ՍՐԲԱԴԱՍՈՒՄ
Արխիվ 12-16
ՍՐԲԱԴԱՍՈՒՄԸստ Վիկտոր Սողոմոնյանի` Ռոբերտ Քոչարյանին Գերմանիայում վիրահատելով` բնավորությունից հեռացրել են նախանձը, նենգությունն ու թույնը:
ՀՈԳԵՀԱՑ
(ԳԱԼԻՊՈԼԻԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ԱՖՐԻԿՅԱՆ ՍԱԿԱՎ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Էրդողանի` աֆրիկյան երկրներից հրավիրել էին, որ Գալիպոլիի զոհվածների քելեխն ուտեն:
% % %
ՉԿԱՅԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Արեւածաղիկ վաճառողների հայկական ընկերությունը 100-ամյակի միջոցառումների շրջանակներում Երեւանի փողոցներում ակցիա է իրականացնում չրթենք, թքենք Ցեղասպանությունը ժխտող թուրքի երեսին:
% % %
ՀԱՅ ԱԶԳ, ԱՐԻ ՈՒ ՄԻ ԽԵՆԹԱՑԻՐ
Ըստ մշակույթի եւ երաժշտության բազմահազար երկրպագուների` դե արի Սերժ Թանկյանի եւ Քենի Ուսեթի երաժշտությունից հետո հայկական ռաբիս լսի:
ՄԵՐՈՆՔ ԹԱՑ ՏԵՂԸ ՊԱՌԿՈՂԸ ՉԵՆ
Ըստ Մշակույթի նախարարության, եթե Քենի Ուեսթի` Կարապի լճի համերգի ժամանակ ինքը մտավ ջուրը, թրջվեց, իսկ ժողովուրդը չոր մնաց, ապա "System of a down"-ի համերգի ժամանակ Սերժ Թանկյանենք չոր մնացին, իսկ ժողովուրդը թրջվեց:
% % %
ՋՈՒՐԸ ՄՏՆՈՂԸ ԹՐՋՎԵԼՈՒՑ
ՉԻ ՎԱԽԵՆԱ
Ըստ "Ժառանգության" մամուլի հաղորդագրության` Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Թանկյանի համերգի ժամանակ 50 հազար հանդիսատես տեսնելով` ցանկացել է ինքն էլ ելույթ ունենալ, բայց թրջվելուց վախեցել է:
% % %
ՊՈՒՏԻՆԸ` ՕԲԱՄԱՅԻՆ
(ՎԵՐՋԻՆԻՍ ԿՈՂՄԻՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱՌԸ ՉԱՐՏԱՍԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Слабо!
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
