"ՈՒԶՈՒՄ ԵՄ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԻՐՈՔ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է"
Արխիվ 12-16ԻՐՈՔ ՎԻՐԱՀԱՏՎԵԼ Է"
Ապրիլի 24-ին գրեթե բոլորը իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն, այդ օրը Հայաստանում չէր, քանի որ մեկ օր առաջ վիրահատվել էր արտերկրում: ՀՀԿ պատգամավոր Վազգեն Կարախանյանից հետաքրքրվեցինք` Քոչարյանի առողջական վիճա՞կն էր իրոք պատճառը: "Դժվարանում եմ պատասխանել, այդ հարցը այդ անձնավորությանը պետք է ուղղեք: Կարող եմ ասել, որ ապրիլի 24-ը սրբություն սրբոց օր է հայերի համար: Եվ եթե որեւէ մեկը խուսափում է...",- ասաց ՀՀԿ պատգամավորը:
Հստակեցրինք մեր հարցադրումը` պատգամավորի համար համոզի՞չ էր Ռ. Քոչարյանի մամլո խոսնակի այն հայտարարությունը, թե նախկին նախագահի` ապրիլի 24-ի միջոցառումներին չմասնակցելը վիրահատության հետ է կապված: "Ես տեղյակ չեմ` իրոք վիրահատվե՞լ է, թե ոչ: Ուզում եմ հավատալ, որ իրոք վիրահատվել է",- պատասխանեց պրն Կարախանյանը:
– Հավատաք, որ արդարացնե՞ք նախկին նախագահին:
– Ոչ, չարդարացնել, այլ հարգել նրա բացակայությունը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
