Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ՅԱՆԿՈՎՍԿԻՆ ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արխիվ 12-16

ՅԱՆԿՈՎՍԿԻՆ ՀՊԱՐՏ Է, ՈՐ ԳՏՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

"Գրական տապան-2015" միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանում է գերմանացի գրող, հրապարակախոս, Գերմանիայի գրողների միության անդամ  ՅՈՒՐԳԵՆ ՅԱՆԿՈՎՍԿԻՆ:
Գրողը Հայաստան է այցելել, որպեսզի ընթերցողին ներկայացնի իր հեղինակած երկու գրքերը`"Ափ մը մոխիր", որտեղ ներառված են Հայոց ցեղասպանության զոհ դարձած արեւմտահայ գրողների ստեղծագործությունները եւ "Ուրացված-մոռացվա՞ծ", որտեղ ներկայացված են հայ եւ գերմանացի աշակերտների շարադրությունները` նվիրված Հայոց ցեղասպանությանը: Նախապես հայ եւ գերմանացի աշակերտների համար հայտարարվել էր Հայոց ցեղասպանության թեմայով շարադրության մրցույթ, որի արդյունքում ընտրվել են լավագույնները եւ տպագրվել մեկ գրքում: Գրքերը հրատարակվել են հինգ հարյուր տպաքանակով եւ առաջիկայում կթարգմանվեն մի քանի լեզուներով: Երկու գրքերն էլ հրատարակվել են Գերմանիայում, որոնք առաջին անգամ հանրությանը ներկայացվեցին ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարեւորելով` փաստեց, որ գրքերը Հայաստանի եւ Գերմանիայի գրողների միությունների աշխատանքի արդյունքն են:

"ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԻ"


Անձամբ Յ. Յանկովսկին հպարտ է, որ գտնվում է Հայաստանում, ինչը նա չթաքցրեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ.
- Հպարտ եմ, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Հայաստանում էի: Հայաստանը եւ Սաքսոնիա-անհալտ երկրամասը ունեն համագործակցության եւ ընկերական մեծ կապեր: Ուրախ եմ` այսօր հայ ընթերցողին ներկայացնել այն գրքերը, որոնք հրատարակվել են Գերմանիայում եւ վերաբերում են հային ու Հայաստանին:

"ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՐՍԱՓՆԵՐԸ ՓՈԽԱՆՑԵԼԸ ԴԺՎԱՐ Է"

-Հայոց ցեղասպանություն. այստեղ խոսքը անմարդկային եւ սարսափելի այնպիսի երեւույթների մասին է, որոնք մանրամասնորեն հնարավոր չէ ներկայացնել: Ավելի շատ կցանկանայի, որ դրա մասին բոլորը կարդային այս շարադրություններում: Ցեղասպանության սարսափները ընթերցողին փոխանցելը դժվար է:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ