Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ «ԴՐՍԻՑ ՈՒՐԻՇԻ ԱՉՔՆ Է ՀԱՆՈՒՄ, ՆԵՐՍԻՑ` ԻՐ»

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ «ԴՐՍԻՑ ՈՒՐԻՇԻ
ԱՉՔՆ Է ՀԱՆՈՒՄ, ՆԵՐՍԻՑ` ԻՐ»


Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցավ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ, պատվիրակության անդամներ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի եւ ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Մհեր Շահգելդյանի մամուլի ասուլիսը` ապրիլի 19-25-ը ԵԽԽՎ նստաշրջանի երկրորդ մասի աշխատանքների վերաբերյալ: Ուշագրավ էր այն, որ թեպետ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունը միասնական էր ու տիտանական աշխատանք էր կատարել այս օրերին ԵԽԽՎ-ում` հնարավոր բոլոր հարթակներում բարձրացնելով Հայոց ցեղասպանության հարցը, սակայն մամլո ասուլիսին կրկին ներկա չէին պատվիրակության ընդդիմադիր անդամները (ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյան, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայան, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան), բացի Մ. Շահգելդյանից: Այս մասին տիկին Նաղդալյանն ընդգծեց. «Ուզում եմ նշել, որ այսօր մեր ասուլիսին, ինչպես միշտ, Արփինե Հովհաննիսյանը մասնակցում է, բայց Մհեր Շահգելդյանի մասնակցությունն այսօր խոսում է այն մասին, որ նաեւ մեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները ասելիք ունեն մեր լրատվամիջոցներին, եւ սա այն աշխատանքն է, որը կատարել ենք միասին»:
Այնուամենայնիվ, տպավորություն է, որ ընդդիմադիր պատգամավորները հայրենիք վերադառնալով` հենց նոր հիշել են իրենց ընդդիմադիր լինելը, բայց չգիտեն, ինչպես հիշեցնեն այն հանրությանը: Եվ եթե Լ. Զուրաբյանի բացակայությունն ինչ-որ կերպ կարելի էր հարգելի համարել, քանի որ ՀԱԿ-ն իր ողջ կազմով գնացել էր ՀԱԿԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի քրոջ հուղարկավորությանը, ապա պատվիրակության ՀՅԴ եւ ԲՀԿ-ական անդամների` ասուլիսն արհամարհելը, որեւէ տրամաբանության մեջ չի մտնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ