Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀԱՆՈՒՆ ՈՉ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒ ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ՞

Արխիվ 12-16

ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՀԱՆՈՒՆ ՈՉ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒ ԱՆԿԱԽ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ՞

 

Վաղը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Վերոնշյալ օրենքի նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես ասված է. «Հաշվի առնելով, որ պատգամավորները հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի յուրաքանչյուր չորեքշաբթի օրվա վերջին նիստում կարող են ՀՀ կառավարությանը դիմել գրավոր եւ բանավոր հարցերով, ընդ որում՝ սահմանված կարգով առաջինը հնչում են ՀՀ կառավարությանն ուղղված գրավոր հարցերը, երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից, այդ պատճառով ավելի նպատակահարմար է նիստի սկզբում առաջինը հնչեցնել բանավոր հարցերը, այնուհետեւ՝ գրավոր»: Ի դեպ, նախագծով հստակեցվում է նաեւ բանավոր հարցերով ՀՀ կառավարությանը դիմելու կարգը. «Գործող կարգով առաջինը բանավոր հարցերով կարող են հանդես գալ ընդդիմադիր խմբակցությունների 3-ական հերթագրված պատգամավոր, որից հետո բանավոր հարցերով հանդես են գալիս հերթագրված մյուս պատգամավորները: Նշված կարգով ստեղծվում է մի իրավիճակ, որի պայմաններում ոչ ընդդիմադիր եւ անկախ պատգամավորները շատ հաճախ չեն կարողանում հասցնել նիստի ընթացքում իրենց հարցը հնչեցնել: Ներկայացված նախագծով առաջարկվում է, որ նիստը սկսելուց մեկ ժամվա ընթացքում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների հարցերը հնչեցնեն 2-ական, այնուհետեւ, 1 ժամ հետո 2-ական հարցերով հանդես գան ոչ ընդդիմադիր եւ անկախ պատգամավորները, որից հետո բանավոր հարցեր տրվեն հերթագրված մյուս պատգամավորների կողմից»:

Այսպիսով, նախագծի շնորհիվ կստեղծվեն ՀՀ կառավարությանը հարցեր տալու համար համեմատաբար հավասար պայմաններ թե՛ ընդդիմադիր, թե՛ ոչ ընդդիմադիր եւ թե՛ անկախ պատգամավորների համար:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ