ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐՋ ՉԿԱ՞
Արխիվ 12-16ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐՋ ՉԿԱ՞
Գյումրիում ոճրագործ Պերմյակովի ձեռքով կոտորված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ ԵՐԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչ ընթացքի մեջ է սպանության գործով նախաքննությունը` ասաց.
- Ավետիսյանների գործով կա նշանակված երկու կարեւոր փորձաքննություն, որոնց եզրակացություններն այս պահին չունենք: Դրանք ստանալուց հետո սպանության մի շարք հանգամանքներ ի հայտ կգան:
- Սակայն հանրությունը տեւական ժամանակ է, որ սպասում է ամենակարեւոր հարցի պատասխանին. ի վերջո ոճրագործը մենա՞կ է գործել, թե` ոչ: Նախաքննությունը դա է՞լ չի պարզել:
- Որեւէ եզրակացություն չի կարող միանշանակ հաստատել կամ հերքելª Պերմյակովը միայնակ է եղել, թե` ոչ: Միայն բոլոր փորձաքննությունների արդյունքները ստանալուց եւ գործի նյութերի հետ համադրելուց հետո կարելի է հասկանալ այդ հարցի պատասխանը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
