Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԿԱՐԵԼԻ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ԿՈՆՉԻՏԱՅԻՆ, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՐԵԼԻ 1.500.000 ՄԱՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԱԿԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ 12-16

ԿԱՐԵԼԻ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ
ԿՈՆՉԻՏԱՅԻՆ, ԲԱՅՑ ՉԻ ԿԱՐԵԼԻ 1.500.000 ՄԱՐԴՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԱԿԵԼ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ


Դեռեւս 1948թ. ՄԱԿ կոչվող կառույցը ընդունել էր կոնվենցիա` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին: Այո, մարդասիրական եւ մարդկանց, ազգերի իրավունքները պաշտպանող հերթական մի փաստաթուղթ… Այլ հարց է, որ, ինչպես պարզվեց հետո` ՄԱԿ-ի մարդասիրությունից օգտվում են միայն հրեաները եւ անգլոսաքսերի այլ դաշնակիցները` նույնիսկ երբեմն սունի-իսլամիստները եւ Կոնչիտա Վյուրստը, բայց ոչ մենք: Նույնիսկ հայերի ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կրկին չհամարձակվեց, ավելի շուտ` չցանկացավ Օսմանյան կայսրությունում 1915թ. տեղի ունեցած դեպքերը որակել որպես ցեղասպանություն: Այնինչ մարդասիրության անվան տակ այս կառույցը տասնամյակներ շարունակ գործում է, ծրագրեր իրականացնում, այդ թվում` Հայաստանում:
Մի տեսակ տարօրինակ մարդասիրություն է, ես կասեի` անգլոսաքսական մարդասիրություն: Այսինքն, կան իրենք` անգլոսաքսերը, իրենք տերն են աշխարհի, հրեաներն ու թուրքերն իրենց դաշնակիցներն են, իսլամիստներն էլ իրենց հաճախ պետք են գալիս, հետեւաբար, իրենք եւ իրենց պիտանի մարդիկ ունեն իրավունքներ, եւ այդ իրավունքները պետք է պաշտպանված լինեն: Մնացած բոլորը, ովքեր իրենցից չեն, իրենց դաշնակիցը, հպատակը չեն, իրենց պիտանի չեն, կարող են եւ ապրել առանց որեւէ իրավունքների, ավելին` իրենց բարօրությունը պետք է կառուցվի մյուսների հաշվին, իրենց եւ յուրայինների իրավունքները պետք է պաշտպանվեն` ոչ յուրայինների իրավունքների ոտնահարման հաշվին. ես այսպես եմ հասկանում բացարձակապես Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի եւ նրանց դաշնակիցների ու գործընկերների շահերը սպասարկող` ՄԱԿ կոչվող կառույցի առաքելությունն ու որդեգրած ուղին:
Այս "մարդասիրությամբ" են նրանք տասնամյակներ շարունակ փորձում լվանալ աշխարհի տարբեր ժողովուրդների ուղեղները, եւ ես չեմ տեսնում որեւէ խելամիտ բացատրություն, թե ինչու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կրկին խուսափեց "ցեղասպանություն" եզրույթն օգտագործելուց: Շեղաչյա անգլոսաքսական տրամաբանությամբ` Պան Գի Մունն ասել է, թե 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն կոչելու համար պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել եւ Հռոմի պապի խոսքերն էլ որակել է որպես զգացմունքային: Ի՞նչ ուսումնասիրության մասին է խոսքը, երբ բազմաթիվ փաստերը վաղուց են ներկայացված, երբ դեռ կան կենդանի վկաներ:
Այսքանից հետո այսպիսի հայտարարությունը ես կանվանեի ոչ այլ ինչ, քան լկտիություն. միջազգային նման խոշոր կառույցի ղեկավարը լկտի սուտ հայտարարություն է անում: Փաստորեն, կարելի է զբաղվել Կոնչիտայի գովքով, պաշտպանել նրա իրավունքները, եւ դա մարդասիրական է, բայց չի կարելի մեկուկես միլիոն մարդու սպանությունը որակել որպես "ցեղասպանություն"` մարդասիրական չէ…
Կարծում եմ, ժամանակն է, որ մենք էլ համապատասխան վերաբերմունք ձեւավորենք այս կառույցի եւ նրա ղեկավարի նկատմամբ եւ սկսենք անվանել իրերն իրենց անուններով:

ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
national.am

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ