Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ. «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՆԱԼԳԻՆ,ԴԻՄԵԴՐՈԼ ՆԵՐԱՐԿՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱ՞Ն

Արխիվ 12-16

ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԷ. «ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ»

ՎԵՐԱԾՎԵԼ Է

ԱՆԱԼԳԻՆ,ԴԻՄԵԴՐՈԼ ՆԵՐԱՐԿՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱ՞Ն

 

«Իրավունք» թերթի խմբագրություն վերջին շրջանում անընդհատ զանգեր են հնչում եւ քաղաքացիները դժգոհություն են հայտնում Շտապ բժշկական օգնության ծառայությունից` այն համարելով միայն անալգին-դիմեդրոլ ներարկող եւ միայն հիվանդանոց  տեղափոխող կառույցի: Նրանց խոսքով. «Կանչում ենք շտապ օգնություն, գալիս են ճնշում են չափում, սիրտը լսում, վերջում էլ աում են, դե մի հատ անալգին-դիմիդրոլ սրսկենք, որ վատառողջը հանգստանա ու քնի: Էլ չեն հարցնում, ինչ գանգատներ է ունեցել, կամ ի՞նչ կարելի է անել, երբ մարդը ունենում է կտրուկ ինքնազգացողության վատացում, միայն սրսկում են ու հեռանում»,- վրդովված ասում էին քաղքացիները:

«Իրավունքը» առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից պարզեց` մի՞թե Շտապ բժշկական օգնության ծառայության գործառույթը միայն անալգին ու դիմեդրոլ ներարկելն է: «Կարծում եմ` նման բնութագրումները չեն կարող նկարագրել այդ հսկայական աշխատանքը, որն իրականացնում է Շտապ բժշկական օգնության ծառայությունը: Եվ կանչերի ավելացումը  վկայում է ոչ միայն հիվանդացության, այլեւ  օպերատիվ աշխատանքի ու վստահության մասին»,- ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է քաղաքացիների դժգոհությանը, նախարարի խոսքով` բողոքներ ու դժգոհություններ կարող են լինել, որոնք կարելի է ներկայացնել հիմնադիրներին, առողջապահության նախարարություն: «Անգամ մեկ բողոքը պատրաստ ենք քննարկել եւ  տալ լիարժեք պատասխան»,- եզրափակեց  Արմեն Մուրադյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ