Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

Բանկերից տուժածների թիվը գնալով աճում է

Արխիվ 12-16

Բանկերից տուժածների թիվը գնալով աճում է

 

Վերջին տարիներին գնալով աճում է հայաստանյան բանկերից և վարկային կազմակերպություններից տուժած քաղաքացիների, ինչպես նաև իրավաբանական անձանց թիվը: Չնայած դեռևս հստակ վիճակագրություն չկա, թե օրինակ վերջին 5 կամ 10 տարիների ընթացքում քանի մարդ է կորցրել իր տունը, գույքը, բիզնեսը և այլ, բայց այն, որ բանկերի տոկոսներից «խեղդվելու» պատճառով շատերն են անտուն և անգործ մնացել, ոչ ոք հերքել չի կարող: Չնայած միշտ չէ, որ բանկ-անհատ, կամ բանկ- ձեռնարկատեր հարաբերություններում բանկն է մեղավորը լինում, բայց այն, որ մասնավոր բանկերի կողմից վարվող քաղաքականության արդյունքում դրամատներն այնուամենայնիվ շահողի դերում են լինում՝ փաստ է: Բանկերից և վարկային կազմակերպություններց տուժածներին օգնելու նպատակով արդեն մոտ 10 օր է գործում է «Տուժած վարկառուների իրավական պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը: Այս կարճ ընթացքում կազմակերպությունն արդեն ավելի քան 44 զանգ է ստացել, որը օր-օրի աճում է: «Իրավունքի» թղթակցի հետ զրույցում կազմակերպության իրավաբանական խմբի ղեկավար Մհեր Շահնազարյանն ասաց, որ տուժած վարկառուների խնդիրը պետք է դիտարկել երկու տեսանկյունից: Առաջինը՝ երբ վարկառուն իր մեղքով է տուժել, և երկրորդ՝ երբ ամենայն հավանականության վարկառուն տուժել է բանկի ոչ իրավաչափ գործողությունների պատճառով: «Կազմակերպության գործունեության նպատակն է բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցության աստիճանը, ինչպես նաև օգնել հստակեցնելու բանկ-հաճախորդ իրավահարաբերությունները: Խնդիրները կարելի է բաժանել երեք հիմնական խմբի: Հիմանական բողոքները վերաբերում են վերջին շրջանում տեղի ունեցած դրամ-դոլար փոխարժեքի տատանումներին, որը դոլարային վարկերի դեպքում խնդիրների առջև է կանգնեցրել վարկառուներին, երկրորդը՝ բռնագանձման ծանուցումներն են: Բողոքների երրորդ խումբը վերաբերում է գույքի վաճառքից բողոքներին»,- ասաց Մհեր Շահնազարյանը:


Հ.Գ. Կազմակերպությանը դիմած 44 դիմողից 25-ը «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի շահառուներն են եղել, որից 11-ի դեպքում բանկի կողմից իրավախախտում չի արձանագրվել, 12-ին տրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն, 2 գործով էլ նյութեր են նախապատրաստվում դատարան դիմելու համար: 6 զանգ է ստացվել «Արդշինբանկ»-ից, որոնք բոլորն էլ ստացել են անվճար խորհրդատվություն: Զանգերի թվում 2 բողոք է ստացվել «Պրոկրեդիտ» բանկից, որոնց մասով նյութեր են նախապատրաստվում դատարան դիմելու համար: 1 զանգ գրանցվել է «Հայբիզնես» բանկից, որի դեպքում կրկին տրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ