"100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ" ԴԱՐՁՐԻՆ ԿՐԿԵՍ (Տեսանյութ)
Արխիվ 12-16"100-ԱՄՅԱԿՆ ԱՌԱՆՑ ՌԵԺԻՄԻ" ԴԱՐՁՐԻՆ ԿՐԿԵՍ
(Տեսանյութ)

Այժմ մի փոքրիկ խումբ ֆեմինիստուհիներ գրեթե ամեն օր Հյուսիսային պողոտայում անցկացնում են "Հայաստանն առանց քաղբանտարկյալի" միկրոակցիաներ, որոնք ավելի շուտ նմանվում են կրկեսի: Այդ 4 ակտիվիստուհիները իրենք իրենց կոչում են "Հայ կանանց ճակատ": "Ֆեյսբուքում" տարածվել եւ ահագին դիտումներ է հավաքել մի տեսանյութ, ուր պատկերված է, թե ինչպես այդ "հրաշալի քառյակը" քայլում է Հյուսիսային պողոտայով` թատերական երկար ձեռնաշղթաներով եւ Ժիրայր Սէֆիլյանի նկարով մեծ պաստառով: Նրանք հայերեն եւ անգլերեն գոռգոռում են "Հայաստանում քաղբանտարկյալներ կան", "ազատություն քաղբանտարկյալներին", իսկ վերջում կանգ առնելով փողոցային երաժշտի կողքը, եւ նրա նվագակցությամբ երգում են հայրենասիրական երգեր:
Անցորդներին էլ դա ավելի շուտ զվարճացնում է, քան` ինչ-որ տրամադրություն ստեղծում: Երեւի թե լավ է, որ մեկուսարանում Ժիրայր Սէֆիլյանը հնարավորություն չունի մտնել "Ֆեյսբուք", այլապես նրան հաստատ կզայրացներ այդ` իբր ի պաշտպանություն իրեն կազմակերպվող կրկեսը:
{source}

Ani Kaghinyan
Posted by Suzanne Simonyan on 27 Ապրիլ, 2015

{/source}