Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

«ԿՀԱՂԹԵՆՔ ՈՒ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ «ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Արխիվ 12-16

«ԿՀԱՂԹԵՆՔ ՈՒ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ

«ԵՎՐԱՏԵՍԻԼԸ» ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»


Արդեն հայտնի է, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի տեղի է ունենալու Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին: Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչում` մայիսի 19-ին` 2-րդ համարի ներքո:

«ՀԻԱՆԱԼԻ ՇՈՈՒ ԵՆՔ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ՀԱՄԱՐ»


Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպմանը «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ասաց, երկրորդ համարի ներքո հանդես գալը շատ պատասխանատու է. «Սկիզբը վստահված է մեզ, կարծում եմ` հիանալի շոու ենք ապահովելու «Եվրատեսիլի» համար:

Աստված տա, անցնենք եզրափակիչ փուլ եւ ելույթ ունենանք նաեւ մայիսի 23-ին, ինչի համար մեզ անհարժեշտ է Սփյուռքի ներկայացուցիչների աջակցությունը եւ իհարկե եվրոպացիների ու խիստ ժյուրիի քվեարկությունը»,- ասաց Գոհարն ու հորդորեց բոլորին միասնական լինել ու դրական լիցքեր փոխանցել խմբի յուրաքանչյուր մասնակցին, քանի որ մասնակիցները դրա կարիքը շատ ունեն:

ՆՐԱՆՔ ՆՈՒՅՆՊԵՍ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ»`

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Ինչպես «Եվրատեսիլի» հայաստանյան բոլոր պատվիրակները,  խմբի 6 մասնակիցները նույնպես մեկնում են մրցույթին` հաղթանակի ակնկալիքով: «Genealogy» խմբի անդամներից Աֆրիկա աշխարհամասը ներկայացնող Վահե Թիլբյանը, ով Եթովպիայում հայտնի երգիչ եւ պարող է, բոլոր անդամների անունից հույս հայտնեց, որ կհաղթեն ու հաջորդ տարի «Եվրատեսիլը» կկայանա Հայաստանում: Եսայի Ալթունյանն էլ վստահեցրեց, որ «Եվրատեսիլի» բեմում միայն վեց հոգով չեն լինելու, այլ տասը միլիոնով. «Որովհետեւ մենք ներկայացնելու ենք բոլոր հայերին»,- ասաց Եսային:



«ՄԻԱՍԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՄԱՍՆԻԿ»



Խմբի անդամները Ցեղասպանությունը վերապրածների ժառագներ են: Յուրաքանչյուրը ներկայացնելով իրենց արմատները` պատմեցին, թե ինչպես են իրենց պապերը ճակատագրի բերումով հայտնվել տվյալ աշխարհամասերում: Իսկ խմբին միավորող ԻՆԳԱ ԱՐՇԱԿՅԱՆՆ էլ, պատմելով իր արմատների մասին` կարեւորեց. «Յուրաքանչյուրս հանդիսանում ենք այս մեծ, հինավուրց, տոհմական ծառի մասնիկը` ապրում ենք տարբեր երկրներում, ունենք մեր կյանքը, բայց մեզ միացնում է պատմությունը, հայրենիքը, մշակույթը: Այո, եղել են դժվարին պահեր, որի պատճառով հեռացել ենք մեր երկրից, բայց հիմա հպարտ ենք` ունենք ուժեղ սփյուռք: Կարող ենք հպարտանալ, որ միասին ներկայացնելու ենք հայ մշակույթի մի փոքրիկ մասնիկ»,- շեշտեց Ինգան եւ կարեւորեց մեկ հանգամանք եւս. «Ինձ համար առաջին հերթին հաղթանակն է տվյալ մրցույթում, իհարկե տա Աստված, եթե` ոչ, ապա տպավորիչ ելույթը` երգի գաղափարի միջոցով»:



«ԵՎՐԱՏԵՍԻԼԻ» ԲԵՄՈՒՄ ԿԶԳԱՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՈՒՆՉԸ



Թե մայիսի 19-ին խումբն ինչպես կներկայանա «Եվրատեսիլի» բեմում, Գ. Գասպարյանը մանրամասներ չբացահայտեց, ինչն արդարացրեց այսպես. «Ամեն տարի  մինչեւ վերջ չենք բացում գաղտնիքը, որպեսզի ուշագրավ լինի հանդիսատեսի համար: Բայց կարող եմ ասել, որ եթե բեմում ունենք վեց հինալի երգիչ եւ կոնկրետ ասելիք, հավատացած եղեք` այլ բաներ պետք չեն: Մենք ունենալու ենք ավելի թվային եւ մինիմալիստական, բայց հայկական էլեմենտներով, հայկական շնչով եւ շատ գեղեցիկ, ոճային բեմադրություն»,- խոստացավ Գ. Գասպարյանն ու շեշտեց, որ  երգիչները կենտրոնանալու են իրենց երգեցողության վրա, քանի որ «Face the Shadow»-ն բարդ երգ է, եւ փորձել են հնարավորինս նվազեցնել բարդ շարժումները, որպեսզի մասնակիցները կենտրոնանան ասելիքի վրա. «Անպայման, «Եվրատեսիլի» բեմում դուք կզգաք Հայաստանի շունչը, թե ինչպես` կտեսնեք մայիսի 19-ին»,- ասաց Գոհարն ու տեղեկացրեց, որ այս անգամ մեկնելու են մեծ թիմով, իսկ այնտեղ արդեն սպասում են բազմաթիվ երկրպագուներ:



ՆԱԽԱԳԱՀԸ ՀՀ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՏՎԵՑ «GENEALOGY» ԽՄԲԻ

ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ



դեպ, օրվա ավարտին «Genealogy» խմբի վեց մասնակիցներին ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանն ու 5 մայրցամաքները ներկայացնող խմբի անդամներին` ովքեր բնակվում են արտերկրում եւ մինչ այս դիմել էին ՀՀ նախագահին` իրենց ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով, հանձնեց ՀՀ անձնագրեր: Նախագահը եվրատեսիլյան հայաստանյան այս տարվա պատվիրակներին հաջողություններ է մաղթել, ապա ողջունել` այս տարի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին Հայաստանը յուրահատուկ ձեւաչափով եւ նոր ձեւավորված խմբով ներկայացնելու գեղեցիկ գաղափարն ու միասնականությունը. «Ինքներդ էլ համոզվեցիք` այս օրերին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառումները եւ աշխարհով մեկ դրանց բազմաթիվ արձագանքները հաստատեցին, որ եթե բոլորս միասին ենք, համախմբված նույն գաղափարի շուրջ, միշտ հաջողություն ենք ունենում: Վստահ եմ` դուք էլ եք հաջողություն ունենալու, որովհետեւ իրոք համախմբվել եք նույն գաղափարի շուրջ, ձեր երգը հրաշալի է, գաղափարը` նույնպես»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը:



ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ