Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

"ԴՐԱՄ/ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԿՊԱՀՊԱՆՎԻ"

Արխիվ 12-16

"ԴՐԱՄ/ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ
ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՌ ԿՊԱՀՊԱՆՎԻ"


Հայաստանը, իհարկե, ոչ մի էական առնչություն չունի նավթի եւ դրա համաշխարհային գների հետ: Բացառություն չենք համարում նաեւ այն հանգամանքը, որ մեր երկիրը նավթամթերք է ներմուծում դրսից. մեր ներքին շուկայում այդ ապրանքատեսակների գները եւս ոչ մի կապ չունեն արտաքին շուկաների հետ եւ պայմանավորված են հիմնականում ներկրողների ցանկություններով:

ԲԱ ԻՆՉՈ՞Ւ ՌՈՒԲԼՈՒ ԱՐԺԵՎՈՐՈՒՄԸ
ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԴՐԱՄԻ ՎՐԱ

Մի խոսքովª որեւէ ուղղակի կապ չունենք նավթի հետ, բայց փաստն այն է, որ ամիսներ շարունակ դրա համաշխարհային գներն անուղղակիորեն ազդում են Հայաստանի վրա: Եվ առաջին հերթինª կապված ռուսական ռուբլու գերարժեզրկման, դրանից առաջ եկած հայ "խոպանչիների" եկամուտների եւ Հայաստան փոխանցվող գումարների փաստացի նվազման հետ: Սակայն այս պատմությունն անցյալում է` հաշվի առնելով երկու առանցքային գործոն: Նախª վերջին ամիսներին նավթը թանկանում է եւ վերջին օրերին էլ նվաճեց հերթական "հոգեբանական" բնագիծըª 1 բարելը 65 դոլարի շեմը: Եվ երկրորդը. թեեւ այս ընթացքում եղան նաեւ նավթի միջազգային գների անկման դրվագներ, այդ թվումª կտրուկ, սակայն ռուբլու փոխարժեքն ակնհայտորեն էականորեն ձերբազատվել է նավթային կախվածությունից ու նույնիսկ այդ կտրուկ անկումների պահերին արժեվորվում էր: Ընդ որումª ռուսական ֆինանսական իշխանությունները պարբերաբար, այդ թվումª նաեւ այս օրերին արդեն միանգամայն հակառակ քայլերն են ձեռնարկում, որ թույլ չտան դոլարի եւ եվրոյի նկատմամբ ռուբլու թռիչքային աճ: Միաժամանակª ոչ միայն ռուսական, այլ գործնականում բոլոր միջազգային հեղինակավոր կենտրոնները, ֆինանսական հաստատությունները էականորեն փոխել են Ռուսաստանի տնտեսության եւ ռուբլու մասին նախկին ամիսների մռայլ կանխատեսումները, մինչեւ իսկ ռուբլին գնահատում են` որպես լավագույն դինամիկա ունեցող տարադրամներից մեկը: Եվ ահա այս ֆոնին միանգամայն "տարօրինակ" իրավիճակի ենք հանդիպում Հայաստանում. ժամանակին հայկական դրամի գերարժեզրկումը, հիշեցնենք, որ մեր ֆինանսական կառույցները կապում էին հիմնականում ռուսական տնտեսության եւ ռուբլու այն գերթուլացած վիճակի հետ: Հենց այդ ժամանակահատվածում էր, որ Հայաստանում դոլարի փոխարժեքը հայտնվեց 470-475 դրամ միջակայքում: Բայց երբ դա առաջ բերած այնª ռուբլու հետ կապված իրավիճակը արդեն երկու-երեք ամիս է մտել է 180 աստիճանով հակառակ հուն, դրամ/դոլար փոխարժեքը մնում է նույն դիրքում մեխված: Ավելին. ընդամենը ամիսներ առաջ, թեեւ դրամն էականորեն արժեզրկվել էր, սակայն ըստ ՀՀ ԿԲ-ի` դրա պատճառ դարձած ռուբլին, բացի դոլարից, արժեզրկվել էր նաեւ դրամի նկատմամբ` մինչեւ 1 ռուբլին մոտ 7 դրամի սահմանագիծը: Եվ ահա այսօր 1 ռուբլին անցել է 9 դրամ սահմանագծից, ու ոչինչ, 1 դոլարը 470-475 դրամ "մեռյալ բնագիծը" ոչ մի կերպ չի ուզում փոխվել:

"ՈՄԱՆՔ ԻՐՈՔ ՄԵԾ ՓՈՂԵՐ ԱՇԽԱՏԵՑԻՆ"

Նման իրավիճակը թեեւ եւս մեկ անգամ կասկածի տակ է առնում դրամի այն ժամանակվա անկումը միայն ռուբլու հետ կապելու մեր ֆինանսիստների ձգտումները, սակայն հայաստանյան բանկային համակարգին մոտ կանգնած մեր աղբյուրը այդ տեսակետը չկիսեց. "Ոչ, այն ժամանակ ռուբլին իրոք դրամի փոխարժեքի վրա էական ազդեցություն ունեցավ: Բայց, իհարկե, ոչ այն գերանկումային չափով, որը տեղի ունեցավ մեր փոխարժեքի շուկայում: Կոպիտ ասած, ռուբլու անկումը կարող էր դրամ-դոլար փոխարժեքը 425-430-ից հասցնել 470-475 միջակայքին, թեեւ ես կարծում եմ, որ ավելի տրամաբանական կլիներ 460-465 միջակայքը: Ամեն դեպքում, այսօրվա ֆիքսված փոխարժեքն էլ է խելքին մոտ, այլ բան, որ այն օրերին դոլարի փոխարժեքը նույնիսկ 500 դրամից վեր թռցրին: Այ դա էր արհեստականը, դրա հաշվին էին մարդիկ փողեր աշխատում եւ ոմանք իրոք մեծ փողեր աշխատեցին: Ընդ որում, շեշտում եմ` նաեւ միլիոնավոր դոլարներ դրամի կայունության համար Կենտրոնական բանկի կողմից ներդրած գումարներից, այսինքն` պետության գրպանի հաշվին":
Լավ, առավել եւս, որ ռուբլին իր դերն ուներ դրամի արժեզրկման հարցում: Այդ դեպքում ավելի էական է դառնում այն հարցը, թե ինչու ռուբլու արժեւորումը նույն կերպ չի հանգեցնում դրամի արժեւորման: Այս հարցում մեր աղբյուրը հետեւյալ կարծիքին է. "Այս տարվա առաջին ամիսների հետ կապված` խորքային տնտեսական  տրամաբանություն փնտրելը ճիշտ չէ: Տեղի է ունեցել մի քանի գլոբալ տնտեսական փոփոխություն: Նախ` Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունն է նկատելիորեն ազդում տնտեսական տրամաբանությունների վրա: Երկրորդը` նաեւ այդ ազդեցության եւ այլ գործոնների հաշվին նույն ժամանակահատվածում Հայաստանի արտաքին առեւտրում տեղի են ունեցել էական անկումներ, որը նույնպես իր մեծ դերն ունի երկրի ներսում դոլարի առաջարկ-պահանջարկի վրա: Եվ այդպես շարունակ, կարելի է նման մի քանի գործոններ էլ թվարկել: Այսինքն` տնտեսական հանրությունը այս ընթացքում ավելի շատ սպասողական վիճակում էր, իսկ այս ընթացքում դեպի Հայաստան մարդկանց մեծ հոսքերը հնարավորություն տվեցին նաեւ կայուն վիճակում պահպանել դոլարի պահանջարկն ու փոխարժեքը: Այդ գործոնները, կարծում եմ, տարվա առաջին կեսին կպահպանվեն, եւ թե տարվա երկրորդ կեսին ինչ բալանս կձեւավորվի, մի շարք գործոնների հետ է կապված, եւ դժվար է հստակ կանխատեսում անել":  
Սրանից զատ, նաեւ ՀՀ Կենտրոնական բանկից փորձեցինք գլուխ հանել, թե առաջիկայում ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ դոլար/դրամ փոխարժեքի տատանումների հետ կապված: Սակայն մեր սույն կառույցը արդեն բավականին ժամանակ է, որ "մտածում" է, թե ինչ ասի:
Իսկ ահա ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նույն հարցի հետ կապված` մասնավորապես ասաց. "Կանխատեսումները կապված են հիմնականում արտաքին գործոնների հետ: Կարծում եմ, որ հիմա դոլարի առաջարկը ավելի շատ է եւ, բնականաբար, դա բերում է դրամի արժեւորման հիմքերի ամրացմանը: Մյուս կողմիցª բնական է, որ Կենտրոնական բանկը չպետք է թույլ տա, որպեսզի արժեւորումը լինի շատ կտրուկ, առավել եւս, որ մենք արտահանման խնդիրներ ունենք: Ուստի, այս տեսակետից համոզված եմ, որ առաջիկայում դոլարի փոխարժեքի կայունությունը կպահպանվի: Ամառվա շրջանում հնարավոր է տատանում, բայց այն, ամեն դեպքում, մեծ չի կարող լինել":

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ