Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

Արխիվ 12-16

ԴԱՀԿ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրավերով այս օրերին Հայաստանում էին գտնվում գործընկեր ավելի քան 10 երկրների պատվիրակություններ, որոնք եկել էին մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Իսկ ապրիլի 26-ին նրանք երթով բարձրացան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին: Հենց այնտեղ էլ «Իրավունքը» հանդիպեց երթի մասնակիցներին:
Խոսելով նախաձեռնության մասին` գեներալ-մայոր ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց. «Այսօր մեր ընկերները, մեր կոլեգաները Նիդեռլանդներից, Բելգիայից, Ռուսաստանից, Հունաստանից, Լիտվիայից, Էստոնիայից, Շվեդիայից, Սլովակիայից, Սերբիայից, Վրաստանից եկել են այստեղ եւ մասնակցում են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Իհարկե, մենք բազմիցս ունեցել ենք նման մեծ միջոցառումներ, բայց այսօր այն նշանավորվում է 100-ամյա տարելիցով եւ մեզ համար մեծ պատիվ է իրենց հետ այդ միջոցառումներն անցկացնել»:
Դատական կատարողների միջազգային միության նախագահ ԼԵՈ ՆԵՏԵՆ էլ ընդգծեց. «Առաջին անգամը չէ, որ Հայաստանում եմ, բայց այսօր կարեւոր օր է, որովհետեւ մենք եկել ենք կիսելու հայ ժողովրդի վիշտը եւ ցանկանում ենք մեր խոսքն ասել ողջ աշխարհին` արդարության վերականգնման վերաբերյալ»: Անդրադառնալով հայաստանյան գործընկերների հետ միության համագործակցությանը` պարոն Նետեն բերեց կոնկրետ օրինակ. «Մենք ցանկանում ենք ապահովել լավագույն փորձի փոխանակումը, այսինքն` սկզբից կուտակում ենք այդ փորձը, իսկ հետո այդ փորձով կիսվում ենք  համապատասխան կառույցների հետ: Եվ երեկ մենք տեսանք այդ լավագույն փորձի օրինակներից մեկը` մի ձեռքբերում, որը բոլոր երկրների շրջանում միայն Հայաստանի Հանրապետությունն է կարողացել ապահովել: Երբ խոսքն ամուսնալուծության գործերի մասին է, դատարանը որոշում է կայացնում` մտածելով միայն կողմերի մասին, առանց հաշվի առնելու երեխաների հանգամանքը: Մինչդեռ այսօր ՀՀ-ն կարողացել է հասնել զարգացման այն աստիճանի, որ դատական որոշումների շրջանակում հաշվի են առնվում երեխաների առողջությունն ու բարեկեցությունը»:
Իսկ Շվեդիայի հարկադիր կատարման մարմնի գլխավոր տնօրեն ԵՎԱ ԼԻԵԴՍՏՐՈՄ ԱԴԼԵՐԸ բավական հուզված հավելեց. «Սա այն հիշողությունն է, որ ես կփայփայեմ ամբողջ կյանքում: Սա նաեւ պետք է համոզիչ լինի գործընկերներիս համար ամբողջ աշխարհում, որ ցեղասպանությունն այլեւս չպետք է կրկնվի: Մենք պետք է ապրենք խաղաղության եւ բարեկամության մեջ»:
Ինչ վերաբերում է ՀՀ հարկադիր ծառայության հետ համագործակցությանը, տիկին Ադլերն ասաց. «Արդեն առիթներ ունեցել ենք մեր հայ գործընկերներին հանդիպելու դեռ այն ժամանակ, երբ համագործակցությունը սկսել էինք Վրաստանի հետ: Հայաստանյան գործընկերների աշխատաոճն այլ է, միգուցե նորմերն ու ստանդարտներն էլ են այլ, բայց միմյանցից սովորելու շատ բան ունենք: Համենայնդեպս, առաջին տպավորությունն այս ամենից այն է, որ դուք իսկապես շատ լավ կազմակերպված եք ու կազմակերպում եք ամեն ինչ բավական բարձր որակով: Եվ եւս մեկ անգամ ուզում եմ ընդգծել, որ մեր մասնագիտությունը Շվեդիայում, ինչպես նաեւ Հայաստանում, չափազանց կարեւոր դեր ունի»:

ԴԱՀԿ ծառայության արտասահմանյան գործընկերների շարքում էին նաեւ մեր հայրենակիցները: ՌԴ դատական կատարողների դաշնային ծառայության Կրասնոդարի երկրամասի վարչության ղեկավարի տեղակալ-Կրասնոդարի երկրամասի գլխավոր դատական պրիստավի տեղակալ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ իր ռուսաստանյան աշխատանքի մասին կարճ խոսեց. «Ուզում եմ ասել, որ իմ աշխատանքով ես օգուտ եմ բերում Ռուսաստանին, բայց միշտ հոգուս խորքում մնում եմ եւ կամ որպես հայ: 1915 թվականին ցանկանում էին, որ հայերն այլեւս չլինեն, բայց մեր հայ ազգը եղել է, կա ու կլինի»: Իսկ ՌԴ դատական կատարողների դաշնային ծառայության Ստավրոպոլի երկրամասի վարչության ղեկավարի տեղակալ-Ստավրոպոլի երկրամասի գլխավոր դատական պրիստավի տեղակալ ԱՐԱՅԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ եւս մեկ անգամ անդրադարձավ օրվա խորհրդին. «Այսօր բոլոր հայերի համար հատուկ օր է: Մենք էլ եկել ենք մեր պատմական հայրենիքը հիշելու, նաեւ հիշելու այն հայերին, որոնք սպանվել են ցեղասպանության ժամանակ: Ես շնորհակալ եմ, բոլոր հայերին, շնորհակալ եմ բոլոր ժողովուրդներին ամբողջ աշխարհում, ովքեր 1,5 միլիոն զոհերի հիշատակը վառ են պահում»:

Ի դեպ, երթի ավարտին ԴԱՀԿ ծառայության հայրենի ու արտասահմանյան պաշտոնյաները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում նաեւ խորհրդանշական ծառեր տնկեցին:



ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ