Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԻՆՉՈՒ ԵՆ ԱՆՀԵՏԱՑԵԼ ԱՌԱՋԻՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ


Պաշտոնաթող նախագահի կարգավիճակը հատուկ կարգավիճակ է, որը միաժամանակ ե՛ւ գործելու լրացուցիչ հնարավորություններ է տալիս, ե՛ւ լրացուցիչ պարտավորություններ ու պատասխանատվություն է ենթադրում: Անշուշտ, յուրաքանչյուր պաշտոնաթող նախագահի գործն է` արդյո՞ք մասնակցել ակտուալ քաղաքականությանը, մասնակցության դեպքում` ի՞նչ չափով: Բայց կան դեպքեր, երբ կարգավիճակն ուղղակի պարտավորեցնում է: Օրինակ, ապրիլի 24-ին ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի պարտավոր էին լինել Ծիծեռնակաբերդում` ի ցույց հանելու միասնականությունը` կարեւորագույն ազգային հարցերում:



ՆԱԽԱ՞ՆՁ,
ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈ՞ՒՆ, ԻՆՏՐԻԳՆԵ՞Ր


Սակայն ԼՏՊ-ն ընդամենն աննկատ գնաց-եկավ Ծիծեռնակաբերդ, իսկ Ռոբերտ Քոչարյանի մոտ շտապ անհրաժեշտություն առաջացավ "աննշան վիրահատությունը" իրականացնել այնպես, որ ապրիլի 24-ին դեռեւս գտնվի գերմանական կլինիկայում: Ու հատկապես հետաքրքիր է հենց Ռոբերտ Սեդրակիչի անհասկանալի կեցվածքը, քանզի հենց նա էր առաջինը Հայոց ցեղասպանության թեման հնչեցրել ՄԱԿ-ի ամբիոնից:
Բայց հիմա` լռություն: Եթե Լեւոն Ակոպիչը գոնե 100-ամյակին ընդառաջ հանդես էր եկել հրապարակային թեկուզեւ անընդունելի, բայց տեսակետով, ապա Ռոբերտ Սեդրակիչից ոչ մի ծպտուն չլսեցինք: Նույնիսկ մի ուղերձի տեքստ չհրապարակեց: Եվ հարց է առաջանում` ի՞նչ պատճառով: "Աննշան վիրահատության" պատրվակով չներկայանալը ինչ-որ տեղ նմանվում է դասի չեկած աշակերտի արդարացումներին, իբր հիվանդ էր: Բայց իրականում ինչո՞ւ չկամեցավ ոչ երեւալ, ոչ էլ հանդես գալ: Նախա՞նձն էր դրդապատճառը, որ Սերժ Սարգսյանի մոտ 100-ամյակի միջոցառումներն առավել քան հաջողված են: Բայց չէ՞ որ հենց 100-ամյա տարելիցի հանգամանքը թելադրում էր միջոցառումների մեծ մասշտաբ: Համ էլ, ապրիլի 24-ը նախանձի, հիասթափությունների, թշնամության դրսեւորումների օր չէ: Դա, մեղմ ասած, լավ կեցվածք չէ:
Անշուշտ, կարող են լինել ինչ-որ թաքնված, խորքային ինտրիգներ, որոնք պահանջում էին հենց այդպիսի ոչ գեղեցիկ ցուցադրություն: Սակայն այդպիսի բան եթե սպասելի էր Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից համազգային հարցերի հաշվին ցինիզմ դրսեւորելը առնվազն զարմանալի է:
Իսկ ԼՏՊ-ի պարագայում միգուցե այդպիսի ցուցադրությունը բացատրելի է, ասենք կեղծ թեզի տեսանկյունից, թե` գործող նախագահին համարում է ոչ լեգիտիմ, ու նրա հետ ոչ միայն մատաղ ուտելու չի գնա, այլ նույնիսկ Ծիծեռնակաբերդ չի բարձրանա:
Բայց, անշուշտ, ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ նախագահներն իրենց այդպիսի պահվածքով հենց սեփական վարկանիշներին ջախջախիչ հարված հասցրին: Միգուցե երկուսն էլ այնքան են հաշտվել քաղաքական թոշակառու դառնալու մտքի հետ, որ գնալուց առաջ դուռը շրխկացնում են հենց ապրիլի 24-ին:

ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԴԻՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
100-ԱՄՅԱԿԻՑ ՀԵՏՈ


Այն, որ ընդդիմադիր դաշտի փաստացի ամայացման պարագայում բոլոր տեսակի հակասությունները այս կամ այն կերպով տեղափոխվում են իշխանության ներս, դա հասկանալի է եւ առանձին քննարկման առարկա: Իսկ տվյալ դեպքում կդիտարկենք զուտ ընդդիմադիրների վարքագիծ: Իսկ վարքագիծը վերաբերում է սահմանադրական բարեփոխումների թեմային:
Այսպես, ՀԱԿ-ը Լյովիկ Զուրաբյանի շուրթերով առաջ է քաշում այն թեզը, որ, եթե սահմանադրական հանրաքվեն տապալվի, ապա դրանով կտապալվի եւ "վարչախմբի վերարտադրությունը": Զուրաբյանը նույնիսկ վերաբերմունքը սահմանադրական բարեփոխումներին հռչակել է ընդդիմադիր լինելու լակմուսի թուղթ: Այսինքն` եթե դեմ ես բարեփոխումներին, ուրեմն ընդդիմադիր ես, եթե դեմ չես, ուրեմն ընդդիմադիր էլ չես: Պարզ ու պրիմիտիվ:
Բայց նման է, որ ՀԱԿ-ն այդ հարցում մնում է մենակ, մաքսիմում կարող է հույսը դնել ամիսներով բերանը ջուր հավաքած Ստեփան Դեմիրճյանի վրա, որը այս քառօրյայի հայտարարությունների ժամին կրկին քոքեց իր հին բայաթին` իշխանության զավթման վերաբերյալ, ու շտապեց հավաստիացնել, որ ՀԺԿ-ն սահմանադրական բարեփոխումների իմաստը չի տեսնում. "Եվ այս խնդիրների լուծման համար ամենեւին անհրաժեշտ չէ Սահմանադրությունը փոխել: Ընդամենը պետք է Սահմանադրությանը համաձայն` ազատ եւ արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձեւավորել: Դա է երկրի բնականոն զարգացման նախապայմանը: Առանց դրա թե՛ կիսանախագահական եւ թե՛ խորհրդարանական կառավարման մոդելների քողի տակ երկրում կարող է հաստատվել  ֆեոդալական տիպի  հասարակարգին բնորոշ ինչ-որ համակարգ":
Մյուս քաղաքական ուժերը իրենց դիրքորոշումը կարծես առանձնապես չեն փոխել: Սակայն ԲՀԿ-ի պարագայում արդեն զգացվում է որոշակի դրեյֆ դեպի սահմանադրական բարեփոխումները: Այսպես, կուսակցության մամլո խոսնակ Վահան Բաբայանը մասնավորապես ասաց. "Խորհրդարանական համակարգը չի կարող ապահովել մեր ներքին եւ արտաքին անվտանգության երաշխիքները, եւ խորհրդարանին առաջնային մանդատ տալով` կարող են մի շարք անհաղթահարելի խնդիրներ լինել: Իսկ կիսանախագահական տարբերակը բարելավել կամ փոփոխելը կարող է դառնալ մեր քննարկման առարկան": Այսինքն, եթե առաջ ԲՀԿ-ն ամենակոշտ ձեւով դեմ էր սահմանադրական բարեփոխումներին, ապա այժմ պատրաստ է քննարկումներ անել` առաջ քաշելով նախագահական կամ կիսանախագահական համակարգի ապահովման թեման: Այսինքն` իր խոսնակի շուրթերով ԲՀԿ-ն հնչեցրեց այն միտքը, որ պատրաստ է բանակցությունների ու սակարկությունների:
Իսկ թե ինչ են մտածում քաղաքական լուսանցքում հայտնված արտախորհրդարանական ուժերը, դա արդեն, մեղմ ասած, հետաքրքիր չէ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ