Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՄԻԽԱՅԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. ՛՛ՄԵՆՔ ՄՈՏԵՑԵԼ ԵՆՔ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ, ԵՐԲ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ՛՛

Արխիվ 12-16

ՄԻԽԱՅԻԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻ. ՛՛ՄԵՆՔ ՄՈՏԵՑԵԼ ԵՆՔ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿԸ,

ԵՐԲ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԱՀ՛՛

 

Ադրբեջանական լրատվամիջոցներին,  Vesti.Az, տված հարցազրույցում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին պատասխանելով այն հարցին, թե արդյոք դուք Ձեզ Բաքվում անվտանգության մեջ եք գտնվում, չէ որ Ձեզ փնտրում է ինտերպոլը, պատասխանել է.

- Ես իմ հայրենիքում եմ, շատ եմ սիրում Ադրբեջանը, խոնարվում եմ Ձեր ժողովրդի առաջ...

Այնուհետեւ ադրբեջանական լրագրողը Սաակաշվիլուն ասում է, որ Վրաստանում Ադրբեջանցիների վիճակը լավ չէ, դրան ի պատասխան վրացի քաղաքական գործիչն ասում է.

- Այո համաձայն եմ: Վրաստանում ադրբեջանցիների խնդիրները պետք է լուծի ուժեղ պետությունը, որը պետք է ապահովի, որ ադրբեջանցիները իրենց չզգան երկրորդ սորտի քաղաքացիների դերում: Ես կարծում եմ, որ մենք մոտեցրել ենք այն ժամանակը, երբ Վրաստանում կլինիեն ադրբեջանական նախարարներ, գուցե եւ ադրբեջնական պետության ղեկավար կամ վարչապետ:

Փողկապների հայտնի կրծողը հերթական անգամ հանդես եկավ նաեւ հակահայկական ռեպերտուարով, մասնավորապես խոսեց <Ջավախքում անջատողականության վտանգի մասին>:

- Այնտեղ կան մի քանի անջատողական խմբեր, որոնք ցավոք սրտի դուրս են եկել բանտից, որտեղ նրանք դեռ պետք է երկար գտնվեին: Նրանք ակտիվ զինվում են, մատակարարվում են: Նրանք այսօր Վրաստանի կայունության համար վտանգ են ստեղծում եւ վաղը եւս ստեղծելու են, նրանցով ոչ ոք չի զբաղվում:


ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ