Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԶՈՒՐԱԲՅԱՆԻ "ԹԵՍՏԸ" ՁԱԽՈՂՎԵՑ

Արխիվ 12-16

ԶՈՒՐԱԲՅԱՆԻ "ԹԵՍՏԸ" ՁԱԽՈՂՎԵՑ

Ըստ Լեւոն Զուրաբյանի, այսօր շատ հեշտ է ընդդիմադիրներին "թեստավորել". "Այսօր ամենամեծ վտանգը Սերժ Սարգսյանի համար սահմանադրական բարեփոխումների տապալումն է, որովհետեւ դա նշանակում է, որ իր իշխանությունը չի կարող երկարաձգվել երրորդ ժամկետով: Պարզ հարց է: Սա այն հարցն է, որտեղ ստուգվում է, թե ով է վտանգ ներկայացնում Սերժ Սարգսյանի համար, ով` չէ: Հիմա ՀԱԿ-ը հայտարարել է, որ սկսելու է  գործընթաց` այդ սահմանադրական գործընթացի դեմ եւ վերածելու է այն, ըստ էության, Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու հանրաքվեի: Ունե՞նք մենք դաշնակից այդ հարցում: Գնացեք, հարցրեք այն քաղաքական ուժերին, ում վրա դուք կասկածում եք` նրանք ընդդիմությո՞ւն են, թե չէ": Մենք էլ որոշեցինք այդ "թեստը" գործնականում փորձարկել, եւ ահա` ինչ ստացվեց.
ԲՀԿ պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ հակիրճ պատասխանեց` ոչ,- ապա  հավելեց. "Ամեն քաղաքական ուժ ունի իր գործելակերպը, ոճը` կոնկրետ փուլում: Նայած, թե քաղաքական ուժն այս փուլում  ինչ է ակնկալում:  Այս փուլում ես համաձայն չեմ այդ տեսակետին":
ՀՅԴ խմբակցության պատգամավոր ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ  եւս "Իրավունքի" հետ զրույցում չհամաձայնեց Լեւոն Զուրաբյանի այդ տեսակետին: "Դա Լեւոն  Զուրաբյանի կարծիքն է: Եթե նրանք դեմ են պառլամենտական հանրապետությանը, դա չի նշանակում` իրենք ճիշտ են",- հակիրճ պատասխանեց դաշնակցական պատգամավորը:
ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆՆ ասաց, որ ծանոթ չէ հայտարարությանը եւ մեկնաբանություն կարող է տալ միայն հայտարարությանը ծանոթանալուց հետո: Նրա կուսակցական գործընկեր ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԸ եւս հայտարարության մասին չէր լսել, բայց այսպես արձագանքեց մեր հարցադրմանը. "Ես հայտարարությունը չեմ կարդացել, բայց վստահելով ձեզ` կարող եմ ասել, որ  դա Լեւոն Զուրաբյանի կարծիքն է: Կարծում եմ` քաղաքական ուժի ընդդիմադիր լինելը որոշում է  ժողովուրդը":
Փաստորեն, կարելի է ասել, որ ընդդիմությանն ստուգելու զուրաբյանական փորձը ձախողվեց:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ