ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՛՛ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՋԱԿՑԵԼ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԻՏՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ՛՛
Արխիվ 12-16ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ. ՛՛ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ԱՋԱԿՑԵԼ
ԱՂԱՆԴՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՆ ՄԻՏՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ՛՛
ԲՀԿ առաջնորդ, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մեկ տարի առաջ ԵԽԽՎ-ում ելույթ էր ունեցել կոչ անելով Եվրոպայի խորհրդի անդամ 47 երկրներին հստակեցնել իրենց օրենսդրությունը այն քայքայիչ աղանդների հանդեպ, որոնք իրենց որոգայթների մեջ ներքաշում են հատկապես անչափահասներին: Ավելին` տիկին Զոհրաբյանը հայտարարել էր, որ ամեն ինչ անելու է մեր երեխաներին պաշտպանելու քայքայի գործունեություն ծավալող կրոնական կառույցներից: Անցել է մոտ մեկ տարի այդ հայտարարությունից: Արդյոք հաջողվեց ԲՀԿ առաջնորդին որեւէ դրական արդյունքի հասնել.
«ԵԽԽՎ-ում եւ միջազգային տարբեր կառույցներում ինձ համար շատ անընդունելի լիբերալիզմ կա թե' քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կառույցների, թե' համասեռամոլության դեմ` համարելով այդ ամենը մարդու իրավունք: Ես մի քիչ վերապահումով եմ մոտենում քայքայիչ աղանդներին մարդու անձնական իրավունքի դաշտում դիտարկելը, քանի որ գիտենք, թե հատկապես հետխորհրդային երկրներում ինչ մեխանիզմերով են գործում քայքայիչ գործունեություն ծավալող կրոնական կառույցները»:
Նրա խոսքով` երիտասարդների ինքնասպանությունների մի մասը տեղի է ունենում աղանդների պատճառով:
Ֆրանսիայում արգելված է «Եհովայի վկաներ» կազմակերպության գործունեությունը: Ըստ Նաիրա Զոհրաբյանի` այդ ինչպես է, որ Ֆրանսիայում արգելված է այդ կազմակերպության գործունեությունը, իսկ Հայաստանին մարդու իրավունքի ու խոսքի ազատության քողի տակ պարտադրում են թույլ տալ այդ կազմակերպության գործունեությունը, քայքայել մեր ընտանիքը եւ կործանել մեր երեխաներին:
«Ես մշտաապես այդ հարցը բարձրաձայնելու եմ, պատրաստ եմ աջակցել աղանդների դեմ պայքարին միտված ցանկացած նախաձեռնության: Ի դեպ, ասեմ, որ իմ այս ելույթները դրական չեն ընդունվում Եվրոպայում»,- մանրամասնեց քաղաքական գործիչը:
Անդրադառնալով իր ելույթից հետո իր դեմ սկսված ստորագրահավաքին, որով մի խումբ կրոնական կառույցներ պահանջում էին մանդատից զրկել այն ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին, դա ուրախացրել է մեր զրուցակցին, քանի որ դրանով այդ կրոնական կառույցները խոստովանեցին` իրենք աղանդավորական գործունեություն են ծավալում:
Կարելի? է արձանագրել, որ աղանդների դեմ պայքարում Հայաստանն առաջընթաց չունի, Նաիրա Զոհրաբյանը համաձայնեց մեր հարցադրմանը`ասելով, որ դա պայմանավորված է մեր երկրում առկա սոցիալական ծանր իրավիճակով, որից լավագույնս օգտվում են քայքայիչ գործունեություն ծավալող կառույցները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
