Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈ՞ՒՍՏ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՐՈ՞ՒՍՏ ՈՒՆԻ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, դրա հետեւանքների ու Հայոց պահանջատիրության մասին երեկ "Իրավունքը" փորձեց զրուցել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ: Բայց, արի ու տես, որ վերջինս "վատ" հիշողության արդյունքում այդպես էլ տեղը չբերեց նման լրատվամիջոց: Սակայն, չանցած մի քանի րոպե, վերջինիս հիշողությունն իսկույն "տեղն ընկավ", երբ մտնելով ԱԺ նիստերի դահլիճ` նախեւառաջ լրագրողների համար նախատեսված օթյակում վախվորած փնտրում էր "Իրավունքին": Պատճառը պարզ է ու զավեշտալի, "գրոսմայստեր" պատգամավորը, ինչպես միշտ, անցավ նիստերի դահլիճում համակարգչային շախմատ գլորելու հին սովորությանը` ահը սրտում, որ կրկին չհայտնվի "Իրավունքի" տեսախցիկի առաջ: Ավաղ, այս անգամ էլ ընկեր Վարդանյանին չհաջողվեց թաքուն խաղալ, ու կրկին իր հերթական շախմատային ֆոտոշարքն ապահովվեց: Ի վերջո, հետաքրքիր է, թե վաղը-մյուս օրը խորհրդարանական հաջորդ ընտրությունների ժամանակ, պարոն Վարդանյանը ինչպե՞ս է համոզելու ընտրողներին, որ ինքն Ազգային ժողովում ազգային խնդիրներով էր զբաղված եւ ոչ թե շախմատով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ