Ըստ ԼՏՊ-ի մերձավոր շրջապատին մոտ կանգնած աղբյուրի` ՀՀ առաջին նախագահը ամբողջովին ձախողելով Հայաստանում ժխտողականությունը պաշտպանող հրապարակային ելույթների հնարավորությունը, որոշել է իր անընդունելի թեզերով դասախոսություններով հանդես գալ արտերկրում եւ, մասնավորապես, ծրագրում է Լոս Անջելեսի համալսարանում հանդես գալ Հայոց ցեղասպանության մասին դասախոսությամբ:
Ավելի վաղ` ապրիլի 10-11-ին, նույն համալսարանում դասախոսությամբ հանդես էր եկել նրա տխրահռչակ ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը, եւ մեր աղբյուրի վկայությամբ` հենց Լեւոն Ակոպիչն էր նրան խնդրել այդպիսի հակապահանջատիրական դասախոսությամբ հանդես գալ: