ՀԱԿ-Ը ՄՆԱՑ ՎԱՌՎԱԾ
Արխիվ 12-16ՀԱԿ-Ը ՄՆԱՑ ՎԱՌՎԱԾ
Երեկ հայտարարությունների ժամին նախ` ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ապա նույն խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ընդունելով հանդերձ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները բարձր մակարդակով էին կազմակերպված, այնուամենայնիվ, շարունակեցին փնովել ու քննադատել հնարավոր ամեն ինչ: Ի պատասխան` ԱԺ նախագահ ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԸ նշեց. "Ափսոս, որ հիմա չեմ կարող արձագանքել", որովհետեւ ԱԺ հայտարարությունների ժամն էր: Սակայն իր ելույթի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ, այնուամենայնիվ, անդրադարձավ ընդդիմադիր գործընկերների բառապաշարին. "Սա նախանձ է, ուրիշ ոչինչ, ավելացնելու բան չունեմ, որովհետեւ ելույթս ավելի հետաքրքիր է, քան այդ մարդկանց անդրադառնալը":
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
