ՕԼԱՆԴԸ ԿՐԿԻՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ
Արխիվ 12-16ՕԼԱՆԴԸ ԿՐԿԻՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ
Այսպիսովª Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիմնական միջոցառումները կարելի է ավարտված համարել: Դրանք, իհարկե, մասամբ դեռ մինչեւ տարեվերջ կշարունակվեն, սակայն քաղաքական փուլն անցավ եւ հիմա պետք է ամփոփել արդյունքներն ու փորձել զարգացնել ձեռք բերածը:ԱՆԿԱՐԱՆ ՄՆԱՑ
ՎԱՇԻՆԳՏՈՆԻՑ "ԿԱԽՎԱԾ"
Հիմնական արդյունքների թվում առաջնահերթ տեղում է, անշուշտ, այն փաստը, որ այս շաբաթներին Ցեղասպանության թեման հնչեց այնպիսի բարձր եւ հեղինակավոր հարթակներից եւ այն քանակությամբ, որ արդեն երեւի աշխարհի մասշտաբով դժվար է գտնել մեկին, որ բուն փաստը կասկածի տակ առնի: Իսկ դա հսկայական ձեռքբերում է Ցեղասպանության ճանաչման հետագա գործընթացում: Եվ պակաս էական չէ, որ մի շարք առանցքային երկրներ, ինչպես օրինակ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներ Ռուսաստանն ու Ֆրանսիան, եւս մեկ անգամ ֆիքսեցին իրենց տեսակետը: Ոչ պակաս կարեւոր է, որ Ցեղասպանության ժամանակներում Թուրքիայի դաշնակիցներ Ավստրիայից եւ Գերմանիայից առաջին անգամ ոչ միայն պաշտոնապես լսվեց ցեղասպանություն տերմինը, այլեւª սեփական մեղքի բաժինն ընդունելու մասին արտահայտություններ: Բերենք Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկի օրինակը, երբ նա Բեռլինի Մայր տաճարում հայտարարեց. "Հայերի նման ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է...": Կամª Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի արտահայտած միտքը, թե. "Գերմանիան մեղքի իր բաժինն ունի Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբին կատարվածի համար":
Եվ, վերջապես, թեեւ իր պաշտոնական ապրիլքսանչորսյան ուղերձում ԱՄՆ նախագահ Օբաման չհնչեցրեց ցեղասպանություն բառըª կրկնելով Մեծ եղեռնը, սակայն դրանով հանդերձ անգամ այդ ուղերձը տեղը-տեղին նյարդայնացրեց Անկարային: "Հայերը տեղահանվեցին, կոտորվեցին եւ իրենց մահը գտան գաղթի ճանապարհին: Ոչնչացվեցին նրանց մշակույթը եւ ժառանգությունը` իրենց հինավուրց հայրենիքում...": "Հենրի Մորգենթաունի... ջանքերի շնորհիվ երեւան եկավ ճշմարտությունը Մեծ եղեռնի մասին եւ ավելի ուշ իր ազդեցությունը թողեց այնպիսի իրավապաշտպանների աշխատանքի վրա, ինչպիսին էր Ռաֆայել Լեմկինը ¥հիշեցնենք, որ Լեմկինն է առաջ քաշել "ցեղասպանություն" տերմինը- հեղ.¤":
"Ես հետեւողականորեն հայտարարել եմ 1915-ին կատարվածի վերաբերյալ իմ սեփական տեսակետը, եւ իմ տեսակետը չի փոխվել...": "Մենք ողջունում ենք Ֆրանցիսկոս պապի տեսակետները...": Օբամայի այս արտահայտություններից յուրաքանչյուրի տակ հենց ցեղասպանություն տերմինն է դրված: Միգուցեª խորամանկորեն, բառախաղերով, քաղաքական հաշվարկներով... Բայց մեկ է, այս ուղերձը Թուրքիայի գլխին կախված է թողնում ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վտանգը: Առավել եւս, որ չնայած Անկարայի համառ հրապարակային եւ ստվերային բանակցություններին, երկու օրից գերմանական Բունդեսթագը, ըստ ամենայնի, կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին: Իսկ այդ դեպքում Օբամայի "կճանաչեմ-չեմ ճանաչի" այդ շանտաժ-սպառնալիքը Թուրքիայի համար վերածվում է այնպիսի վտանգի, որ դրանից խուսափելու համար Անկարան Վաշինգտոնի հետ խոսելիս պետք է վերջնականապես մոռանա "սեփական շահ" հասկացությունը:
Մի խոսքովª Վաշինգտոնից այդ կախված վիճակը, ասենք այն փաստը, որ այս օրերին Անկարան ստիպված էր "միաժամանակյա լեզվակռիվ" սկսել Վատիկանի, Մոսկվայի, Փարիզի, Բեռլինի, եվրոպական ղեկավար կառույցների հետ, արդեն իսկ Հայաստանին միանգամայն հետաքրքիր հետագա զարգացումներ է խոստանում:
Բայց մյուս կողմից էլ նկատենք, որ ապրիլի 24-ի միջոցառումների ընդհանուր ֆոնը մի տեսակ աննկատ թողեցին մեկ կարեւորագույն դրվագ, որը, թերեւս, առաջիկայում կարող է հետագա ակնկալիքների առումով լուրջ էֆեկտների հանգեցնել: Խոսքը ՌԴ եւ Ֆրանսիայի հայաստանյան այցելության, ավելի կոնկրետª նրանց երկկողմ եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումների մասին է:
ԻՆՉ ԵՆ ՀՈՒՇՈՒՄ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Այն, որ հիշատակված քննարկումների ժամանակ պետք է նաեւ ղարաբաղյան թեման առաջ գար, բնական է: Սրա հետ մեկտեղ այն փաստը, որ նախագահ Օլանդը Երեւանից մի քանի ժամով մեկնեց Բաքու, միգուցեեւ կարելի է բացատրել երեւանյան այցը ինչ-որ կերպ հավասարակշռելու դիվանագիտական նյուանսով: Բայց այդ դեպքումª Օլանդ-Ալիեւ հանդիպումը պետք է, որ "ջան-ջիգյարական" սկզբունքով կառուցվեր. մի քիչ Ղարաբաղից զրուցեին, մի քիչ էլª դեսից-դենից, ու հայ դե` Փարիզ: Բայց չէ, Ղարաբաղի թեմայից հետո Օլանդն Ալիեւին "դեմ տվեց" նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակի եւ, մասնավորապես, իրավապաշտպան Լեյլա Յունուսի հարցը: Սա այն թեման է, որը Իլհամ Հեյդարովիչին հիստերիայի է հասցնում, եւ որով Եվրոպան վերջին ժամանակներս պետք եղած պահին հարվածում է Բաքվին: Սակայն այս անգամ այդ հարցը բարձրացնելը հաստատ Օլանդի երեւանյան այցը "հավասարակշռելու" տրամաբանության մեջ չի տեղավորվում...
Ղարաբաղի հարցով ի՞նչ է քննարկվել Երեւանում եւ Բաքվում, դեռ հստակ որեւէ տեղեկություն չկա: Բայց Բաքվի քննարկումներից զատ` նաեւ այն փաստը, որ այդ այս ամենից հաշված օրեր անցª ապրիլի 29-ին, նույն Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, այն տպավորությունն է ստեղծվում, որ Օլանդը մասնավորապես Պուտինի հետ ունեցած երեւանյան հանդիպումից հետո կրկին աշխուժացնում է Ղարաբաղի ուղղությամբ իր գործունեությունը: Եվ ոչ միայն Ղարաբաղի ուղղությամբ, հաշվի առնելով Ծիծեռնակաբերդում ունեցած ելույթում Օլանդի հնչեցրած այն միտքը, թե. "Ես հուսով եմ, որ հայ-թուրքական սահմանը ի զորու կլինենք բացել առաջիկայում...": Թե ինչի վրա է հիմնված այդ հույսը, դժվար է ասել: Բայց այն, որ Ցեղասպանության հարցով այս ճգնաժամային օրերին Էրդողանը վազելով կբացի սահմանը, հենց որ Ղարաբաղի շուրջ թեկուզեւ չնչին "առաջխաղացում" տեսնի, այսինքնª նման պատրվակ ունենա, հաստատ է: Եվ եթե այս ամենին ենք հավելում նաեւ դեռ երկու-երեք շաբաթ առաջ շրջանառության մեջ մտած այն խոսակցությունները, թե ՌԴ նախագահն էլ իր հերթին է ակտիվանալու ղարաբաղյան ուղղությամբ, իրավիճակը սկսում է ավելի տեսանելի դառնալ:
Այսպիսովª կա՞ ռուս-ֆրանսիական պայմանավորվածություն Ղարաբաղի եւ հայ-թուրքական թեմաներն ակտիվացնելու մասին: Այս հարցի հետ կապված` վերադառնանք Պուտին-Օլանդ երեւանյան հանդիպմանը, որի հրապարակային մասում Ֆրանսիայի նախագահը հետեւյալ հետաքրքիր միտքը հայտնեց. "Մենք ունենք այլ թեմաներ, որտեղ զգացվում է Ռուսաստանի կարիքը... Ռուսաստանի ու Ֆրանսիայի դերակատարությունն զգացվում է մի շարք լրջագույն խնդիրների դեպքումª Սիրիա, Իրան ու Լիբիա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն առաջացավ հանդիպել այստեղª Երեւանում": Ընդ որումª Օլանդի որոշ արտահայտություններից դժվար չէր տեսնել, որ այդ կոչը նաեւ Գերմանիայի անունից է արված: Այսինքն ի՞նչª Ֆրանսիան ու Գերմանիան, որ մինչ այս Ռուսաստանին հրավիրեցին համատեղ, այն էլª առանց ԱՄՆ-ի ուղղակի մասնակցության, լուծել ուկրաինական խնդիրը, հիմա էլ փորձում են նույն ձեւաչափով խառնվել Մերձավոր Արեւելքի թեմաների՞ն, որտեղ մինչ` այս միակ մոնոպոլիստը Վաշինգտոնն էր: Բայց չէ՞ որ ոչ թե "Ռուսաստանի ու Ֆրանսիայի դերակատարության" նման ծրագրերը, այլ նույնիսկ ռուսների կողքին կանգնելու մասին ակնարկն անգամ Վաշինգտոնը կարող է դիտարկել որպես իր նկատմամբ դավաճանություն: Եվ ահա ստացվում է, որ Օլանդն ու Մերկելը դեռ մի բան էլ "աշխատում են" այդ դավաճանական "ուղղությամբ": Կամ միգուցե նաեւ ռուսնե՞րն են արդեն ներգրավվել այդ աշխատանքներում, որ հիմա էլ ընթացիկ "անհրաժեշտություն առաջացավ հանդիպել այստեղª Երեւանում": Իսկ որ միաժամանակ Փարիզը, Բեռլինն ու Մոսկվան նման ծանր հարվածներ են հասցնում Անկարային, էլի այդ աշխատանքի շրջանակներո՞ւմ է:
Մի խոսքովª Օլանդի այդ արտահայտությունը դեռ բազում այլ հարցերի տեղիք է տալիս: Բայց մեկ բան հաստատ է. ինչպես Ուկրաինայի, այնպես էլª Մերձավոր Արեւելքի ուղղությամբ եթե նույնիսկ ոչ համատեղ գործունեություն, ապա գոնե համատեղ ծրագրեր նշմարվում են: Դրանց անհրաժեշտությունը հիմնավորող տարաբնույթ բացատրություններ կարելի է գտնել: Սակայն դրանցից մեկը շատ պարզ է. Մերձավոր Արեւելքը կանգնած է մեծ պատերազմի շեմին, եւ եթե այն ի վերջո բռնկվի, հաստատ այդ կրակը նախ Ուկրաինա է հասնելու, ապաª Եվրոպա: Իսկ Թուրքիան նման մեծ պայթյունի հարցում հարմար դետոնատոր է, եւ այն գործադրելու համար Վաշինգտոնի ձեռքին կա Ցեղասպանության լծակը: Բայց դա էլ հնարավոր է չեզոքացնել Ղարաբաղի եւ հայ-թուրքական ծրագրերի միջոցով...
Դե ուրեմն տեսնենք, թե վաղն ինչ լուրեր կգան Փարիզից:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
