Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԲԱՔՈՒՆ ՍՏԱՑԱՎ ՎԵՐՋԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ-ՄԵՍԻՋՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԲԱՔՈՒՆ ՍՏԱՑԱՎ ՎԵՐՋԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ-ՄԵՍԻՋՆԵՐԸ


Երեկ Նալբանդյանը մեկնեց Փարիզ, որտեղ այսօր, անկասկած նախագահ Օլանդի "բարձր հովանու ներքո", հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սա հուշո՞ւմ է, որ Ղարաբաղի ուղղությամբ բանակցային ակտիվացում կլինի, ինչպես որ ենթադրելի էր այս օրերին նկատված մի շարք դրվագներիցª դեռ կտեսնենք:

ՆՈՐԻՑ ՌԵԱԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ
ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ


Մինչ այդ նկատենք մեկ այլ հետաքրքիր փաստ. վերջին ժամանակներս եվրոպական, ասենքª նաեւ ռուսական որոշակի վերլուծական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրվող գաղափարը, թե Ղարաբաղի շուրջ ռազմական իրավիճակը գնալով սրվում է եւ նույնիսկ այս ամռանը կարելի է սպասել պատերազմի վերսկսման, թերեւս ավելի շուտ սկսել է նմանվել բանակցային գործընթացն ակտիվացնելուն ուղղված կողմնակի ճնշումների: Եվ, թերեւս, Բաքուն է, որ պետք է նման հեռանկարից ավելի շատ մտահոգվի: Այն առումով, որ դեռ միայն վերջերս էր, որ ՌԴ ԱԳ նախարարը բաց տեքստով հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ-ի պայմանագրերը, բնականաբար, միանգամից կգործեն: Ապաª Բաքվի համար ամենեւին էլ հաճելի ազդակ չէր Պուտինի հայաստանյան այցը: Էլ չասած, որ նախօրեին էլ հայտնի դարձավ, որ 102-րդ հայաստանյան ռազմաբազան ուր որ է համալրվելու է մոդերնիզացված 14 ռազմական ուղղաթիռներով, ինչն էլ համեմվեց զուգահեռաբար ռուսական ռազմաբազայի համապատասխան ստորաբաժանումների ցուցադրական վարժանքներովª C-300 հրթիռային համակարգերի կիրառմամբ:
Թերեւսª այս ամենն սկսում է նմանվել Ադրբեջանին, ասենքª նաեւ Թուրքիային հասցեագրված բավականին սպառնալից մի վերջին մեսիջի: Բացատրելու համար, թե խոսքն ուր ենք տանում, նախ տեղափոխվենք Եմեն, որտեղ վերջին ժամանակներս Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի օդային հարվածները գնալով միայն թեժանում են: Եվ անգամ այն բանից հետո, երբ Իրանը, նաեւª ՌԴ-ի միջնորդությամբ, առաջ քաշեց հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ ծրագիր, այդ գրոհները ոչ միայն չդադարեցին, այլեւ Սաուդյան Արաբիան վերջին օրերին ակտիվորեն ցամաքային ստորաբաժանումներ է կուտակում Եմենի սահմանագծին: Ու եթե որոշեն հատել այն, քիչ վերլուծաբաններ են կասկածում, որ դա կվերածվի նաեւ Իրանի հետ բաց ռազմական հակամարտության եւ տարածաշրջանային մեծ պատերազմի:
Ահա այս իրավիճակումª օրերս Իլհամ Ալիեւն "անհասկանալիորեն" այցելեց Սաուդյան Արաբիա, եւ այնտեղ նրա նկատմամբ ցուցաբերած "տնավարի" ընդունելությունը, իհարկե, բավականին հետաքրքիր մտորումների տեղիք է տալիս. համենայնդեպսª հաստատ պատահական չէր` այդ առնչությամբ Թեհրանի սուր քննադատությունը:
Բանն այն է, որ ռազմական փորձագետների միահամուռ գնահատականներովª բաց հակամարտության դեպքում Սաուդյան Արաբիան հազիվ թե երկար դիմակայի Իրանին: Տարածաշրջանի մյուս առանցքային ուժըª Իսրայելը, թեեւ այս օրերին ակտիվորեն թեժացնում է Եմենի շուրջ իրավիճակըª ավելի շուտ նպաստելով, որ արաբները համարձակություն ձեռք բերեն եւ անցնեն սահմանը, սակայն նույն փորձագիտական գնահատականներով, եթե վիճակը հասնի արաբ-պարսկական բախումներին, հրեաները մեծ ուրախությամբ ընդամենը պասիվ դիտորդի դեր կստանձնեն:
Մինչդեռ արաբների պարտությունն ամենեւին էլ չի մտնում մասնավորապես Մերձավոր Արեւելքի վերջին բոլոր հակամարտությունների անփոփոխ կազմակերպչիª Վաշինգտոնի պլանների մեջ. արաբներին ռազմական կամ քաղաքական տարբերակով հաղթելու դեպքում Իրանը միանգամից վերածվում է տարածաշրջանի անվիճարկելի առաջատարի: Առավել եւս, որ ՌԴ-ի կողմից Իրանին տրվելիք C-300 համակարգերի նկատմամբ արգելքը հանելուց հետո կարծես թե միանգամայն ռեալ է դարձել անգամ Զբիգնեւ Բժեզինսկու կողմից ԱՄՆ-ի թիվ 1 մղձավանջ համարվող Մոսկվա-Պեկին-Թեհրան-Դելի ռազմավարական առանցքի ստեղծումը. համենայնդեպս օրերս Թեհրանի այդ առաջարկը Մոսկվայում քննության առան ՌԴ-ի, Չինաստանի, Իրանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարները: Այսինքնª Սաուդյան Արաբիայի պարտությունը պարզապես կարճ ժամանակամիջոցում ողջ տարածաշրջանից դուրս կմղի ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական ռազմակայանները:

ԱԼԻԵՎԻ ԱՐԱԲԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


Այսպիսովª տարածաշրջանային մեծ պատերազմը Վաշինգտոնի համար ուղղակի անհրաժեշտություն էª ռուսներին այդ ճահիճը ներքաշելու ու գոնե միառժամանակ եվրոպական ուղղությունից շեղելու ակնկալիքով: Իսկ դրա համար պետք է, որ արաբները գոնե պարսիկների հետ հավասար պայքարի հնարավորություն ստանան, ինչին կարելի է հասնել թուրքերի օգնությամբ: Եվ ահաª մեյդան է գալիս Ալիեւըª իր արաբական այցով, այն էլª ինքն իրեն կովկասյան տարածաշրջանում իսլամի առաջնորդ հռչակած "Կովկասի մահմեդականների վարչության նախագահ" եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ, ինչը թերեւս բացատրում է, թե արաբներն ինչ ուղղությամբ են փորձում Թուրքիայի վրա դուրս գալ: Ավելին. Փաշազադեն նաեւ Կովկասի վահաբիստների առաջնորդի համարում ունի, եւ հաշվի առնելով "Իսլամական պետության" եւ Սիրիայում կռվող ազերի վարձկանների թվաքանակը, պարբերաբար տարածվող այն լուրերը, որ դրանց հավաքագրման գործում մեծ դեր ունի ոչ միայն Փաշազադեն, այլեւ Ալիեւի աշխատակազմի կոնկրետ աշխատակիցներ, հուշում են, որ արաբական աշխարհի հետ այս խաղերը կարող են նաեւ կովկասյան տարածաշրջանում որոշակի ապակայունացում առաջացնելու իմաստ ունենալ, ինչը, հասկանալի է, խնդիրներ է առաջացնելու Ռուսաստան-Իրան կապի հարցում: Եվ այս առումով, թերեւս, պատահական չէր, որ իր առաջին նախագահության 15 տարվան վերաբերող հայտնի հաղորդման ընթացքում օրերս Վ. Պուտինը հիշեցրեց նաեւ, թե ժամանակին ինչպես էին Չեչնիայում գործող  ահաբեկչական խմբավորումների առաջնորդներն Ադրբեջանում հանդիպումներ ունենում ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչության ներկայացուցիչների հետ: Եվ դրան էլ հավելենք, որ օրերս Լավրովն էլ իր հերթին Սաուդյան Արաբիայի ծնած եւ ԱՄՆ-ի սնած "Իսլամական պետությունը" համարեց ՌԴ-ի թիվ 1 թշնամին, ինչը, թերեւս, իր հերթին էր բավականին պերճախոս ակնարկª ուղղված ոչ միայն Սաուդյան Արաբիային, այլեւª Ալիեւին:
Մի խոսքովª Ալիեւն արդեն մտածելու լուրջ խնդիր ունիª արաբաթուրքական մերձեցման եւ վահաբիստական այդ ամերիկյան ծագման խաղերի ¥միգուցե Ղարաբաղը հետ ստանալու հույսերով¤ մեջ ավելի խրվելու կամª խելոք տեղը նստելու երկընտրանքի հետ կապված: Չմոռանալով նաեւ, որ Օլանդի` Բաքվի այցը հուշում է, որ Եվրոպան եւս, մեղմ ասած, այնքան էլ չի ողջունում իրավիճակի սրացմանն ուղղված քայլերը:
Չնայած մյուս կողմից էլª անգամ Իլհամ Հեյդարովիչին հազիվ թե հաջողվի Թուրքիային Իրանի հետ բաց առճակատման մեջ ներքաշել, ինչքան էլ որ մյուս կողմից Վաշինգտոնն է թուրքերի գլխին կախել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու սպառնալիքը: Նախª Անկարան մեկ անգամ արդեն լավ "քաշվել է" նույն Վաշինգտոնի սարքած սիրիական պատերազմի խաղի մեջ ներքաշվելով: Ապաª Իրանն ամենեւին էլ Սիրիա չէ, ու դեռ թիկունքին էլ ունի ռուս-չինական գործնականում անթաքույց աջակցությունը: Իսկ Պուտինի հայաստանյան այցն էլ դարձավ այն մեսիջը, որ ինչքան էլ ռուսների հետ համատեղ "Թուրքական հոսք" գազատար կառուցեն, մեկ է, Մոսկվան այլեւս այն թույլ վիճակում չէ, որ իր գլոբալ քաղաքական շահերը գազ վաճառելու հետ փոխանակի, էլ չասած, որ դեռ հարց էª այդ գազատարն ավելի շատ թուրքերի՞ն է պետք, թե ռուսներին: Էլ չասած, որ նույն Հայաստանում տեղի ունեցած Պուտին-Օլանդ հանդիպումը շատ հետաքրքիր ակնարկ էր Ֆրանսիա-Գերմանիա-Ռուսաստան հարաբերություններում բեկում մտցնելու հարցով, որից հետո ռուսների առաջ կարող է եւ բացվել Եվրոպա գազ տանելու նախկինª "Հարավային հոսք" ուղինª Անկարային կոտրած տաշտակի առաջ կանգնեցնելու հեռանկարով: Եվ, վերջապես, Անկարան հազիվ թե հաշվի չառնի այն փաստը, թե վերջին ժամանակներս քանի-քանի երկրներ են քարուքանդ եղելª ամերիկյան հորդորներով տարբեր ավանտյուրաների մեջ մտնելով, որոնցից Վաշինգտոնը միշտ էլ պետք եղած պահին "թռել է"ª "դաշնակցին" թողնելով կրակների մեջ: Ու երբ այս ամենից հետո Անկարայի "եղբայրներից" մեկըª Նուրսուլթան Նազարբաեւը խոսում է եւրասիական ուղղության նկատմամբ Էրդողանի ցուցաբերած շահագրգռվածության մասին, թերեւս դա էլ է հուշում, թե նախª գործնականում որ ուղղությամբ է նայում Ամերիկան: Եվ երկրորդը, որ ռուսական մի շարք հեղինակավոր վերլուծաբաններ էլ են սկսել պնդել, թե հայ-թուրքական սահմանի բացման հարցն ամենեւին էլ սարերի հետեւում չէ: Ասենք, եթե իրոք Ղարաբաղի ուղղությամբ քաղաքական ակտիվություն սկսվի, այդ հարցը նույնիսկ մեխանիկորեն կարող է լուծվել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ