ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ԲՈՂՈՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Արխիվ 12-16ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ԲՈՂՈՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Վերջին ժամանակներում մեր բառապաշարում հայտնվեց մի նոր բառ` «հանդուրժողականություն»: Լատիներենից թարգմանած այն նշանակում է «համբերատարություն», ըստ Վիքիպեդիայի բացատրության` «ունակ լինել ընդունել անգամ այն, ինչի հետ համաձայն չես, չես քաջալերում, չես խրախուսում»։ Այս մասին մեզ հետ զրույցում նշեց «Դիալոգ» հկ նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ եւ մանրամասնեց. «Համբերատար լինելը լավ բան է, սակայն պետք է հստակ հասկանաս ինչի համար ես համբերում դժվարություններին, նեղություններին: Որն է լինելու դրա արդյունքը: Եթե ծնողը անքուն գիշերներ է անցկացնում, համբերում է այդ վիճակին, նա ակնկալում է դրա վերջնական արդյունքը` երեխան առողջ մեծանա: Քրիստոնյաները համբերում են այս կյանքի նեղություններին եւ դժվարություններին, ակնկալելով երկնքի արքայությունը: Իսկ ինչու հասարակությունը պետք է հանդուրժի Եհովայի վկաներին, կրոնական եւ սեռական փոքրամասնություններին, ի՞նչ ակնկալիքներ ունենալով: Հանդուրժողակա՞ն լինենք Եհովայի վկաների տեղադրած ստենդերին եւ իրականացվող քարոզչությանը` ակնկալելով, որ վաղը մեր բարեկամները եւ հարեւանները, մեր
երեխաները դառնալու են այդ քարոզչության զոհը, դառնալու են մի կազմակերպության մասնիկ, որտեղ մարդիկ կորցնում են վերլուծելու եւ մտածելու կարողությունը, որտեղ մոռանում են իրենց հայրենքիը, ընտանիքը, երեխաներին, դառնում են ժամանակակից ստրուկներ: Հանդուրժո՞ղ լինենք, որպեսզի մեկի երեխան գնա սահմանը պաշտպանի, իսկ մյուսինը ալտերնատիվ ծառայությունից օգտվի` վաղորոք իր հոգին վաճառելով: Հանդուրժո՞ղ լինենք, որպեսզի վաղը արյան փոխներարկման կարիք ունեցող մի երեխա էլ մահանա, որովհետեւ ծնողները Եհովայի վկա են եւ իրավունք ունեն իրենց որոշմամբ սպանելու իրենց երեխային»: Ըստ Ա. Մուրադյանի, արդեն եկել է ժամանակը ազատվելու այդ անիմաստ եւ մանիպուլյացիոն արտահայտությունից եւ հասկանալու, որ հասարակությունում իրավունք պետք է թելադրի այն մեծամասնությունը, որը ճիշտ ճանապարհով է գնում. «Իսկ փոքրամասնությունները թող շարունակեն իրենք իրենց քայքայել, առանց հանրությանը կարծիք թելադրելու իրավունքի: Չպետք է լինի հանդուրժողականություն այն երեւույթների հանդեպ, որոնք քայքայում են ազգային հիմքերը ընտանիքը, քրիստոնեության հիմքերը»: Այս առումով «Դիալոգ» հկ նախագահը առաջարկում է հետեւյալը. «Ոչ մի դեպքում չլռել եւ չհանդուրժել Եհովայի վկաների ներկայությունը հանրային վայրերում, նրանց որեւէ փորձերը իրենց կարծիքը պարտադրելու եւ գաղափարները փոխանցելու գործում: Ամեն կերպով օգնել այն կառույցներին, որոնք փորձում են պաշտպանեն մեր հասարակությունը Եհովայի վկաների քարոզչությունից: Աջակցել Հայ Առաքելական եկեղեցու գործունեությանը: Հետեւել, որպեսզի անգիտակ մարդիկ ձեր շուրջ տեղեկացված լինեն աղանդների գործունեության վերաբերյալ: Հանրային վայրերում, մանավանդ այգիներում, անտանելի մթնոլորտ ստեղծել Եհովայի վկաների համար` թող լավ մտածեն որեւէ հանրային վայր քարոզչության նպատակով մտնելուց առաջ», - եզրափակելով խոսքը` շեշտեց Ա. Մուրադյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
