թելադրվել եւ կաշկանդված լինել: Եթե կա նման մարդ կամ մարդիկ, ես նրանց հրավիրում եմ հրապարակավ` լրատվամիջոցների ներկայությամբ, աչքերիս մեջ նայելու ու այդ խոսքերը կրկնելու, պատասխանները կստանան անմիջապես:

«ՉԵՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՈՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՆԵԼ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՈՒՂԵՑՈՒՅՑ»

–Ի դեպ, քանի որ խոսեցիք կեղծ ու իրական ընդդիմադիրներից, հենց դրանք զանազանելու համար ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լ. Զուրաբյանը «թեստ է» առաջ քաշել` ասելով, որ ովքեր կփորձենք տապալել սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, ուրեմն` իրական ընդդիմություն են: Դուք գնալո՞ւ եք ընդդեմ սահմանադրական բարեփոխումների:
– Կներեք, բայց ես չեմ պատրաստվում որեւէ մեկի ոճաբանությունը դարձնել ինձ համար ուղեցույց: Եվ չեմ պատրաստվում որեւէ պայմաններ, թելադրանքներ կամ կարծիքներ, ընդհանրապես, հաշվի առնել գործունեությանս մեջ, իհարկե, քաղաքական միջավայրի մասին է խոսքը: Բոլոր հարցերի առնչությամբ ես ունեմ իմ սեփական կարծիքը, որը հիմնականում կիսում են նաեւ թիմակիցներս: Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ երկար ժամանակ է ասել եմ մեկ բան ու շարունակում եմ եւ շարունակելու եմ ասել` սահմանադրության տիրույթի օրենսդրական փոփոխությունները` ընտրակարգ, իշխանության բալանսավորում եւ այլն, ողջունելի են, եւ մենք միշտ խոսել ենք սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարության մասին: Բայց ես դեմ եմ արտահայտվել դրան` որպես գործող իշխանությունների համար վերարտադրման հնարավորություն: Ես ոչ թե Սահմանադրության բարեփոխմանն եմ դեմ, այլ իշխանությունների վերարտադրման հնարավորությանը, եւ այստեղ երկխոսություն, քննարկում լինել չի կարող: Եթե սահմանադրական բարեփոխումները կբացառեն այդ վերարտադրումը` գործող իշխանությունների համար` խնդրեմ: Սա եմ ես պաշտոնապես հնչեցրել` որպես ԲՀԿ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, եւ հիմա էլ շարունակում եմ ասել, որ մենք դրան դեմ ենք: Միգուցե սխալվում ենք, բայց թող հանրությունը դատի:
– Փաստորեն, «Ալյանսը» կոնկրետ հրաժարականնե՞ր է պահանջելու:
– Այն, ինչ ես եմ պահանջում, արդեն ասացի, իսկ թե «Ալյանսը» ի՞նչ կպահանջի, կտեսնեք մայիսի 16-ին:
– Իսկ «Ալյանսում» կլինե՞ն նաեւ այլ պատգամավորներ Ձեր նախկին գործընկերներից:
– Չգիտեմ ովքեր կլինեն, այդ հարցի պատասխանը կարող է տրվել այն պահին, երբ «Ալյանս» կուսակցությունը դե ֆակտո կլինի: Այսօր կա ձեւավորված միավորումը, բայց դե յուրե այն կլինի միայն ամսի 16-ից հետո: Իսկ դրանից հետո էլ դեռ պիտի տեղի ունենա պետական գրանցման գործընթացը: Այսօրվա կուսակցությունները չեն ստեղծվում, ինչպես տարիներ առաջ, հիմա կան շատ խիստ պահանջներ, կանոններ: Կուսակցության հիմնադիրների թիվը պետք է լինի 200-ից ոչ պակաս, պիտի լինեն արդեն գործող կառույցներ, օղակներ, այդ թվում` 4 մարզից ոչ պակաս մասնաճյուղեր: Այսինքն` 3 հոգով ավտոբուսային կուսակցություններ, ինչպես ասում էին ժամանակին, այլեւս հնարավոր չէ ստեղծել: Սա մի ամբողջ գործընթաց է: Իսկ թե ովքեր կլինեն այդ գործընթացում, ինչ կլինի, ինձ համար բացարձակապես երկրորդական է: Ինքս անձամբ կարեւորում եմ միայն մի բան, որպեսզի այնտեղ լինեն կիրթ, անբիծ կենսագրությամբ, պատրաստված եւ հմուտ մարդիկ: Այսինքն` վաղվա օրվա պետական կառավարիչներ` թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր իշխանության մեջ: Միայն այդ պարագայում կարող ենք հավակնել մարդկանց վստահությունը ստանալուն: Այնպես որ, կուսակցությունում կլինեն պատգամավորներ, նախարարներ, միլիոնատերեր, թե ընչազուրկ մարդիկ, դա չափանիշներ չեն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ