Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԽՈՍԵԼԸ «ՉԻ ԳԱԼԻՍ»

Արխիվ 12-16

ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԵԼՈՒՅԹԻՑ ՀԵՏՈ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԽՈՍԵԼԸ «ՉԻ ԳԱԼԻՍ»

Հայրենի ամերիկամետներն այս օրերին խիստ աննախանձելի իրավիճակում են հայտնվել: Հերթական անգամ իրենց հարազատ երկրի` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանրությանը մատուցեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ լղոզված տեքստ` համառորեն չօգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը:
Մինչդեռ ՌԴ նախագահը ոչ միայն կոշտ գնահատականներ հնչեցրեց` հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման, այլեւ անձամբ ներկա եղավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին Երեւանում: Այս մասին «Իրավունքը» փորձեց զրուցել «Ժառանգություն» կուսակցության նախագահ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, բայց վերջինս չցանկացավ ԱՄՆ նախագահի հասցեին որեւէ գնահատական հնչեցնել` ասելով.
«Արմենը թող պատասխանի էս անգամ»: Իսկ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ նշեց. «ԱՄՆ նախագահը խուսափեց «ցեղասպանություն» բառից, ինչը  իհարկե, խիստ բացասական եմ գնահատում: Բայց մի հանգամանք կա, որ ցանկացած պարագայում որոշակի դրական, այսպես ասած, սպասումներ է առաջացնում Միացյալ Նահանգներից: Դա այն է, որ ԱՄՆ 44 նահանգ արդեն ճանաչել են Ցեղասպանության փաստը: Գումարած դրան` այս անգամ, ըստ էության, Միացյալ Նահանգները պաշտոնական պատվիրակություն է ուղարկել Հայաստան` մասնակցելու 100-րդ տարելիցի միջոցառումներին` ի հակադրություն Թուրքիայի, որտեղ ընդամենը ԱՄՆ դեսպանն է մասնակցել թուրքական միջոցառումներին, եւ ինչ-որ առանձնահատուկ կարգավիճակ չկար: Բացի դա, Բ. Օբամայի հայտարարության մեջ հղում կա Հռոմի պապի ասածին: Իսկ Հռոմի պապը բոլորիս քաջ հայտնի է, որ «Հայոց ցեղասպանություն» տերմինն է օգտագործել, ուստիեւ կրկնում եմ` իր ելույթը առանց «ցեղասպանություն» բառի, բացասական եմ գնահատում, բայց այն գործընթացները, որ տեղի են ունենում ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ ընդհանրապես ամբողջ աշխարհում, ուղղակի, բերում են այն մտքին, որ շատ կարճ ժամանակ հետո Ցեղասպանության ճանաչումն այլեւս չի լինելու խնդիր: Խնդիրը լինելու է Ցեղասպանության ճանաչումից հետո ընթացող քայլերը: Չէ որ ցանկացած պարագայում, երբ Ցեղասպանությունը ճանաչում են, դրանից հետո անհրաժեշտ է լինում դրա հետեւանքները վերացնել»: Անդրադառնալով իր իսկ նշած հետեւանքներին` պարոն Մարտիրոսյանը հավելեց. «Իսկ հետեւանքները բազմաբնույթ են` ե՛ւ տարածքների, ե՛ւ նյութական ունեցվածքի, ե՛ւ մշակութային ժառանգության հետ կապված»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ