ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Արխիվ 12-16
Կարծում եմ, պահանջների մասին ավելի շատ խոսում են թուրքական հասարակությունում, քան հայաստանյան: Միգուցե Թուրքիայի իշխանությունները նման մտավախություն ունեն, բայց ես կարծում եմ, որ դա հարցի երկրորդ կողմն է: Առաջին կողմը ճանաչումն է: Դուք խոսեցիք Գերմանիայի նախագահի հայտարարությունից` այն ժամանակվա Գերմանիայի մեղսակցության վերաբերյալ: Իմ կարծիքն է` դա համոզված, ուժեղ մարդու ելույթ էր:
Դա մի մարդու ելույթ էր, ով մտահոգված է ժողովուրդների միջեւ հետագա հարաբերություններով: Ճանաչումները տարբեր են լինում: Մենք կարիք ունենք այդպիսի ճանաչման... Մենք հանդիսանում ենք միջազգային հանրության մի մասը եւ մենք տարբեր կազմակերպությունների պատասխանատու մասնակից ենք` ՄԱԿ-ից մինչեւ Եվրոպայի խորհուրդ, ԱՊՀ, եւ պատահական չէ, որ Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնատար անձ այս 20-25 տարիների ընթացքում ոչ մի անգամ չի խոսել որեւէ պահանջի մասին: Սա ինչ-որ բանի մասին խոսում է:ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
