ԵԿԱՎ ՊԱՀԸ ԵՏՄ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Արխիվ 12-16ԵԿԱՎ ՊԱՀԸ ԵՏՄ-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Վաղը ՀՀ կառավարության նիստում գործադիրի հաստատմանը կներկայացվի «Աստանա Էքսպո-2017» ցուցահանդեսին ՀՀ մասնակցության հարցը: Կառավարության այս որոշման նախագծի հիմնավորման մեջ մասնավորապես ասված է. «Մասնակցությունը համաշխարհային ցուցահանդեսներին ուրույն հարթակ է հանդիսանում երկրի պատմությունը եւ մշակույթը ցուցադրելու, նորարարական գաղափարներ եւ նվաճումներ փոխանակելու, ինչպես նաեւ ապագայի գլոբալ խնդիրների նկատմամբ երկրի մոտեցումները ներկայացնելու համար: Հաշվի առնելով նման միջոցառման կարեւորությունը որպես միջազգային հարթակ, ինչպես նաեւ Հայաստանի պարբերաբար մասնակցությունը նմանատիպ միջոցառումներին, նպատակահարմար է տվյալ միջոցառմանը Հայաստանի Հանրապետության մասնակցությունը»:
Հավելենք, որ «Աստանա Էքսպո-2017» համաշխարհային ցուցահանդեսը կայանալու է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում 2017 թվականին: Ցուցահանդեսի խորագիրն է «Ապագայի էներգիա»: Միջոցառման շրջանակներում կցուցադրվեն մարդկության լավագույն ձեռքբերումները կանաչ էներգետիկայի զարգացման մեջ: Ավելի քան 20 երկրներ արդեն իսկ հաստատել են ցուցահանդեսին իրենց մասնակցությունը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
