Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ցանկացած հայի համար անվիճելի աքսիոմ է, որ թուրքը չի քաղաքակրթվել եւ չի էլ կարող քաղաքակրթվել: Սակայն զարմանալիորեն, թուրքին քաղաքակրթելու հույսեր է տածում... Չէ, ԼՏՊ-ն չէ, ոչ էլ Վանյանը կամ Բլեյանը, այլ ԱՐԱՄ Զ. ՍԱՐԳՍՅԱՆԸ. "Եվրոպան չի ուզում, որ Թուրքիան իր բարքերով ու իր տնտեսությամբ ներթափանցի իր շուկա ու դառնա Եվրոպայի լիիրավ անդամ: Եվ գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանության գործոնն օգտագործում է` Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար: ԱՄՆ-ն ուզում է, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ ու դրա համար բազմաթիվ պատճառներ ունի: Իսկ մենք` հայերս, ուզո՞ւմ ենք, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ: Ես շատ եմ ուզում: Ես ուզում եմ, որ իմ հարեւան երկիրն ապրի ԵՄ օրենքներով, եվրոպական չափանիշներով: Դա իմ անվտանգության թիվ մեկ երաշխիքն է, որովհետեւ ԵՄ անդամ Թուրքիան բացարձակ ուրիշ Թուրքիա է: ԵՄ անդամ Թուրքիան չի կարող փակ սահմաններ պահել": Այստեղ մեկնաբանելու բան էլ չի մնում, թերեւս միայն ասենք այն, ինչ ասվում է դասը վատ սերտած աշակերտներին` նստի՛ր, 2:
Մի չաղլիկ 2 էլ հասնում է "Ժառանգության" մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻՆ: Պարզվում է, նրան մտահոգում է, որ որոշ թուրքերի նրբիկ հոգիները կարող են հանկարծ վիրավորվել Երեւանում թուրքական դրոշ վառելու փաստից. "Վառելու մեջ բարդ գործ չկա, սիրելի քույրեր եւ եղբայրներ, մի լուցկու կայծ ու այն իրագործվում է… Բայց հատկապես Թուրքիայի դրոշը վառելով` վիրավորում եք այն թուրքերին, ովքեր մեր կողքին կանգնած են, ու ովքեր ավելի մեծ գործ են անում Ժխտողականության դեմ, քան դուք` այդ անպտուղ գործով… Հիմա կարող եք իմ նկարն էլ վառել, քանի որ ես էլ շեղվեցի մեյնստրիմի ենթագիտակցությունից...": Անշուշտ, "Ժառանգության" երիտասարդ խոսնակի հորդորին` վառել իր նկարը, չենք հետեւելու, ընդամենն ասելու ենք` ամոթ քեզ:
Իզուր չէր, որ ՔԻՄ ՔԱՐԴԱՇՅԱՆԻՆ այդպես շուքով ընդունեցինք Երեւանում: Նա հաճելիորեն մեզ զարմացնում է` օգուտ բերելով ե՛ւ մինչեւ իր այցը, ե՛ւ այցի ընթացքում, ե՛ւ այցից հետո: Այսպես, նա իր հարցազրույցում սեւ բերեց Օբամայի գլխին` ապրիլի 24-ի ուղերձում Ցեղասպանություն բառը շրջանցելու համար: Քարդաշյանը հայտարարել է, որ դա շատ հիասթափեցնող է, հատկապես այն դեպքում, երբ Օբաման խոստացել էր: Ամերիկյան "Թայմ" հանդեսին տված հարցազրույցի ժամանակ Քիմն ավելացրել է. "Կարծում էինք, թե դա կպատահի այս տարի: Թվում էր, թե մոտ էինք դրան, բայց մենք կրկին նույն ուղղությամբ ենք առաջ շարժվում":
Գամառջոբա` Թբիլիսիում մեկնարկել է նախկին  նախագահ ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻԻ հեռակա դատավարությունը: Սակայն ունիկալ դատավարություն է` այն բանից հետո, որ Սահակաշվիլին հրաժարվել էր անձամբ ներկայանալ դատարան եւ գերադասել է ապահով մնալ մայդանային Ուկրաինայում, նրան առաջարկել էին դատավարությանը մասնակցել "Սկայպով", ինչը նա կրկին մերժել է: Դե ինչ, բարձր տեխնոլոգիաները ամենազարմանալի տարբերակներով թափանցում են նույնիսկ ամենապահպանողական ոլորտը` դատական համակարգ: Ամերիկյան դատարանը ժամանակին "Ֆեյսբուքով" պատասխանողին տեղեկացրել էր ապահարզանի մասին, հիմա էլ վրացի դատավորները որոշեցին, որ ամերիկացիներից ոչնչով պակաս չեն ու փորձեցին իրենց նախկին նախագահին դատել "Սկայպով":
Իսկ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը գնալով ավելի ու ավելի է դառնում ամերիկացիների աչքի գրող: Հիմա էլ նա առաջարկել է այնպիսի բան, ինչը կարող է լինել Ամերիկայի վատ երազը` տնտեսապես միավորել Եվրամիությունն ու Եվրասիական միությունը: ՌԴ Պետդումայի նախագահ ՍԵՐԳԵՅ ՆԱՐԻՇԿԻՆՆ էլ առանց հապաղելու պաշտպանել է այդ առաջարկը... Պատկերացնո՞ւմ եք ինչ հսկայական միավորման մասին է խոսքը` դրա կողքին Ամերիկան միանգամից դառնում է կուռկուռի ձագ:

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ