ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ
Արխիվ 12-16ԻՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԿՈՉԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԱՏԱԿԱՆ ՍԱՆԿՑԻԱ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ
Այսօր Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ հերթական դատական նիստը` համասեռամոլության լոբբինգով զբաղվող «Նոր սերունդ» հասարակական կազմակերպության անդամների հայցն ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի: Մինչ դատական նիստի սկսվելը, հայցվոր կողմի շահերը պաշտպանող փաստաբան Մարո Խաչատուրյանը միջնորդություն նեկայացրեց դատարանին, որպեսզի վերջինս սանկցիա կիրառի պատասխանող կողմի`Հովհաննես Գալաջյանի փաստաբան Լեւոն Բաղդասրյանի նկատմամբ: Ըստ Մ. Խաչատուրյանի`Լեւոն Բաղդասարյանը դատական նիստերից մեկի ժամանակ օգտագործել է «վիրավորական» բառ, այս դեպքում խոսքը համասեռամոլ բառի մասի է, որով էլ «վիրավորել» է հայցվոր կողմի ներկայացուցիչների արժանապատվությունը: Լ. Բաղդասարյանը դատական նիստի ժամանակ պարզապես իրերն իրենց անունով է կոչել, իսկ Մ. Խաչատուրյանը այդ ամենը դիտարկել է, որպես դիտավորություն եւ արժանապատվության ոտնահարում: Ի պատասխան Մարո Խաչատուրյանի կողմից դատարանին ներկայացված միջնորդությանը, Լ. Բաղդասարյանը նշեց.«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքը: Այս հարցի հետ կապված ես ունեմ իմ կարծիքը: Աշխարհի ամենաշատ թարգմանված եւ տպագրված գիրքն Աստվածաշունչն է: Աստվածաշնչի մեջ կա արվամոլ բառը, եթե այնտեղ օգտագորվում է բառն առանց ատելություն սերմանելու, ուրմեն իմ կողմից եւս բառի օգտագործումը չի նշանակում ատելության դրսեւորում: Այո, օգտագործում եմ այդ բառը`բնավ դրա մեջ ատելություն չդնելով: Համասեռամոլ բառը բառ է եւ այն պետք է օգտագործել: Ես մտադրություն չունեմ այդ բառի մեջ դնել ատելություն, սակայն սիրով օգտագործում եմ այն`համասեռամոլների լոբբիստներ»,-նշեց Լեւոն Բաղդասարյանը: Հիմնավորված այս պատասխանն այդքան էլ չբավարարեց հայցվոր կողմին եւ Մարո Խաչատուրյանը փորձեց վերանայել Աստվածաշունը: Ինչեւէ, մինչ հայցվոր կողմը փորձում էր աստվածաշնչյան իր վերանայումները, դատարանը մերժեց վերջինիս միջնորդությունը, փաստելով, որ դատարանում հնչեցրած Լ. Բղադասարյանի արտահայտությունները ընդհանրապես միտված չեն եղել վիրավորելու հայցվոր կողմի ներկայացուցիչների արժանապատվությունը:
Հայցվոր կողմի փաստաբանը դատական նիստի ժամանակ դատարանին ներկայացրեց նաեւ ՀՀ մարմին չհանդիսացող եւ անհայտ ծագմամբ հավասարման խորհուրդ կոչվող կառույցի որոշ «դրույթներ», որոնք ըստ փաստաբանի՜ տալիս են խտրականությունների դեմ ընդհանուր եզրահանգումներ: Տվյալ կառույցը, պատասխանող կողմը բնորոշեց, որպես ՀՀ մարմին չհանդիսացող կառույց, հետեւաբար այդ կառույցի դրույթները չեն կարող կիրառվել ՀՀ օրենքի շրջանակներում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
