Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿԻ ԴԵՐՆ ԻՐ ՖԻԼՄՈՎ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՐԴԻՆ

Արխիվ 12-16

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՍՆԱԿԻ ԴԵՐՆ ԻՐ ՖԻԼՄՈՎ
ՍՏԱՆՁՆԵԼ Է ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՈՐԴԻՆ


Կայացավ այդքան սպասված «1915» ֆիլմի հայաստանյան պրեմիերան, որի ռեժիսորները եւ սցենարիստները Կարին Հովհաննիսյանն ու Ալեք Մուհիբյանն են, իսկ պրոդյուսերը` «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Առաջին հայացքից ֆիլմը բավական պրոֆեսիոնալ կարելի էր համարել, եթե բովանդակային առումով այդքան չզայրացներ հանդիսատեսին: Ավելին` ֆիլմից հետո գրեթե ոչ ոք ցանկություն չուներ կարծիք արտահայտելու` մի կողմից չցանկանալով քննադատել, մյուս կողմից` մնալով չհասկացված:
Նախ անդրադառնանք սցենարին, որն ըստ էության, նույնն էր, ինչ որ ապրիլի 24-ին հայտարարեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, այսինքն` 1915 թվին եղել է կոտորած, այդ մասին աշխարհը գիտի, բայց պետք է թերթել այդ էջն ու ձեռք ձեռքի տված առաջ գնալ: Այս միտքը անգամ ֆիլմում առկա ժողովրդի զայրույթն էր առաջացրել, որոնք գլխավոր հերոսից, որը թատրոնի բեմադրիչ էր, պահանջում էին փոխել իր ներկայացման սցենարը` թույլ չտալով ներկայացնել բեմադրություն, որտեղ 1915 թվականին մի հայուհի թողնում է իր որդուն ու փախչում թուրք սպայի հետ:

Այնուամենայնիվ, մի շարք հարցերի պատասխան փորձեցինք ստանալ Ր. Հովհաննիսյանի որդուց` ԿԱՐԻՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ, ով, անկեղծ ասած, «քթից թռած» հայրն էր` հարցերը շրջանցելու ու հակասական պատասխաններ տալու մեծ վարպետ:
- Կարին, չե՞ք կարծում, որ հայ հանդիսատեսի կողմից նույնքան կքննադատվեք Դուք այս ֆիլմի համար, որքան Ձեր ֆիլմի հերոսը քննադատվեց ու չընդունվեց:
- Այս ֆիլմը չենք նկարահանել, որ մարդիկ սիրահարվեն կամ սիրեն այն: Նկարահանել ենք, որ ֆիլմը հարցեր բարձրացնի, ուզում ենք, որ դահլիճից դուրս գալուց ժողովուրդը այդ զգացումն իր հետ տանի, որ սրանք արթուն հարցեր են: Այս հարցերը գոյություն ունեն, եւ պետք է դրանցով զբաղվենք: 100 տարի առաջ է տեղի ունեցել Ցեղասպանությունը, բայց այնքան բան չգիտենք այդ դեպքերի մասին: Եվ պետք է արդեն սկսենք ոչ թե ֆիզիկական, այլեւ հոգեբանական աշխարհում քննադատել, հասկանալ եւ այդ հարցերը բարձրացնել:
- Չե՞ք կարծում, որ Ձեր ֆիլմը Հայոց ցեղասպանության հարցի ամերիկյան մոտեցումն էր, այսինքն` պատմությունը թերթել, ու հայն ու թուրքը ձեռք ձեռքի բռնած առաջ գնան:
- Բայց վերջում շարժվե՞ց առաջ ֆիլմի հերոսը:
- Ես Ձեզ եմ հարցնում:
- Չեմ կարծում:
- Այնուամենայնիվ, հայի ու թուրքի ձեռք ձեռքի բռնելը, ըստ Ձեզ, երբեւէ կարո՞ղ է լինել:
- Այսինքն` ապագայո՞ւմ, թե՞ անցյալում:
- Բնականաբար ապագայում, այսինքն` ուղղակի ճանաչել Ցեղասպանությունը, շարժվել առաջ` ձեռք ձեռքի բռնած:
- Դա երեւի ճիշտ լուծումն է, երեւի հեշտ լուծումն է, բայց փաստն այն է, որ մենք ինչքան փորձում ենք առաջ շարժվել, նույնիսկ 100 տարի անց, անցյալը մեզ հետեւում է: Ինչքան էլ փորձենք խուսափել, անցյալի ուրվականները մեզ հետապնդում են, դրա համար չեմ կարծում, որ միանշանակ ավարտ ուներ այս ֆիլմը: Այո, գլխավոր հերոսը մի բան էր ասում, բայց պետք է հաշվի առնենք, որ այլ բան էր անում: Հոլիվուդյան ավարտը ուրախ ավարտ կլիներ, չեմ կարծում, որ այս ֆիլմը ուրախ ավարտ ուներ:
- Բայց չէ՞ որ հերոսուհին գնաց դեպի իր արմատները:
- Իսկ հետո ի՞նչ եղավ:
- Ընդամենը ֆիլմն այդպես էլ ավարտվեց:
Այլեւս որեւէ արդարացում չգտնելով` Կ. Հովհաննիսյանը առաջարկեց երկրորդ անգամ դիտել ֆիլմը: Միգուցե, սա էլ հենց ամերիկյան մոտեցման երկրորդ տարբերակն է` հաջորդ կինոսեանսին հանդիսատես հավաքելու: Բայց չենք կարող չփաստել, որ թեպետ հին, բայց ճշմարիտ ժողովրդական խոսքն այսօր էլ նույնքան ակտուալ է` յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով: Ի վերջո, Կարին Հովհաննիսյանը, ով Ազատության հրապարակի սիրված դեմքերից էր` հոր հանրահավաքների ժամանակ, եւ Ր. Հովհաննիսյանը, ում այդպես էլ չհաջողվեց վայելել ու պահել իր ունեցած ընտրազանգվածը, չպետք է ֆիլմի նկարահանմամբ զբաղվեն, առավել եւս` շոշափելով նման նուրբ թեմաներ: Ինչեւէ, Հովհաննիսյաններին չհաջողվեց քաղաքական սցենարներ գրել, էլ ուր մնաց ֆիլմաարտադրության մեջ փայլատակեին: Մեզ մնում է հուսալ, որ ֆիլմի արտասահմանյան հաջողությունից ոգեւորված` Կ. Հովհաննիսյանը մի երկրորդ ֆիլմ չի նկարահանի, որտեղ` հայուհին հիմա էլ, ասենք, կհայտնվի ադրբեջանցու ծոցում այս անգամ էլ կասկածի տակ դնելով Սումգայիթի, Բաքվի, Խոջալուի ջարդերը: Մի խոսքով` չգիտենք, այս ֆիլմը թուրքը տեսավ, ուրախացավ, թե` ոչ, բայց որ ԱՄՆ նախագահի գրասենյակի ականջը Հովհաննիսյաններին հաջողվեց շոյել, դա հաստատ է:

Կույտը մշակեց ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ