Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ" ԴԱՐՁՐԻՆ ԿՐԿԵՍ

Արխիվ 12-16

"100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ" ԴԱՐՁՐԻՆ ԿՐԿԵՍ

Այժմ մի փոքրիկ խումբ ֆեմինիստուհիներ գրեթե ամեն օր Հյուսիսային պողոտայում անցկացնում են "Հայաստանն առանց քաղբանտարկյալի" միկրոակցիաներ, որոնք ավելի շուտ նմանվում են կրկեսի: Այդ 4 ակտիվիստուհիները իրենք իրենց կոչում են "Հայ կանանց ճակատ": "Ֆեյսբուքում" տարածվել եւ ահագին դիտումներ է հավաքել մի տեսանյութ, ուր պատկերված է, թե ինչպես այդ "հրաշալի քառյակը" քայլում է Հյուսիսային պողոտայով` թատերական երկար ձեռնաշղթաներով եւ Ժիրայր Սէֆիլյանի նկարով մեծ պաստառով: Նրանք հայերեն եւ անգլերեն գոռգոռում են "Հայաստանում քաղբանտարկյալներ կան", "ազատություն քաղբանտարկյալներին", իսկ վերջում կանգ առնելով փողոցային երաժշտի կողքը եւ նրա նվագակցությամբ երգում են հայրենասիրական երգեր:
Անցորդներին էլ դա ավելի շուտ զվարճացնում է, քան` ինչ-որ տրամադրություն ստեղծում: Երեւի թե լավ է, որ մեկուսարանում Ժիրայր Սէֆիլյանը հնարավորություն չունի մտնել "Ֆեյսբուք", այլապես նրան հաստատ կզայրացներ այդ` իբր ի պաշտպանություն իրեն կազմակերպվող կրկեսը:

ՍԵՓ. ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ