Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է.

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ

 

Ինչպես գրում է Հայոց Աշխարհ օրաթերթը. Ներկայումս հայրենի ներքաղաքական դաշտում հաստատված «հրադադարը» ժամանակավո՞ր բնույթ ունի, թե՞ իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում նկատվող այս դրական փոփոխությունը կարող է դառնալ մեր քաղաքական մշակույթի մի մասը։ Մեր հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԸ։


- Եթե հիշում եք, մեր կուսակցությունը դեռեւս Պահքի առաջին օրերին հանդես եկավ հայտարարությամբ, այդ թվում ԱԺ ամբիոնից՝ ասելով. Ցեղասպանության 100-րդ տարելիցը բացառիկ կարեւոր հանգրվան է մեր ժողովրդի կյանքում, եւ պետք է դառնա ազգային միասնության ժամանակաշրջան՝ մենք ազգովի պետք է կենտրոնանանք արտաքին քաղաքական խնդիրների լուծման վրա, որոնք առավել քան երբեւէ արդիական են աշխարհասփյուռ հայության եւ հայաստանաբնակ հայերի համար։ 
Որոշ բացառություններ չհաշված՝ այդ համախմբումը կայացավ, եւ դա տվեց իր ցանկալի արդյունքը. մեր ժողովուրդը տեսավ եւ համոզվեց՝ երբ միասնական ենք եւ խփում ենք նույն նշանակետին, ստանում ենք շատ դրական արդյունքներ։ Եթե այդ միտումը տեղափոխվի տնտեսության, մշակույթի, սոցիալական եւ կրթական, ազգային արժեքների պահպանման ոլորտ, կարծում եմ, հաջողությունները չեն ուշանա։ 
Անշուշտ, այստեղ իր դրական դերակատարությունն ունեցավ նաեւ այն, որ հանրապետության նախագահը, քաղաքական մեծամասնությունը շատ հստակ դիրքորոշում արտահայտեցին փետրվար ամսին ծավալված ներքաղաքական գործընթացի նկատմամբ։ Նկատի ունեմ մասնավորապես եռյակի շրջանակներում ընթացող զարգացումները, որ մոտենում էին կարմիր գծին։ 
Այդ հստակությունը, քաղաքական խոհեմությունը, սահմանադրության տառը պահպանելու վճռականությունը նույնպես նպաստեցին՝ չեզոքացնելու քաղաքական համակարգի ապակայունացման միտումները, եւ մենք կարողացանք համախմբված գնալ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։

- Հիմա էլ փորձ է արվում Ժիրայր Սեֆիլյանի ու իր համախոհների շուրջ «քաղբանտարկյալի» լուսապսակ հյուսել եւ այդ հողի վրա ընդդիմադիր շարժման ալիք բարձացնել։ Ըստ ձեզ, ժողովուրդը կուլ կտա՞ այդ խայծը։

- Անկասկած՝ ո՛չ։ Նախ, Սեֆիլյանն ու իր մի քանի կողմնակիցները հանդես էին գալիս բացահայտ հակասահմանադրական կոչերով։ Նման գործելաոճը երբեք չի կարող համարվել օրինական՝ որեւէ երկրում հակասահմանադրական կոչերը չեն ընկալվում եւ ընդունվում որպես քաղաքական պայքարի միջոց։ 
Հետեւաբար նման կոչերով հանդես եկող, առավել եւս հակասահմանադրական քայլերի դիմող շրջանակների գործունեությունը (իսկ Սեֆիլյանն ու իր կողմնակիցներն արդեն անցել էին այդ սահմանը) ունի ոչ թե քաղաքական, այլ զուտ քրեական մեկնաբանություն։ Սա՝ մեկ։ 
Երկրորդ՝ Սեֆիլյանը, իր մի քանի կողմնակիցներով, իշխանության համար որեւէ վտանգ չէր ներկայացնում, բայց հասարակության համար, իհարկե, ներկայացնում էր։ Իմ բազմաթիվ ընտրողներ շատ անհանգստացած էին, որ իրենք, իրենց երեխաները, թոռները, որոնք դուրս կգան՝ իրենց հոգու պարտքը կատարելու Ցեղասպանության զոհերի հանդեպ, կարող են հանկարծ հայտնվել մի իրավիճակում, երբ նրանց անվտանգությունը երաշխավորված չի լինի։ Խոսքը վերաբերում է «Հիմնադիր խորհրդարանի» կողմից խոստացված ծայրահեղական գործողություններին, որոնք կարող էին սպառնալ մարդկանց կյանքին կամ առողջությանը։ Եվ հասարակությունը շատ համարժեք արձագանքեց մարգինալների այդ խմբակի մեկուսացման փաստին։ 
Երրորդ՝ մեր ընդդիմադիր դաշտում կան շատ ավելի արմատական տրամադրություններ ունեցող քաղաքական խմբեր, կուսակցություններ, որոնք հանդես են գալիս իշխանություններին ուղղված կոշտ քննադատությամբ, բայց չեն անցնում սահմանը՝ հակասահմանադրական կոչեր, գործողություններ չեն անում, եւ որեւէ մեկի մտքով անգամ չի անցնում այդ քաղաքական ուժերի նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնել։ 
Այնպես որ Սեֆիլյանին ու իր փոքրաթիվ կողմնակիցներին մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ ընկալել որպես քաղբանտարկյալների, որոնց պատժում են իրենց քաղաքական գործունեության կամ հայտնած տեսակետների համար։

- Խորհրդարանական ընդդիմության ներկայիս վիճակն ինչպե՞ս կբնութագրեք, ինչո՞վ է պայմանավորված այն ամորֆ, անորոշ կացությունը, որ ստեղծվել է ընդդիմադիր դաշտում ԲՀԿ-ի «վերաֆորմատավորումից» հետո։

- Ընդդիմությունը վերաիմաստավորման փուլում է։ Ազգային ժողովում երկրորդ խոշոր խմբակցությունն ունեցող քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, դեռեւս փնտրտուքի մեջ է, փորձում է հստակեցնել իր քաղաքական պլատֆորմը եւ մարտավարությունը, նոր քաղաքական ուժ է ձեւավորվում Տիգրան Ուրիխանյանի կողմից, Նիկոլ Փաշինյանն է ինչ-որ քայլեր ձեռնարկում։ 
Այսինքն՝ մի կողմից կան թեմաներ, որոնց շուրջ կարող են լինել թեժ բանավեճեր, մյուս կողմից՝ կա ընտրազանգված, որն ընդդիմադիր է, եւ այդ բողոքավոր ընտրազանգվածի համար պայքարը պետք է լինի հենց ընդդիմադիր ուժերի միջեւ։ Բնականաբար յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է վերաիմաստավորել իր անցած ճանապարհը, ճշգրտել՝ ինչ դիրքերից հանդես գալ բողոքավոր էլեկտորատի առջեւ, որի մի մասը ԲՀԿ-ի տանսֆորմացիաից հետո, ուզում ենք թե չենք ուզում, մնացել է անտեր։ 
Իսկ ընդդիմանալ իշխանություններին կարելի է ե՛ւ աջից, ե՛ւ ձախից, կարելի է քննադատել, օրինակ, ԵԱՏՄ-ին անդամակցելու համար, կարելի է մեղադրել Թուրքիայի նկատմամբ իրականացվող քաղաքականության համար՝ հանդես գալ ավելի խիստ մոտեցումներով, ինչպես Դաշնակցությունը, կամ, հակառակը, քննադատել այդ հարցում կարծր դիրքորոշում ունենալու համար, ինչպես Տեր-Պետրոսյանը։

- Ի՞նչ եք կարծում, ԲՀԿ-ն դեռ կարո՞ղ է հավակնել «առաջինի» դերին, թե՞ «Բարգավաճի» աստեղային ժամն այլեւս անցած համարենք։

-Առաջինը այն թիմն է, որ ղեկավարում է հանրապետության նախագահը, եւ ունի մեծամասնություն՝ ի դեմս համադաշնության, որի մեջ մտնում է նաեւ ՍԻՄ-ը։ 
Իսկ եթե նկատի ունեք առաջինը՝ ընդդիմադիր դաշտում, առայժմ չի ընդգծվում այն ընդդիմադիր ուժը, որ ընտրություններ անցկացնելու դեպքում վստահաբար կզբաղեցներ երկրորդ պատվավոր հորիզոնականը։ Կարծում եմ, հենց այդ տեղը գրավելու նպատակադրումով էլ կուսակցությունները փորձում են հստակեցնել իրենց գաղափարական, քաղաքական եւ սոցիալական բազան՝ ում, սոցիալական որ շերտերի վրա կարող են հենվել, ինչ խնդիրներ պետք է առաջ քաշել դրա համար եւ այլն։ Կան կուսակցություններ, որոնք ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, օրինակ, Դաշնակցությունը։

Կան կուսակցություններ, որոնք նոր պետք է կողմնորոշվեն: Օրինակ, ԲՀԿ-ն իր առաջնորդի քաղաքականությունից դուրս գալուց հետո պետք է փորձի հասկանալ, թե իր նախորդ ընտրազանգվածի որ մասն է մնացել իր կողքին։ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգությունը», որ ունեցավ մեծ վերելք եւ նույնքան մեծ ֆիասկո, նույնպես պետք է վերաիմաստավորի իր «անցյալը» եւ ճշգրտի իր մարտավարությունը։

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ