ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ»
Արխիվ 12-16ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ ՉԿԱՆ»
«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության մի քանի ձերբակալված անդամների, այդ թվում` Ժիրայր Սեֆիլյանին համարում են քաղբանտարկյալներ ոչ միայն «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնությունը, այլեւ ՀԱԿ-ը: Համենայնդեպս ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ մեր խղճի գործն է քաղաքական բանտարկյալներին ազատելու համար պայքարելը թե՛ Հայաստանում, թե՛ ԵԽԽՎ-ի ու Եվրախորհրդարանի հնարավորություններն օգտագործելով:
«Իրավունքը» արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեց` Հայաստանում կա՞ն քաղբանտարկյալներ, թե՞ ոչ: «Ոչ, Հայաստանում քաղբանտարկյալներ չկան»,- կարճ ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է Սեֆիլյանին ու նրա թիմակիցներին տրվող «քաղբանտարկյալ» որակմանը, նախարարը որեւէ արձագանք չտվեց:
Հետաքրքվեցինք`եթե ՀԽ-ի անդամները քաղբանտարկյալներ չեն, ինչո՞ւ եւ ինչի համար են նրանց ձերբակալել: «Հարցն ուղղեք համապատասխան իրավասու մարմիններին: Քննություն է ընթանում, եւ ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»,- եզրափակեց նախարարը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
