Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼՈՐԴ

Արխիվ 12-16

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԸ ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԱՎԵԼՈՐԴ

- Ըստ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի, որն ստացել է հավանություն եւ ուղարկվել ԱԺ քննարկմանը` աշխատանքի ընդունվողների համար աշխատանքային գրքույկ վարելու` գործատուի պարտավորությունը հանվել է: Խնդրում ենք պարզաբանել, ինչո՞վ է դա պայմանավորված, եւ ինչո՞ւ է այդ փոփոխությունը կատարվում հիմա:
Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ, ԵՐԵՎԱՆ
- Հարցին պատասխանում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ ԹԱԴԵՎՈՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
-Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի ընդունվելուց հետո աշխատողները կարող են աշխատանքի ընդունվել առանց աշխատանքային գրքույկի` նկատի ունենալով, որ հանրապետությունում ներդրված է աշխատողների անձնավորված հաշվառման համակարգը: Յուրաքանչյուրի վերաբերյալ տեղեկատվությունը վարվում է պետական լիազոր մարմնի կողմից, եւ գործատուները պարտավոր են պարբերաբար կառավարության սահմանած կարգով տեղեկատվություն ներկայացնել: Եվ քանի որ այդտեղ կա աշխատողի մասին տեղեկատվություն, աշխատանքային գրքույկները դառնում են ավելորդ եւ իզուր ծանրաբեռնում են այդ հարաբերությունները: Դա ձեռնտու է ե՛ւ աշխատողին, ե՛ւ գործատուին, ու դա է պատճառը, որ նախագծով առաջարկվում է, որ այդ պարտադիր պահանջը հանվի:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ