Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԵԼԱԿԵՏԸª ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՆ Է

Արխիվ 12-16

ԵԼԱԿԵՏԸª ՀԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՐՑՆ Է


Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին մի շարք երկրներ եւս ճանաչեցին Ցեղասպանությունը, Եվրախորհրդարանը դատապարտող բանաձեւ ընդունեց, Հռոմի պապը անմեղ զոհերի հիշատակին նվիրված պատարագ մատուցեց եւ արտասանեց "ցեղասպանություն" բառը: Իսկ թե իրավական տեսանկյունից Հայաստանին ինչ կարող է առաջիկայում տալ այդ, ինչպես նաեւ այլ երկրների կողմից Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը, փորձեցինք պարզել իրավաբանական գիտությունների թեկնածու, Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական ԱՐԱՄ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆԻՑ:
Տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման այս գործընթացը կարելի է հաջողություն համարել: Սակայն ի՞նչ կտա այն Հայաստանին` իրավական առումով:
- Վերջերս այսպիսի մի համեմատություն էի արել. երբ պետությունները ճանաչում են ցեղասպանության փաստը, նման է նրան, երբ դատարան են գալիս տարբեր աձինք եւ քննվող տվյալ մեղադրանքի օգտին ցուցմունք տալիս: Դա օժանդակող նշանակություն ունի` փաստը հաստատված համարելու համար: Եվ ասվածն ընդհանրացնելով Հայոց ցեղասպանության ուղղությամբ, նկատենք, որ տարբեր պետությունների կողմից այդ փաստը ճանաչելը միայն ավելի հիմնավոր է դարձնում տվյալ փաստը: Դրա հետ մեկտեղ, երբ յուրաքանչյուր պետություն ճանաչում է Ցեղասպանությունը եւ դատապարտում այն, դրանով նաեւ ցույց է տալիս իր մոտեցումը նման ոճրագործության նկատմամբ: Նկատի ունենալով նաեւ, որ առհասարակ պետությունները, լինի 20-րդ, թե 21-րդ դարում, ճանաչելովª ունեն որոշակի իրավական շահª հետագա ցեղասպանությունները կանխարգելելու առումով. վերջին հաշվով ցեղասպանությունը հանդիսանում է մարդկության դեմ ամենամեծ եւ ամենավտանգավոր հանցագործությունը:
Բայց առանձին պետությունների ճանաչումը հետեւանք առաջացնելու տեսանկյունից այդքան էլ բավարար չէ: Եվ միաժամանակ, միջազգային իրավունքի տեսանկյունից, այն, որ պետությունների բավականին ստվար զանգված ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դա ցույց է տալիս, որ ի վերջո դրա եղելությունը, փաստի ապացուցված լինելը չի քննարկվում: Առավել եւս վերջին շրջանի այդքան ճանաչումներից հետո իսկապես կասկածից վեր է եւ, միանշանակ, արդեն չի քննարկվում` եղե՞լ է ցեղասպանություն, թե` ոչ. դա ընկալվում է որպես հաստատված փաստ: Պարզապես արդեն, իրոք, հարց է առաջանում` ինչպես հասնել հետեւանքների վերացմանը. ի վերջո, չէ՞ որ ցանկացած արարք, այն էլ հանցագործություն, պետք է առաջացնի իրավական հետեւանքներ: Վերջին հաշվովª ամենաարատավոր եւ վտանգավոր երեւույթներից մեկըª պատասխանատվությունից խուսափելը, հավատացեքª շատ վտանգավոր խնդիր է: Ու ինչպես նշեցիª ցեղասպանությունը ամենավտանգավոր, ամենամեծ, ամենադաժան հանցագործությունն է, հետեւաբար դրա համար պետք  լինի նաեւ համարժեք պատասխանատվություն: Այսինքնª հենց համարժեք պատասխանատվությունն է, որ եթե չի լինում, արդեն իսկ կարող է նպաստել նոր ցեղասպանությունների իրագործմանը: Դրա մասին հուշում են նաեւ Հայոց ցեղասպանության դասերը: Այդ դա է ողջ խնդիրը:
- Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի բանաձեւն էª Հիշում եւ պահանջում ենք: Կասե՞ք, բացի բուն Ցեղասպանության փաստը ճանաչելուց, իրավական առումով, որո՞նք են այսօր մեր պահանջները ցեղասպան երկրից:
- Համազգային հռչակագրում, որը վերջերս հրապարակվեց եւ  ներկայացվեց, մի այսպիսի մոտեցում կա. արդեն իսկ քննարկվելու եւ միջոցներ են ձեռնարկվելու` իրավական հարթակներում Ցեղասպանության հատուցման մասին հարցը բարձրացնելու համար: Հիմա պետք է քննարկվեն, թե ինչպիսի մեխանիզմներով է դա հնարավոր:
Նախ պետք է ճիշտ հասկանալ` Թուրքիային իրավական ասպեկտով պահանջ կարելի է ներկայացնել եւ դրանց իրականացմանը հասնել որոշակի իրավական հարթակներում: Թե կոնկրետ որ հարթակներում, որն է մեզ նպատակահարմար, դա էլ է քննարկելու թեմա: Նման իրավական հարթակներ կարող է հանդիսանալ, օրինակ` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը: Մեկ այլ հարթակ կարող է լինել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, հաշվի առնելով, որ Թուրքիան Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է, իսկ Ցեղասպանության ժամանակ, բացի կյանքի իրավունքի ոտնահարումից, կան նաեւ սեփականության իրավունքի ոտնահարման բազում փաստեր, որոնք միանշանակ կարող են բարձրաձայնվել հենց թեկուզ ՄԻԵԴ-ում. այդպիսի փորձ կա: Այսինքնª մեր պահանջը միջազգային իրավունքի տեսանկյունից, ըստ էության, պետք է լինի հատուցումը: Հատուցում ասվածն էլ պետք է հասկանալ այսպես. դա կարող է լինել թե՛ գույքի կամ ֆինանսական, թե՛ հողատարածքների վերադարձի եւ թե՛ պարզապես փաստի ճանաչման եւ դրա համար զղջալու տեսքով: Սակայն այն ելակետը, որից մենք պետք է առաջնորդվենք, բուն հատուցման հարցն է, իսկ թե դա ինչ ձեւով կլինի, արդեն այլ խնդիր է եւ պետք է քննարկվի: Նաեւ այն տեսանկյունից, թե ինչպիսի կոնկրետ պահանջներ դնելու ու դրանց հասնելու հնարավորություն կա, ընդ որումª գիտակցելով, որ զուտ էմոցիաներով առաջնորդվելը ոչ արդյունավետ մոտեցում է:  

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ